Օգտագործման կանոններ

Վերջին թարմացումը՝ 2024թ․ հունվար

Բովանդակություն

1․ Ընդհանուր դրույթներ

1.1․ «Լեքսիս. Օգտագործման կանոններ» վերտառությամբ սույն փաստաթուղթը, որը www.lexis.am կայքում (այսուհետ նաև՝ Լեքսիս կամ Կայք) հիշատակվում է «Լեքսիսի օգտագործման կանոններ» կամ «Օգտագործման կանոններ» անվանումով, սահմանում է այն կանոնները, պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն  Կայքի այցելուների (այսուհետ՝ օգտատերեր կամ օգտագործողներ) կողմից Կայքից օգտվելիս:
1.2. Լեքսիսն օնլայն հարթակ է, որն ստեղծվել է “Լյուդվիգ Դավթյան” փաստաբանական գրասենյակի կողմից։ Կայքի համակարգողը “Լյուդվիգ Դավթյան” փաստաբանական գրասենյակն է։
1․3․ Կայքի օգտագործման կանոնները չեն սահմանափակվում բացառապես սույն փաստաթղթում շարադրված կանոններով։
Կայքի օգտագործման կանոններ են հանդիսանում նաև Կայքի այլ բաժիններում և դրա օգտագործման վերաբերյալ առանձին ծանուցումներում, ուղեցույցներում, հաճախ տրվող հարցերի պատասխաններում տեղ գտած կանոնները, պահանջներն ու պայմանները, ինչպես նաև Կայքի տեխնիկական կարգավորումները, որոնք Կայքում հրապարակված Գաղտնիության քաղաքականության և այլ փաստաթղթերի հետ միասին կազմում են սույն օգտագործման կանոնների անբաժանելի մասը, ունեն սույն փաստաթղթում տեղ գտած կանոններին համարժեք նշանակություն (այսուհետ ամբողջը միասին՝ Օգտագործման կանոններ) և պարտադիր են պահպանման Կայքի բոլոր օգտատերերի կողմից:
1․4․ Կայքի օգտատերերը պարտավոր են պահպանել Կայքի Օգտագործման կաննոները։ Օգտվելով Կայքից՝ Կայքի օգտատերերը կոնկլյուդենտ ձևով տալիս են իրենց համաձայնությունը Կայքի Օգտագործման կանոններին ծանոթացած լինելու և դրանց հետ համաձայն լինելու մասին՝ ընդունելով, որ այդ կանոնները չպահպանելը վերջիններիս համար կարող է առաջացնել բացասական հետևանքներ։
1․5․ Կայքում պահանջվող դեպքերում Կայքն օգտագործելիս օգտատերերը պետք է նշեն, որ կարդացել և ընդունում են Oգտագործման կանոնները, ներառյալ նաև՝ Գաղտնիության քաղաքականությունը և համաձայն են դրանցում շարադրված պահանջների հետ, ինչը նշանակում է Կայքը համակարգողի և օգտատիրոջ միջև պայմանագրային հարաբերությունների ծագում, որի բովանդակությունը սահմանվում է Օգտագործման կանոններով:
1.6. Կայքում, այդ թվում՝ սույն կանոններում օգտագործվող “օգտատեր”, “օգտվող”, “օգտագործող” նշանակում է՝  Կայքն օգտագործող կամ Կայքի այցելու, ով Կայքի տեխնիկական կարգավորումներին համապատասխան, դրանում հաշիվ բացելով կամ առանց դրա, որևէ ձևով օգտագործում է Կայքը որոշակի տեղեկատվություն ստանալու, օգտագործելու կամ հրապարակելու համար, եթե այլ բան սահմանված չէ Կայքում հրապարակված տեղեկատվությամբ կամ չի բխում հրապարակված տեղեկատվությունից։

2․ Կայքի առարկան և նպատակը

2․1․ Կայքն օնլայն հարթակ է իրավաբանական ծառայությունների և իրավաբանական ռեսուրսների մասին, որի նպատակն է նպաստել որակյալ իրավաբանական օգնության տրամադրմանը, ինչպես նաև աջակցել ոչ ֆորմալ իրավաբանական կրթության զարգացմանը։
2․2․ Կայքն ունի բացառապես տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական նշանակություն, և կայքից օգտվելը չի կարող մեկնաբանվել որպես օգտատիրոջ որևէ իրավական կամ այլ խնդրի պարտադիր լուծման երաշխիք:

