ՀՀ քրեական իրավունք, 2021, 533-600

533. Նշվածներից ո՞րը նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասում որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն.

Correct! Wrong!

534. Նշված հանցագործություններից որի՞ սուբյեկտ կարող է լինել փաստաբանը.

Correct! Wrong!

535. Գործի քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը միջամտելը, որը կատարվել է փաստաբանի նկատմամբ սպանության սպառնալիքով, ՀՀ քրեական օրենսգրքում՝

Correct! Wrong!

536. Քրեական գործով ապացույցներ կեղծելու սուբյեկտ կարող է լինել.

Correct! Wrong!

537. Եթե ցմահ ազատազրկում կրող անձը դիտավորյալ այնպիսի նոր հանցանք է կատարել, որի համար նշանակվում է ազատազրկում, ապա նրան պայմանական վաղաժամկետ ազատելու համար անհրաժեշտ 20 տարվա ժամկետի ընթացքը.

Correct! Wrong!

538. Ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելը որպես անչափահասի նկատմամբ կիրառվող դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կարող է նշանակվել.

Correct! Wrong!

539. Ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե.

Correct! Wrong!

540. Հանդիպակաց մեքենայի կուրացնող լույսերի ազդեցությունից ձին խրտնել է, որի հետևանքով սայլը շրջվել է, ուղևորը՝ մահացել: Որակե՛լ սայլվորի արարքը.

Correct! Wrong!

541. Ա-ն, աշխատելով որպես մեքենավար, վարելով «ՄՈՒԱԶ» մակնիշի N1 ինքնաթափը, երթևեկելի գոտու վայրէջքային տեղամասում բեռնատարը կանգնեցնելուց հետո անիվները չի թեքել դեպի հանքուղու կողապատը, իսկ վարորդի տեղը թողնելուց առաջ ինքնաարգելակումը միացնելու համար կառավարման վահանակի վրայի հատուկ սեղմակով չի զրոյացրել հիդրավլիկ համակարգի ճնշումը, այսինքն` չի ապահովել կանգառի անվտանգությունն ու չի բացառել մեքենայի ինքնաբերաբար շարժումը, որի արդյունքում ինքնաթափն ինքնաբերաբար ընթացել է ցած և վրաերթի է ենթարկել ապարաբարձիչ մեքենայի մեքենավար Գ-ին: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Որակե՛լ Ա-ի արարքը.

Correct! Wrong!

542. ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքի համար պատասխանատվության կարող է ենթարկվել.

Correct! Wrong!

543. ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի համաձայն՝ ապօրինի հարստանալու սուբյեկտ է համարվում.

Correct! Wrong!

544. Ս-ն, գտնվելով թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, իր տան դիմաց վիճաբանության մեջ է մտել իր փեսա Մ-ի հետ՝ նախկինում իր ընտանիքի անդամների հասցեին արված հայհոյանքի դիմաց պարզաբանում ստանալու կապակցությամբ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Մ-ի կենսականորեն կարևոր օրգանների շրջանին` կրծքավանդակին և որովայնին, ու կյանքից զրկել Մ-ին: Որակե՛լ Ս-ի արարքը.

Correct! Wrong!

545. Վ-ն իր բնակարանում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է վթարի ենթարկվելու կապակցությամբ իրեն տեսակցության եկած հարևան Հ-ի հետ և, վիրավորվելով վերջինիս կողմից շարունակաբար իրեն ուղղված վիրավորանքներից, անսպասելի վերցրել է սեղանին դրված դանակը և նստած դիրքից հարվածել Հ-ի որովայնին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս, որից հետո դանակը գցել է սեղանին և իր կնոջ՝ Օ-ի հետ վերջինիս (այն է՝ Հ-ին) օգնություն ցույց տվել: Այնուհետև Օ-ն իրենց տուն է կանչել Հ-ի կնոջը, որն էլ ամուսնուն (այն է՝ Հ-ին) ուղեկցել է տուն: Գիշերվա ընթացքում Հ-ի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Որակե՛լ Վ-ի արարքը.

