Իրավական հիմքերը
Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են՝
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով (ընդունված՝ 30.05.2001թ., ուժի մեջ է մտել՝ 08․08․2001թ.),
- ՀՀ կառավարության որոշումներով,
- ոլորտային տարբեր օրենքներով (օրինակ՝ «Բժշկական օգնության և սպասարկման մասին», «Զենքի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և այլն)։
Ո՞ր գործունեության տեսակներն են ենթակա լիցենզավորման
ՀՀ օրենսդրությամբ լիցենզավորման ենթակա են այնպիսի գործունեության տեսակներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի, պետության կամ հանրության անվտանգության համար։
Օրինակ՝
- Դեղերի արտադրություն և դեղատնային գործունեություն
- Բժշկական գործունեություն
- Զենքի արտադրություն, վաճառք, ներկրում
- Արտարժույթի առուվաճառքի և սակարկությունների գործունեություն
- Ներդրումային ծառայությունների մատուցում
- Բանկային գործունեություն
- Գրավատների կազմակերպում
- Ներդրումային ֆոնդի
կառավարման գործունեություն - Ապահովագրական գործունեություն
- Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում
- Էլեկտրական էներգիայի արտադրություն
- Փոստային կապի գործունեություն
- Վիճակախաղերի և շահումով ծաղերի կազմակերպում
- Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուր
- գործունեության այլ տեսակներ
Լիցենզավորվող գործունեության ամբողջական ցանկը սահմանված է “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքով։
Ո՞վ է լիցենզիա տրամադրում
Լիցենզիաները տրամադրում են համապատասխան լիցենզավորող մարմինները, որոնց թվում են՝
- ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը
- ՀՀ Առողջապահության նախարարությունը
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը
- Կենտրոնական բանկը
- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը
- ՀՀ ԱԱԾ (հատուկ գործունեության դեպքերում)
- և այլ լիազոր մարմիններ՝ ըստ ոլորտների։
Լիցենզավորման ընթացակարգը
Լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար պահանջող լիցենզիայի տրամադրման հիմնական ընթացակարգը հետևյալն է՝
- Դիմումի ներկայացում՝ պահանաջվող փաստաթղթերով հանդերձ
- Փաստաթղթերի ուսումնասիրություն
- Լիցենզիայի տրամադրում կամ մերժում
- Վճարման պարտավորություն (եթե կիրառելի է)
Առանձին օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված են լիցենզիայի ստացման ժամկետներ, վճարի չափ, հրաժարման հիմքեր և վերահսկողության մեխանիզմներ։
Վերահսկողություն և պատասխանատվություն
Լիցենզավորված սուբյեկտների նկատմամբ իրականացվում է վերահսկողություն՝ ոլորտային մարմինների և տեսչական կառույցների կողմից։ Խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության, ժամանակավոր կասեցման կամ լիցենզիայի անվավեր ճանաչման միջոցներ։
Եզրակացություն
Լիցենզավորման համակարգը հանդիսանում է պետական վերահսկողության կարևոր գործիքներից մեկը, որը միաժամանակ պաշտպանում է սպառողներին և ապահովում է իրավական կարգավորվածություն բիզնես միջավայրում։
Բիզնես նախաձեռնության սկսելուց առաջ անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք տվյալ գործունեությունը ենթակա է լիցենզավորման, թե ոչ։ Եթե ձեր նախատեսած բիզնես գործունեության իրականացման համար պահանջվում է լիցենզիա, այդ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկեք պահանջվող լիցենզիան ստանալու համար։ Հակառակ դեպքում ձեր գործունեությունը կհամարվի ապօրինի՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Լիզենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար պահանջվող լիցենզիան ստանալու համար կարող եք օգտվել մեր գրասենյակի իրավաբանական ծառայություններից։
Մեր իրավաբանական թիմը պատրաստ է աջակցել ձեզ՝
– Լիցենզավորման գործընթացի բոլոր փուլերում
– Փաստաթղթերի նախապատրաստման և ներկայացման հարցերում
– Ոլորտին համապատասխան իրավական խորհրդատվությամբ