ՀՀ քրեական իրավունք, 451-480

451. Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելը.

Correct! Wrong!

452. Թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը.

Correct! Wrong!

453. Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը.

Correct! Wrong!

454. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում.

Correct! Wrong!

455. Քրեական պատասխանատվության հիմքն է.

Correct! Wrong!

456. Ֆ-ն որոշեց սպանել քննիչ Գ-ին, քանի որ վերջինիս իրեն քրեական պատասխանատվության էր ենթարկել ավազակության համար: Վերցնելով իր մոտ ապօրինի պահվող ակոսափող հրազենը` Ֆ-ն գիշերը թաքնվեց Գ-ի շենքի մոտի թփերում` սպասելով Գ-ի վերադարձին: Տեսնելով շենքին մոտեցող Գ-ին` Ֆ-ն կրակեց նրա ուղղությամբ, սակայն վրիպեց: Գ-ն անմիջապես վնասազերծեց Ֆ-ին և բերեց ոստիկանություն: Որակե՛լ Ֆ-ի արարքը.

Correct! Wrong!

457. Ուշ երեկոյան Դ-ն, կանգնեցնելով Ռ-ի ավտոմեքենան, խնդրեց իրեն տանել քաղաքից դուրս: Ճանապարհին նա իր մոտ պահվող սառը զենք չհանդիսացող դանակի սպառնալիքով Ռ-ից պահանջեց վերջինիս մոտ եղած ողջ գումարը: Հանդիպելով Ռ-ի դիմադրությանը` Դ-ն դիմեց փախուստի՝ չկարողանալով տիրանալ գումարին: Որակե՛լ Դ-ի արարքը.

Correct! Wrong!

458. Խ-ն հեռախոսով գործարար Զ-ից պահանջեց 10 միլիոն ՀՀ դրամ` սպառնալով պահանջը չկատարելու դեպքում սպանել նրա մանկահասակ որդուն: Զ-ն նշված ժամին գումարը բերեց պայմանավորված վայր, սակայն Խ-ն, զղջալով իր կատարածի համար և վախենալով քրեական պատասխանատվությունից, հրաժարվեց գումարը վերցնելուց: Որակե՛լ Խի արարքը.

Correct! Wrong!

459. Լ-ն, արտաամուսնական կապերի մեջ գտնվելով Բ-ի հետ, նրանից երեխա էր սպասում: Բ-ն, իմանալով, որ Լ-ն հղի է, հայտնեց, որ այլևս չի ցանկանում շարունակել հարաբերությունները: Ծննդաբերությունից երկու շաբաթ անց, կատարվածից ազդվելով, ամաչելով, գտնվելով հոգեճնշող վիճակում, Լ-ն բարուրով երեխային թաղեց ձյան մեջ՝ նրան սպանելու նպատակով: Սակայն անցորդներից մեկը նկատեց երեխային, որի կյանքը հիվանդանոցում հաջողվեց փրկել: Որակե՛լ Լ-ի արարքը.

Correct! Wrong!

460. Բ-ն պատահաբար լսեց Կ-ի հեռախոսային խոսակցությունը, որից իմացավ, որ Կ-ն եկել է բանկ, որպեսզի ստանա թռչնաբուծական ֆերմայի աշխատակիցների աշխատավարձը` 520.000 ՀՀ դրամի չափով: Հետևելով Կ-ին և ամայի խաչմերուկում հասնելով նրան` Բ-ն քարով հարվածեց Կ-ի գլխին` նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս և ընկած Կ-ի ձեռքից վերցնելով պայուսակը` դիմեց փախուստի: Պարզվեց, որ Կ-ն բանկից չէր ստացել գումարը, և պայուսակում փող չկա: Որակե՛լ Բի արարքը.

Correct! Wrong!

461. Բ-ն, դիսկոտեկում ծանոթանալով անչափահաս Ս-ի հետ, ուղեկցեց նրան տուն: Ճանապարհին նրանք մտան պուրակ, որտեղ Բ-ն առաջարկեց նստել նստարանին, որից հետո փորձեց գրկել Ս-ին: Երբ վերջինս մի կողմ քաշվեց, Բ-ն, դրանից վրդովված, երկու անգամ հարվածեց նրա դեմքին՝ առողջությանը պատճառելով թեթև նվաս: Տեսնելով, որ աղջիկը շփոթված է և, նկատելով նրա մատի ադամանդյա քարով ոսկյա մատանին, Բ-ն բռնեց աղջկա ձեռքը, մատից հանեց մատանին և փախավ: Որակե՛լ Բ-ի արարքը.

Correct! Wrong!