Correct! Wrong!

546. Ս-ն, աշխատելով տաքսի ծառայությունում, իր վարմանը հանձնված «ԳԱԶ 31105411» մակնիշի ավտոմեքենայով «Ա» կայարանից Բագրատաշեն գյուղ է տեղափոխել չորս ուղևորի, որոնցից մեկը «Այրում» կայարանում որպես ուղեվարձ նրան վճարել է 10.000 դրամ անվանական արժեքով Ծ-04795926 սերիա-համարի հայկական թղթադրամ, որը չի համապատասխանել պետական ստանդարտներին: Ս-ն հաջորդ օրը նկատելով, որ թղթադրամը չի համապատասխանում սահմանված ստանդարտներին, նշված թղթադրամը տվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ա-ին, իսկ վերջինս նույն օրը այդ թղթադրամով փորձել է առևտուր կատարել, որը չի հաջողվել: Որակե՛լ Ս-ի արարքը.

Correct! Wrong!

547. Ս-ն «ԱԲԳ» տաքսի ծառայության ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենան ոգելից խմիչքների ազդեցության տակ վարելու ժամանակ փողոցների խաչմերուկում չի ենթարկվել երթևեկությունը կարգավորող, նշված վայրում ծառայողական պարտականություններ կատարող ճանապարհային ոստիկանության տեսուչ Գ-ի օրինական պահանջներին, դուրս գալով ավտոմեքենայից` հայհոյանքներ է տվել նրա հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածել Գ-ի մարմնի տարբեր մասերին, գործադրել վերջինիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Որակե՛լ Ս-ի արարքը.

Correct! Wrong!

548. Ա-ն, աշխատելով որպես քննիչ, Վ-ի կողմից խարդախությամբ խոշոր չափերով գումարներ հափշտակելու փաստի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անձնական դրդումներով՝ Վ-ին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով, քրեական գործում եղած մի շարք փաստաթղթերի բովանդակությունը ենթարկել է փոփոխության՝ դրանցում տեղեկություններ մտցնելով Վ-ի կողմից հանցագործությունների կատարման հանգամանքների, այդ թվում՝ կատարման ժամանակի և հափշտակված գումարի չափի վերաբերյալ, ինչպես նաև կազմել է փաստաթղթեր: Կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հիմք ընդունելով՝ Ա-ն որոշում է կայացրել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմությունն անցնելու հիմքով Վ-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, դրանով իսկ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող Վ-ին ազատել է քրեական պատասխանատվությունից: Որակե՛լ Ա-ի արարքը.

Correct! Wrong!

549. Ա-ն Ախթալայի լեռնահարստացման համակարգի վերականգնման և գունավոր մետաղների խտանյութի արտադրության կազմակերպման նպատակով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ և «Մեթըլ-Փրինս ԷԼ ԹԻ ԴԻ» կորպորացիայի միջև կնքվել է համատեղ գործունեության պայմանագիր: Դրա համաձայն` վերջինիս կողմից ներդրված գումարներով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում Ա-ն իրականացրել է կոմբինատի վերակառուցման և վերականգնման աշխատանքներ: Կանխիկ գումարով սարքավորումներ ձեռք բերելու նպատակով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրեն Ա-ի հրամանով ստեղծվել է գնման հանձնաժողով: Նշված ծրագրի իրականացման ընթացքում Ա-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ներդրված գումարներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ ձեռք բերված ապրանքանյութական արժեքների իրական գները գնման հանձնաժողովից թաքցնելով, հանձնարարել է հանձնաժողովի նախագահին, որ իր կողմից ներկայացված և ձեռք բերվածից ավել նշված գների ցուցակով կազմել շուկայից ձեռքբերման միակողմանի գնման ակտեր և այդ միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 9.155.500 ՀՀ դրամ: Որակե՛լ Ա-ի արարքը.

Correct! Wrong!