3․ Հավաստիացումներ

3․1․ Կայքի որոշ գործիքներից օգտվելու համար կայքի կարգավորումներով օգտատերերից պահանջվում է ներկայացնել կոնտակտային տվյալներ, լրացնել համապատասխան դաշտեր և տրամադրել որոշ անձնական տեղեկատվություն (անուն, ազգանուն կամ այլ։ Անձնական տվյալների պաշտպանության մասին կարգավորումները տե՛ս նաև Գաղտնիության քաղաքականությունում):
3․2․ Կայքը համակարգողը որևէ կերպ պատասխանատու չէ երբևէ կամ որոշակի ժամանակահատվածում որևէ պատճառով Կայքի անհասանելիության, դրա խաթարման կամ դանդաղ աշխատանքի համար:
3․3․ Կայքը համակարգողն իրավասու է առանձին դեպքերում առանց նախնական ծանուցման կամ հիմնավորման սահմանափակել Կայքի որոշակի բաժիններ այցելուների կամ օգտագործողների մուտքը կամ հասանելիությունը Օգտագործման կանոններին համապատասխան:
3․4․ Կայքը համակարգողի կողմից օգտատերերին ուղղված ծանուցումները, նկատառումները կամ այլ տեղեկություններն ուղարկվում են վերջիններիս կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ հրապարակային տեղեկացումները տեղադրվում են կայքում, և համարվում են ստացված անկախ օգտատերերի կողմից դրանք փաստացի ստանալու հանգամանքից:
3․5․ Օգտատերերը պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրենց կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային նամակներն ստանալու ուղղությամբ և պետք է համոզվեն, որ այն հասանելի է միայն իրենց կամ այլ իրավասու անձանց:
3․6․ Օգտատերերը կարող են կապ հաստատել Կայքը համակարգողի հետ՝ պահանջելով որոշակի տեղեկատվություն կամ ներկայացնել որոշակի պահանջներ՝ օգտագործելով օնլայն հետադարձ կապի ձևաթուղթը, կամ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, եթե ձևաթուղթը հասանելի չէ:
3․7․ Օգտատերերը պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու համար երրորդ անձանց կողմից Կայքում իրենց հաշիվ մուտք գործելը կամ իրենց օգտանվան կամ գաղտնաբառի անօրինական բացահայտելը երրորդ անձանց կողմից, եթե Կայքի տեխնիկական կարգավորումներին համապատասխան նախատեսված է Կայքում հաշիվ բացելու և դրա միջոցով Կայքից օգտվելու հնարավորություն: Նրանք պարտավոր են անմիջապես տեղեկացնել Կայքը համակարգողին ոչ իրավասու անձանց կողմից իրենց օգտանվան և գաղտնաբառի բացահայտման մասին:
3․8․ Կայքը համակարգողն իրավունք ունի ցանկացած ժամանակ չթույլատրել որևէ օգտատիրոջ նույնականացման կոդի, օգտանվան կամ գաղտանաբառի օգտագործումը, եթե նրա կարծիքով նշված օգտատերը խախտում է Օգտագործման կանոններից որևէ մեկը կամ չի համապատասխանում դրանց:
3․9․ Oգտատերերը կարող են պատասխանատվություն կրել դիտավորյալ կամ անփութորեն իրենց նույնականացնող կոդի, օգտանվան կամ գաղտանաբառի՝ երրորդ անձանց բացահայտելու համար, որոնք խախտում են Օգտագործման կանոնները կամ երրորդ անձի կողմից ցանկացած այլ խախտման համար, ինչը չի ազատում օգտատիրոջը կատարելու Օգտագործման կանոններով նախատեսված իր պարտավորությունները:
3․10․ Օգտատերերը պարտավոր են միջոցներ ձեռնարկել, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր հասանելիություն ունեն Կայքին իրենց իսկ ինտերնետային կապից, ծանոթանան և տեղյակ լինեն սույն կանոններին և հետևեն դրանց։

4. Փաստաբան-հաճախորդ հարաբերությունների բացառումը

Կայքին հասանելիությունը, կայքի միջոցով փաստաբանի հետ օգտագործողների հաղորդակցությունը կամ այլ կերպ կայքն օգտագործելը չի կարող դիտվել որպես փաստաբան-հաճախորդ հարաբերությունների ծագում։