462. Ս-ն գրանցվեց որպես անհատ ձեռնարկատեր և բացեց առևտրի սրահ: Այն աշխատացնելու երրորդ օրը խանութ եկավ նախկինում ավազակության համար դատապարտված Կ-ն և հայտարարեց, որ առևտրի սրահը աշխատացնելու համար Ս-ն իրեն պետք է ամեն ամսվա վերջում վճարի 100.000 դրամ, որի դիմաց էլ Կ-ն կհովանավորի իրեն և "կապահովի" սրահի անվտանգությունը: Պահանջը չկատարելու դեպքում Կ-ն սպառնաց այրել խանութը: Հաջորդ օրը Ս-ն կատարված մասին հայտնեց ոստիկանություն, և ամսվա վերջում, գումարը Ս-ից ստանալու պահին Կ-ն ձերբակալվեց: Որակե՛լ Կ-ի արարքը.

Correct! Wrong!

463. Վ-ն իրենց բնակավայրի դաշտերից մեկում գտավ փայտե արկղ, որի մեջ հայտնաբերեց տարբեր տրամաչափի փամշուշտներ: Իմանալով, որ իր ծանոթ Կ-ն, ում ինքը փող էր պարտք, հետաքրքրված է զենք- ռազմամթերքով, առաջարկեց պարտքի դիմաց վերցնել փամփուշտները: Կ-ն համաձայնեց և վերցրեց դրանք: Կ-ի կողմից իր տանը ռազմամթերք ապօրինի պահելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվեցին օպերատիվ տվյալներ, որոնց հիման վրա քննիչը Կ-ի բնակարանում խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացրեց դատարան, որը բավարարվեց: Խուզարկությունից առաջ քննիչը Կ-ին առաջարկեց կամավոր ներկայացնել զենք, ռազմամթերթ, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, եթե այդպիսիք կան: Կ-ն քննիչին ներկայացրեց Վ-ից վերցված փամփուշտները: Փորձաքննության եզրակացության համաձայն՝ դրանք հանդիսանում էին ռազմամթերք: Որակե՛լ Կ-ի արարքը.

Correct! Wrong!

464. Նշվածներից ո՞րը նախատեսված չէ որպես բռնաբարության ծանրացնող հանգամանք ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածում.

Correct! Wrong!

465. Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հանցակազմում անօգնական վիճակում գտնվող է համարվում.

Correct! Wrong!

466. Նշվածներից ո՞րը չի հանդիսանում սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ծանրացնող հանգամանք ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածում.

Correct! Wrong!

467. ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասում որպես սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու ծանրացնող հանգամանք նախատեսված է.

Correct! Wrong!

468. ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասով որպես տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու ծանրացնող հանգամանք է նախատեսված.

Correct! Wrong!

469. Անառակաբարո գործողություններ կատարելը համարվում է հանցագործություն.

Correct! Wrong!

470. Նշվածներից ո՞րը նշված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածում որպես անառակաբարո գործողությունների ծանրացնող հանգամանք.

Correct! Wrong!

471. Եթե 16 տարին լրացած անձը բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով անառակաբարո գործողություն է կատարում 14 տարին չլրացած անձի նկատմամբ, ապա նրա արարքը որակվում է որպես.

Correct! Wrong!

472. Քրեորեն պատժելի է.

Correct! Wrong!

473. Անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` ՀՀ քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է.

Correct! Wrong!

474. ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով որպես արդարադատության դեմ ուղղված հանցագործություն նախատեսված է.

Correct! Wrong!

475. ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի (պատժից ազատելը ծանր հիվանդության հետևանքով) հիման վրա պատժից ազատված անձինք առողջանալու դեպքում.

Correct! Wrong!

476. Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու հատկանիշ չէ.

Correct! Wrong!

477. 15 տարեկան Ա-ն սեռական հարաբերության մեջ է մտնում 13 տարեկան աղջկա հետ նրա կամքով, և վերջինս գիտակցում է իր հետ կատարվող գործողությունների նշանակությունը, իսկ Ա-ն գիտակցում է, որ աղջիկը 13 տարեկան է: Որակե՛լ Ա-ի արարքը.

Correct! Wrong!

478. Այլ պետության տարածքում հանցանք կատարած ՀՀ քաղաքացիներն.

Correct! Wrong!

479. Ո՞ր հանցագործությունների դեպքում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկը սկսվում տուժողի տասնութ տարին լրանալու պահից.

Correct! Wrong!

480. 19 տարեկան Ա-ն, ծովափում տեղավորվելով մի խումբ 11-13 տարեկան աղջիկների կողքին և իմանալով աղջիկների տարիքը, բացում և ցուցադրում է իր սեռական օրգանը, երբ մոտակայքում մեծեր չկան: Ծանոթանալով 13 տարեկան Բ-ի հետ նրան հակում է իր հետ սեռական հարաբերության մեջ մտնելու` դրա դիմաց խոստանալով նրան նվիրել գեղեցիկ ներքնազգեստ և սեռական հարաբերություն է ունենում նրա հետ: Պարզվում է, որ Բ-ն գիտակցել է իր նկատմամբ կատարվող գործողությունների նշանակությունը: Որակե՛լ Ա-ի արարքը.

Correct! Wrong!

ՀՀ քրեական իրավունք, 451-480