550. Ի-ն Կոտայքի մարզի Հանքավան գյուղի տարածքով հոսող Մարմարիկ գետում զանգվածային ոչնչացման եղանակով` հոսանքալարերի օգնությամբ, բեղլու և այլ տեսակի ձկներ է արդյունահանել, որի ընթացքում գետի հուն մտած Դ-ն հանկարծակի ձեռք տալով գետի ջրերում գտնվող հոսանքալարերին, էլեկտրահարվել է և մահացել: Որակե՛լ Ի-ի արարքը.

Correct! Wrong!

551. Ա-ն 2016-2018 ժամանակահատվածում միջնակարգ դպրոցում շրջանառվող մի շարք պաշտոնական փաստաթղթերում` աշակերտների շարժի մատյաններում, դասամատյաններում և հիմնական կրթության վկայականների բաշխման մատյաններում, ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելու միջոցով, առանց կրթություն ստանալու և ավարտական քննություններ հանձնելու կազմել և հիմնական կրթության կեղծ վկայականներ է հանձնել 52 աշակերտի: Արդյունքում՝ սահմանված կրթական ծրագիրը չանցած, բավարար ուսում չստացած աշակերտները կեղծ վկայականների օգտագործմամբ հնարավորություն են ստացել նորմատիվ ակտերի խախտմամբ շարունակելու հետագա ուսումը: Որակե՛լ արարքը.

Correct! Wrong!

552. Ս-ն պոկումով բացահայտ հափշտակել է Ա-ի` 15.000 ՀՀ դրամ արժեքով ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են 6.000 դրամ, 15.000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ «Սոնի Էրիկսոն» մակնիշի բջջային հեռախոս` խոսելաքարտով, 10.000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ ոսկյա մատանի, 3.100 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով զարդեր, ինչպես նաև Ա-ի անձնագիրը, սոցիալական քարտը, փաստաբանի վկայականը, գրասենյակի ու տան բանալիները: Որակե՛լ Ս-ի արարքը.

Correct! Wrong!

553. Կ-ն ալկոհոլ օգտագործած վիճակում փողոցում հանդիպել է նախկին հարևան Ա-ին, ով եղել է իր ազգական և Կ-ի հարևան Ն-ին պատկանող «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով: Տեղյակ լինելով, որ, իբր, Ն-ն ցանկանում է վաճառել ավտոմեքենան, Կ-ն այդ թեմայով զրուցել է Ա-ի հետ և զննել մեքենան: Զրույցի ընթացքում Ա-ն և Կ-ն ավտոմեքենայի արժեքի շուրջ համաձայնության չեն եկել, այդ առթիվ կոպիտ տոնով խոսել են միմյանց հետ, ինչը վերածվել է փոխադարձ քաշքշուքի: Այնուհետև Ա-ից վրեժխնդիր լինելու նպատակով Կ-ն գնացել է իրենց տուն և բակում գտնվող խորդանոցից վերցնելով հարվածող-փշրող սառը զենք համարվող մահակը՝ վերադարձել է և տեսել, որ վերը նշված ավտոմեքենան կանգնած է նույն վայրում, իսկ Ա-ն այնտեղ չէ: Մոտենալով ավտոմեքենային՝ Կ-ն իր մոտի մահակով և մայթեզրին ընկած քարով հարվածել և կոտրել է ավտոմեքենայի բոլոր ապակիները, վնասել թափքի մետաղական հատվածները՝ Ն-ին պատճառելով 850.000 ՀՀ դրամ գույքային վնաս, որից հետո դիմել է փախուստի: Որակե՛լ Կ-ի արարքը.

Correct! Wrong!

