Հոդվածների հրապարակման ուղեցույց
Վերջին թարմացում՝ հունվար 2024
Խնդրում ենք նախ նշել հասանելի կոնտակտային տվյալներ և անձնական տեղեկություներ (կարող եք ուղարկել CV կամ կարճ ինքնակենսագրություն) և կցեք մեկ բարձրորակ լուսանկար 3X4 չափսի։ Յուրաքանչյուր հոդված հրապարակելիս մենք կհրապարակենք նաև հեղինակի կարճ կենսագրական սեղմագիրը:
Կարող եք ներկայացնել նաև տեղեկություններ ձեր կազմակերպության, զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ՝ նշելով կազմակերպության հեռախոսը, էլեկտրոնային փոստի և վեբ կայքի հասցեները։
Ուղարկելով Ձեր հոդվածը հրապարակման՝ Դուք երաշխավորում եք, որ դրանով չեք խախտում մեկ այլ անձի հեղինակային կամ այլ իրավունքները կամ օրինական շահերը և չունեք շահերի բախում որևէ անձի կամ կազմակերպության հետ։
Ձեր հոդվածի բովանդակությունը պետք է վերաբերի Լեքսիսի էությանն ու նպատակներին։ Այն կարող է ունենալ կրթական, տեղեկատվական կամ գիտական բնույթ և վերաբերել նախագծերի և առաջարկների կազզման մեթոդական ցուցմներին, նորարարություններին, ներդրումներին, այդ բնագավառում իրավական և ֆինանսական կարգավորումներին, մարքեթինգային գործիքներին, բիզնեսի առաջխաղացման մեթոդներին, նորագույն տեխնոլոգիաներին և այլն։ Եթե համոզված չեք, թե Լեքսիս արդյոք հետաքրքրված է ձեր հոդվածի թեմայով, մինչև հոդվածը ներկայացնելը խնդրում ենք քննարկել Լեքսիսի հետ։
Հոդվածը կամ դրա մասը չպետք է հետապնդի առևտրային նպատակներ և ուղղված լինի որոշակի ապրանքի կամ ծառայության գովազդմանը։ Յուրաքանչյուր նման ձևակերպում կհեռացվի կամ հնարավորության դեպքում կփոխարինվի ընդհանուր բնույթի ձևակերպումներով։
Հրապարակման ներկայացված հոդվածի ծավալը պետք է լինի 1000-2000 բառ, համակարգային շարվածքով, տողերի միջև հեռավորությունը՝ մեկ։ Առավել ծավալուն հոդվածները կարող են վերադարձվել հեղինակին այն կրճատելու կամ տարբեր հոդվածների բաղդատելու համար։ Նշված սահմանափակումները չեն տարածվում գիտավերլուծական հոդվածների վրա, որոնք պետք է համապատասխանեն այդպիսի աշխատանքներին սովորաբար ներկայացվող պահանջներին։
Մենք նախընտրում ենք հոդվածները հրապարակման համար ստանալ MS word ձևաչափով։ Խնդրում ենք խուսափեք նյութերը PDF կամ այլ ձևաչափով ուղարկելուց։ Քննարկվում են բացառապես էլեկտրոնային եղանակով ուղարկված նյութերը։ Մեզ համար ամենանախընտրելի տառատեսակը Times New Roman տառատեսակն է։ Դուք կարող եք պարզապես Ձեր հոդվածն ամբողությամբ copy paste անել մեզ ուղղված էլեկտրոնային նամակում և այն ուղարկել այդ ձևաչափով։
Լեքսիսն իրավասու է մերժել հոդվածի հրապարակումը կամ հեռացնել կայքում հրապարակված հոդվածը՝ ելնելով Լեքսիսի Օգտագործման կանոներից, կամ ապահովելու համար անձի արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը կամ հաշվի առնելով որևէ այլ իրավաչափ նպատակի իրականացումը, ինչի մասին հեղինակը ծանուցվում է նախապես։ Հեղինակն իրավունք չունի Լեքսիսից պահանջել լրացուցիչ հիմնավորումներ հրապարակումը մերժելու կամ հեռացնելու վերաբերյալ։
Եթե դուք նախապես հրապարակել եք հոդվածը մեկ այլ հրապարակողի միջոցով, խնդրում ենք մինչև հոդվածը Լեքսիսին հրապարակման ներկայացնելը, համոզվեք, որ վերջինս համաձայն է թույլատրել վերահրապարակելու հոդվածը մեկ այլ միջոցով։ Մենք պարտավորություն չենք ստանձնում ձեռք բերել որևէ համանման թույլտվություն ձեր հոդվածի հրապարակման համար։ Մենք կակնկալենք, որ մեր կայքում ձեր հոդվածի հղումը ևս կտեղադրեք ձեր բլոգում, համացանցի ձեր էջերում և/կամ հոդվածի բնօրինակը հրապարակողի կայքում։ Խնդրում ենք տրամադրել բնօրինակը հրապարակողի բոլոր տվյալները։
Դուք մեզ չեք վճարում Լեքսիսում հոդված հրապարակելու համար։
Մենք Ձեզ չենք վճարում Լեքսիսում հոդված հրապարակելու համար։
Ուղարկելով ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և հոդվածը Լեքսիոսում հրապարակման համար՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն ուղեցույցի, Օգտագործման կանոնների և Գաղտնիության քաղաքականության պահանջներն ընդունելու մասին։
Ծանոթանացեք նաև Օգտագործման կանոններին և Գաղտնիության քաղաքականությանը։
Լրացրեք Ձեր տվյալները Ձեզ հետ կապ հաստատելու համար։