Իրավաբանի ԳՈՐԾ ԿԱ

Իրավաբանի թափուր հաստիքների մասին հայտարարություններ Լեքսիսում

«Լյուդվիգ Դավթյան» փաստաբանական գրասենյակն աշխատանքի է հրավիրում իրավաբանի։
Պահանջներ
• բարձրագույն իրավաբանական կրթություն
• մասնագիտական աշխատանքային փորձ հատկապես ձեռնարկատիրական (գործարարական) իրավունքի ոլորտում
• հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
• հաղորդակցվելու և գրագետ շփվելու ունակություն
• արագ կողմնորոշվելու և ճկուն լուծումներ գտնելու հմտություն
• նոր ոլորտներ ուսումնասիրելու ցանկություն
• պարտաճանաչ, կարգապահ ու աչքաբաց
 
Պարտականություններ
• կատարել վերլուծություններ իրավական հարցերով
• տրամադրել իրավաբանական խորհրդատվություն
• կազմել իրավաբանական փաստաթղթեր
• վարել նամակագրություն
• պատասխանել հեռախոսազանգերի։
Մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր է։
 
Անհրաժեշտ է ներկայացնել՝
1․ ինքնակենսագրություն (CV),
2․ իրավաբանական փաստաթղթի օրինակ (հայցադիմում, վճռաբեկ կամ վերաքննիչ բողոք, մասնագիտական գրավոր կարծիք կամ այլ իրավաբանական փաստաթուղթ):
 
Անհրաժեշտ է նշված փաստաթղթերն ուղարկել մեր էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 2024թ. փետրվարի 1-ը ժամը 18։00-ն։
էլ․ փոստ՝ [email protected]
 
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Իրավաբանի
ԳՈՐԾ
ԿԱ՞

Ավելացրու հայտարարություն Լեքսիսում

Եթե Ձեր կազմակերպությունում առկա է իրավաբանի թափուր հաստիք, կարող եք հայտարարությունը տեղադրել մեր կայքում։