554. Բիայնան հանգուցյալ ծնողների բնակարանը սեփականաշնորհել է իր անվամբ, որը հետագայում իր ամուսնու՝ Մարկոսի հետ վաճառել է: Բնակարանի վաճառքից հետո Արմենի մայրը՝ Գրետան, իր քրոջից՝ Բիայնայից, և նրա ամուսնուց՝ Մարկոսից, բազմիցս պահանջել է հանգուցյալ ծնողների բնակարանի վաճառքից ստացած գումարի իր փայաբաժինը: Արմենը մորաքրոջ ամուսնուց՝ Մարկոսից, պահանջել է իր մոր՝ Գրետայի հասանելիք 5.500 ԱՄՆ դոլար փայաբաժինը: Մերժում ստանալուց հետո Արմենը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, օգտագործելով ակնհայտ կեղծ պայմանագիրը, Մարկոսին պատկանող 4.024.000 ՀՀ դրամ արժողությամբ միկրոավտոբուսը 2.837.350 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարով վաճառել է Վարդգեսին՝ Մարկոսին պատճառելով էական վնաս: Որակե՛լ Արմենի արարքը.

Correct! Wrong!

555. Ներքոհիշյալ ո՞ր դեպքում «ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը» հանցանքը որակյալ չի համարվում: Այն դեպքում, երբ այն կատարվել է.

Correct! Wrong!

556. ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե…».

Correct! Wrong!

557. ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով քրեորեն պատժելի է.

Correct! Wrong!

558. Դատավարության ներքոհիշյալ մասնակիցներից ո՞վ չի կարող հանդիսանալ «ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը» հանցանքի սուբյեկտ.

Correct! Wrong!

559. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված և փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձևով աջակցելը քրեորեն պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքի 334.1 հոդվածով՝

Correct! Wrong!

560. Նշված արարքներից որը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեված չէ որպես հանցագործություն.

Correct! Wrong!

561. Նշված հանցագործություններից որը ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածում նախատեսված չէ որպես կոռուպցիոն հանցագործություն.

Correct! Wrong!

562. Նշված հանգամանքներից որը նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 2-րդ մասում որպես բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու ծանրացնող հանգամանք.

Correct! Wrong!

563. Առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիայի) բժշկական արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը) ՀՀ քրեական օրենսգրքով.

Correct! Wrong!

564. ՀՀ քրեական օրենսգրքի 280.2 հոդվածով քրեական պատասխանատվություն սահմանված չէ բժշկական կեղծ արտադրատեսակ.

Correct! Wrong!

565. Բժշկական կեղծ արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը) կամ իրացնելը կամ կիրառելը ՀՀ քրեական օրենսգրքով.

Correct! Wrong!

566. Անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կրած հագուստից, այդ թվում՝ գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից.

Correct! Wrong!

567. Մի խումբ անձանց կողմից կատարվելը համարվում է գողության ծանրացնող հանգամանք, եթե.

Correct! Wrong!

568. Ավտոբուսի կանգառում կանգնած Ա-ն նկատեց, որ իր կողքին կանգնած երիտասարդի գրպանից երևում է մեկ հատ 1000 ՀՀ դրամ թղթադրամի մի մասը: Ա-ն երիտասարդի գրպանից հանեց այդ թղթադրամը և դրեց իր գրպանը: Ա-ի այդ գործողությունը ոչ ոք չնկատեց: Իրավաբանական գնահատական տալ Ա-ի արարքին:

Correct! Wrong!

569. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն.

Correct! Wrong!

570. Առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիա) մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելը ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն.

Correct! Wrong!

571. Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու սուբյեկտ կարող է լինել.

Correct! Wrong!

572. Նշվածներից որը նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 169.2 հոդվածի 2-րդ մասում որպես ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու ծանրացնող հանգամանք.

Correct! Wrong!

573. Նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը ՀՀ քրեական օրենսգրքով.

Correct! Wrong!

574. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը ՀՀ քրեական օրենսգրքի հանաձայն.

Correct! Wrong!

575. Նոտարի գործունեությանը միջամտելը ՀՀ քրեական օրենսգրքի հանաձայն.

Correct! Wrong!

576. Նոտարին նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ նրա գործունեությանը ցանկացած այլ եղանակով միջամտելը ՀՀ քրեական օրենսգրքի հանաձայն.

Correct! Wrong!

577. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն.

Correct! Wrong!

578. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելը ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն.

Correct! Wrong!

579. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն.