5. Իրավաբանական խորհրդատվություն

5․1․ Կայքում հրապարակված նյութերն ունեն միայն ընդհանուր տեղեկատվական նշանակություն: Դրանք նախատեսված չեն որևէ տեսակի իրավաբանական խորհրդատվություն կամ կարծիք տրամադրելու համար և չեն կարող օգտագործվել մասնագիտական կամ առևտրային նպատակներով:
5.2. Ոչ ոք չպետք է գործի կամ ձեռնպահ մնա գործելուց՝ հիմնվելով բացառապես Կայքում ներկայացված նյութերի, հիպերտեքստային հղումների կամ այլ ընդհանուր տեղեկատվության վրա՝ առանց դիմելու համապատասխան իրավաբանական կամ այլ մասնագիտական խորհրդատվության:
5.3. Կայքի հիպերտեքստային հղումները, որոնման մեխանիզմները, պորտալները, փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը հրապարակվում են միայն օգտատերերին այդ նյութերն ու միջոցները հասանելի դարձնելու համար։ Այդ նյութերը չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն և ենթակա են ստուգման պաշտոնական աղբյուրների ուսումնասիրության միջոցով՝ նախքան մասնագիտական կամ առևտրային նպատակներով դրանց օգտագործումը:
5.4. Կայքում հրապարակված նյութերը վարչական կամ դատական վարույթներում օգտագործելը ձեր որոշման հարցն է, և դուք էք կրում այդ նյութերի օգտագործման բացասական հետևանքների ռիսկը։

6. Երաշխավորության բացառումը

6.1. Որքան էլ Կայքի անձնակազմը ողջամիտ ջանքեր է գործադրում ապահովելու համար, որ այս կայքում պարունակվող նյութերը ճշգրիտ լինեն, դա չի երաշխավորում՝  նյութերի ճշգրտությունը, արժեքը կամ ամբողջականությունը, կայքի անխափան և անսխալ աշխատանքը, թերություննների անհապաղ վերացումը, Կայքը կամ դրանից օգվելն ապահովող միջոներն ու ծառայություններն ազատ են վիրուսներից կամ այլ վնասակար բաղադրիչներից։ Կայքն ու կայքում ներկայացված նյութերը հրապարակված են «ինչպես կա», այնպես էլ «մատչելի են» սկզբունքի՝  առանց ներկայացման, երաշխիքների կամ ցանկացած տեսակի պայմանների:
6.2. Ոչ մի դեպքում Կայքը համակարգողը, վերջինիս գործընկերները կամ աշխատակիցները պատասխանատու չեն կայքի օգտագործմամբ առաջացած վնասների համար։

7. Հաղորդակցության կոնֆիդենցիալությունը

7.1. Կայքը համակարգողը չի երաշխավորում Կայքի կամ էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդակցության կոնֆիդենցիալությունը այն գործի շրչջանակներում, որով դուք փաստաբանական գրասենյակի հաճախորդը չեք։
7.2. Այն գործերը, որոնցում “Լյուդվիգ Դավթյան” փաստաբանական գրասենյակը ձեզ չի ներկայացնում, էլեկտորնային հաղորդակցությունը անվտանգ չէ։

8. Հայաստանի Հանրապետության իրավունքի կիրառելիությունը

8.1. Կայքի օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունների և սույն կանոնների մեկնաբանման, վավերության կամ ազդեցության նկատմամբ կիրառվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը՝ անկախ օգտատիրոջ գտնվելու կամ բնակության վայրից։
8.2. Կայքի օգտագործմամբ դուք տալիս եք ձեր համաձայնությունը, որ Կայքի օգտագործման կապակցությամբ ծագած վեճը ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանում, և դուք իրավունք չունեք վարույթ սկսել որևէ այլ պետության դատարանում։