Correct! Wrong!

580. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությանը անդամագրվելուն կամ անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչընդոտելը՝

Correct! Wrong!

581. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ կուսակցության օգտին խոշոր չափով ապօրինի նվիրատվություն ներգրավելը՝

Correct! Wrong!

582. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ իրավաբանական անձի անունից կուսակցությանը նվիրատվություն կատարելը՝

Correct! Wrong!

583. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելը՝

Correct! Wrong!

584. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը՝

Correct! Wrong!

585. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը՝

Correct! Wrong!

586. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը՝

Correct! Wrong!

587. Ա-ն մետրոյի վագոնում նկատեց, որ իր կողքին նստած ուղևոր Բ-ն քնած է: Օգտվելով դրանից, Ա-ն զգուշորեն բացեց Բ-ի պայուսակը, դրանից հանեց դրամապանակն ու հաջորդ կանգառին դուրս եկավ վագոնից: Պարզվեց, որ դրամապանակում կա 1000 դրամանոց մեկ թղթադրամ, իսկ դրամապանակի արժեքը 2500 ՀՀ դրամ է: Ինչպես պետք է որակել Ա-ի արարքը:

Correct! Wrong!

588. Խ-ն, նպատակ ունենալով սպանել Տ-ին, մթության մեջ հետևեց նրան, դուրս բերեց զենքը, և ցածրաձայն հրահանգեց՝ կանգնի՛ր, կկրակե՛մ: Տ-ն կանգ առավ և, երբ շրջվեց, տեսավ Խ-ին՝ զենքն իր վրա պահած: Վերջինս վախից չկարողացավ ոչինչ ասել և մնաց անշարժ: Խ-ն մատը դրեց լիցքավորած ատրճանակի ձգանին, բայց ձեռքը դողաց և որպեսզի հաղթահարի իր անվճռականությունը, նա մեկ անգամ օդ կրակեց, ապա միայն ատրճանակի փողն ուղղեց Տ-ին: Սակայն այդ պահին հայտնվեցին մարդիկ և Խ-ի ձեռքից խլեցին ատրճանակը: Իրավական գնահատական տալ Խ-ի արարքին:

Correct! Wrong!

589. Լ-ն ապօրինի կերպով ձեռք բերեց հրազեն, ինչպես նաև խանութից գնեց ռետինե ձեռնոցներ, դիմակ, պայուսակ, որոնք տեղավորեց ավտոմեքենայում և շարժվեց ոսկու խանութի ուղղությամբ, որտեղ պատրաստվում էր հրազենի սպառնալիքով ոսկյա զարդերի հափշտակություն կատարել: Ավտոմեքենան կայանելով աննկատ մի վայրում՝ նա հագավ ձեռնոցները և, վերցնելով պայուսակը, մոտեցավ խանութին ու կանգ առավ, որպեսզի հագնի դիմակն ու մերկացնի զենքը: Այդ պահին մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկաններին տարօրինակ ու կասկածելի թվաց նրա վարքագիծը, ովքեր, մոտենալով զննեցին վերջինիս և հայտնաբերելով նշված առարկաները, անմիջապես ներկայացրեցին մոտակա ոստիկանության բաժին, որտեղ վերջինս խոստովանեց, որ եկել էր հրազենի սպառնալիքով ոսկյա զարդերի հափշտակություն կատարել կատարելու համար: Իրավական գնահատական տալ Լ-ի արարքին:

Correct! Wrong!

590. Ղ-ն, թշնամական հարաբերություններ ուներ Ք-ի հետ և որոշել էր սպանել վերջինիս: Մի օր, երբ նրանք միաժամանակ հայտնվեցին իրենց օֆիսի սանդղահարթակում, Ղ-ն դուրս բերեց իր մոտ ապօրինի կերպով գտնվող հրազենը, լիցքավորեց և դիմահար նշան բռնեց Ք-ի ուղղությամբ, սակայն հենց այդ պահին հայտնվեց մեկ այլ անձ և Ղ-ն արագ թաքցրեց զենքը՝ ավելի հարմար պահի իր մտադրությունն իրականացնելու նպատակով: Հետագայում նա սկսեց վախենալ քրեական պատասխանատվություն ենթարկվելուց ու այլևս չփորձեց իրականացնել իր հանցավոր մտադրությունը: Իրավական գնահատական տալ Ղ-ի արարքին:

Correct! Wrong!

591. Տ-ն, իմանալով, որ Բ-ի տանը 800 հազար ՀՀ դրամ կանխիկ գումար կա, և իր ընկեր Լ-ն հաճախակի ելումուտ ունի Բ-ի բնակարան, համոզեց վերջինիս հափշտակել այդ գումարը, որի հաջող ավարտից հետո խոստացավ կիսել նրա հետ գումարը: Որոշ ժամանակ անց Բ-ն իրականացրեց հափշտակությունը, և Տ-ն ու Բ-ն հավասար կիսեցին հափշտակված գումարը: Որակել Տ-ի արարքը:

Correct! Wrong!

592. Մ-ն համոզեց Կ-ին սպանություն կատարել, միաժամանակ խոստանալով, որ դրա հաջող իրականացման դեպքում կգնի արտասահմանում հանգստյան ուղեգիր վերջինիս համար: Պայմանավորված օրը Կ-ն կատարեց սպանությունը, սակայն Մ-ն դրժեց իր տված խոստումն ուղեգրի վերաբերյալ: Որոշ ժամանակ անց հանցագործությունը բացահայտվեց, և Մ-ն և Կ-ն ձերբակալվեցին: Որակել Մ-ի և Կ-ի արարքները:

Correct! Wrong!

593. Ե-ն որոշեց իր 13-ամյա որդու հետ գողություն կատարել բազմաբնակարան շենքից: Ուշ երեկոյան նա առաջին հարկի բնակարաններից մեկի կիսաբաց պատուհանից զգուշությամբ ներս իջեցրեց որդուն, ապա ներքևում սպասեց, մինչ որդին այդ բնակարանի պահարանից վերցրեց ոսկյա զարդերը, այնուհետև Ե-ն որդու ձեռքերից բռնելով նրան դուրս հանեց պատուհանից և նրանք հեռացան դեպքի վայրից: Որակել Ե-ի արարքը:

Correct! Wrong!

594. Լ-ն կատարեց բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն (ծանր հանցանք) և գողոնը վերցնելով՝ տարավ Աշտարակում բնակվող իր մտերիմ ընկերոջ՝ Բ-ի տուն: Պատմելով եղելությունը՝ Լ-ն միաժամանակ խնդրեց գողոնը թաքցնել նրա տնամերձ հողամասում: Բ-ն համաձայնեց և այն թաքցրեցին Բ-ի հողամասում: Որակել Բ-ի արարքը:

Correct! Wrong!

595. Գ-ն սոցիալական կայքերից մեկում ծանոթացավ Մ-ի հետ: Որոշ ժամանակ շփվելուց և մտերմանալուց հետո Գ-ն խնդրեց Մ-ին, որպեսզի վերջինս իրենց ուղարկի իր կիսամերկ լուսանկարներ: Մ-ն կատարեց Գ-ի խնդրանքը: Ստանալով Մ-ի կիսամերկ լուսանկարները՝ Գ-ն Մ-ից պահանջեց 50.000 ՀՀ դրամ փոխանցել իր կողմից տրված հաշվեհամարին՝ սպառնալով հակառակ դեպքում Մ-ի լուսանկարները ուղարկել Մ-ի ամուսնուն: Մ-ն կատարվածի մասին հայտնեց ոստիկանություն, և Գ-ն, առանց պահանջած գումարը ստանալու, ձերբակալվեց: Որակել Գ-ի արարքը:

Correct! Wrong!

596. Դ-ն, ով աշխատում էր որպես վճարովի ավտոկանգառի հսկիչ, սոցիալական ցանցում ծանոթացավ Վ-ի հետ: Դ-ն ժամադրեց Վ-ին հանդիպման, և վերջինիս վրա լավ տպավորություն թողնելու համար որոշեց հանդիպման գնալ ավտոկանգառում մեկ օրով թողնված թանկարժեք մեքենայով: Դ-ն հատուկ հարմարանքի միջոցով բացեց մեքենայի դուռը, կարողացավ առանց բանալիի օգտագործման, մեքենայի համապատասխան լարերի միացման միջոցով միացնել շարժիչը: Հանդիպումից հետո Դ-ն գիշերը մեքենան վերադարձրեց անվոկանգառ: Իրավական գնահատական տալ Դ-ի արարքին:

Correct! Wrong!

597. Ե-ն թակեց Լ-ի բնակարանի դուռը, և երբ վերջինս բացեց այն Ե-ն մի կողմ հրեց Լ-ին ու մտավ նրա բնակարան: Լ-ն տեսնելով անծանոթին ճչաց և բարձրաձայն օգնության կանչեց, սակայն այդ պահին Ե-ն ձեռքով փակեց Լ-ի բերանը, ապա դուռը և ասաց, որ իրեն ոչինչ հարկավոր չէ, ինքը չի վնասելու և որոշ ժամանակ ցանկանում է թաքնվել նրա բնակարանում, քանի որ ինքը քիչ առաջ հանցանք է կատարել, և իրեն հետապնդում են ոստիկանության աշխատակիցները: Ինչպես և խոստացել էր, Ե-ն 15 րոպե անց լքեց բնակարանը, առանց Լ-ին վնասելու: Շքամուտքից դուրս գալիս դարանակալած ոստիկանները բռնեցին Ե-ին: Նշված պնդումներից որն է ճիշտ՝

Correct! Wrong!

598. 21-ամյա Վ-ն որոշեց իր 17-ամյա քրոջը՝ Ն-ին սովորեցնել վարել ավտոմեքենա: Վ-ն, ով ուներ վարորդական իրավունքի վկայական, նստում էր իրենց մարդատար ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղին, իսկ Ն-ն, ով վարորդական իրավունքի վկայական չուներ, նստում էր վարորդի նստաեղին և ամեն երեկո քաղաքում վարում էր մեքենան, իսկ Վ-ն վարելուն վերաբերող խորհուրդներ էր տալիս նրան: Հերթական անգամ, Վ-ն հորդորեց Ն-ին մի փոքր արագ վարել, ինչի արդյունքում Ն-ն կորցրեց մեքենայի կառավարումն ու վրաերթի ենթարկեց մայթով քայլող հետիոտնին, ով տեղում մահացավ: Ն-ն նախկինում վարչական պատասխանատվության չէր ենթարկվել վարորդական իրավունքի վկայական չունենալու պայմաններում տրանսպորտային միջոց վարելու համար: Նշված պնդումներից որն է ճիշտ:

Correct! Wrong!

599. Ցանկանալով պահեստից խոշոր չափերի յուրացում կատարել` պահեստապետը, ում վստահված է գույքը, իր նպատակն իրականացնում է մեկ շաբաթում երեք անգամ զգալի չափերով յուրացում կատարելով: Ինչպե՞ս պետք է որակվի արարքը՝ նկատի ունենալով, որ հափշտակված ընդհանուր արժեքը խոշոր է: Հանցավորը պետք է մեղադրվի.

Correct! Wrong!

600. Ցանկանալով պահեստից խոշոր չափերի գույքի յուրացում կատարել` գործարանի պահեստապետը, ում վստահված է գույքը, իր նպատակն իրականացնելու համար մեկ շաբաթում երեք անգամ զգալի չափերով յուրացում է կատարում, սակայն բռնվում է վերջին անգամ գործարանի տարածքից գույքը դուրս բերելու պահին: Ինչպե՞ս պետք է որակվի նրա արարքը, եթե հափշտակված գույքի ընդհանուր արժեքը խոշոր չէ: Հանցավորը պետք է մեղադրվի.

Correct! Wrong!

ՀՀ քրեական իրավունք, 2021, 533-600