9. Պահպանված իրավունքներ

9.1. Copyright © Lexis 2024․ Կայքի նկատմամբ “Լյուդվիգ Դավթյան” փաստաբանական գրասենյակի բոլոր իրավունքները պահպանված են։
9.2. Կայքը պարունակում է տեղեկատվություն, հաղորդակցություն, ծրագրակազմ (ներառյալ ծրագրի ծածկագիրը, որը կարող է գործարկվել սերվերի վրա կամ որը կարող է ներկառուցվել կամ ներբեռնել այս կայքի առանձին էջերից), պատկերներ, հնչյուններ, երաժշտություն, գրաֆիկա, լուսանկարներ, տեսանյութեր և այլ նյութեր և ծառայություններ (հավաքականորեն ՝ «Բովանդակություն»):
9․3․ Դուք ընդունում եք, որ Կայքի բովանդակությունը, կարգավորումները, կառուցվածքը և այլ հատկանիշները («Վեբ կայքի ձևավորում») պաշտպանված են հայաստանյան և միջազգային մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքի պահանջներով, ներառյալ՝ հեղինակային իրավունքները, ապրանքային նշանները և այլ գույքային իրավունքներ:
Այդ իրավունքները վավեր և պաշտպանված են այժմ կամ ավելի ուշ մշակված բոլոր իրավական կարգավորումներով, և բովանդակության կամ կայքի ձևավորման օգտագործումը պետք է համապատասխանի այդ իրավունքներին և սույն կանոնների պայմաններին:
9.4. Կայքից օգտվողներին տրամադրվում է սահմանափակ թույլտվություն կայքից օգտվելու համար՝ բացառապես անձնական ոչ առևտրային նպատակներով օգտագործելու  համար, պայմանով, որ Բովանդակությունը չի փոփոխվի: Բովանդակության կամ կայքի ձևավորման ցանկացած այլ օգտագործում արգելվում է: Բովանդակության և կայքի ձևավորումը չի կարող այլ կերպ վերարտադրվել կամ վերահրատարակվել առանց “Լյուդվիգ Դավթյան” փաստաբանական գրասենյակի նախնական գրավոր համաձայնության:

10. Հղումներ

10.1. Կարող եք հղում կատարել այս կայքի առաջին էջին՝ www.lexis.am: Այս կայքի ցանկացած այլ հղում և կայքի ներսում էջերի ցանկացած հղում արգելվում է առանց “Լյուդվիգ Դավթյան” փաստաբանական գրասենյակի նախնական գրավոր համաձայնության:
10.2. Կայքում ցանկացած հղում` ապրանքային անունով, ապրանքանիշով, հիպերտեքստային հղումով կամ որևէ այլ արտադրանքի կամ ծառայության ձևով, տրամադրվում է ձեզ միայն ձեր հարմարավետության և հասանելիության համար և չի հանդիսանում կամ չի ենթադրում դրա հաստատում կամ առաջարկություն “Լյուդվիգ Դավթյան” փաստաբանական գրասենյակի կողմից:
10.3. Այնքանով, որքանով Կայքը պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր, Կայքը համակարգողը  չի վերահսկում այդպիսի կայքերի առկայությունը կամ բովանդակությունը: Ձեր կողմից ցանկացած կապակցված կայքերի օգտագործումը ձեր ռիսկն է:

11․ Տեղեկատվության հասանելիություն և բարեխղճություն

11․1․ Օգտատերերը Օգտագործման կանոններին համապատասխան կարող են Կայքում հրապարակման համար ներկայացնել հոդվածներ, սեղմագրեր և այլ նյութեր (օրինակ՝ տեսագրություններ, բիզնես պլաններ, ներկայացումներ և այլ) և ծանոթանալ կայքում հրապարակված նյութերին։
11․2․ Կայքի օգտագործողները պարտավոր են կայքն օգտագործել դրա առարկային և նպատակին համապատասխան։ Արգելվում է կայքի անբարեխիղճ օգտագործումը։

12․ Պատասխանատվությունից ազատ լինելը 

12․1․ Կայքը համակարգողի կողմից Օգտատերերի ներկայացրած  տեղեկատվությունը Կայքում հրապարակվում է առանց դրա ճշտության մասին որևէ երաշխավորման կամ նախապայմանի:
12․2․ Կայքը համակարգողը կարող է վերանայել միայն իրեն տրամադրվող տեղեկատվության համապատասխանությունը ստորև նշված բովանդակային ձևաչափին ու թույլատրելիության չափանիշներին և պատասխանատվություն չի կրում օգտատերերի կողմից ներկայացված տեղեկությունների բովանդակության և ճշգրտության համար նրանց կամ երրորդ անձանց առջև:
Օգտատերերը պարտավոր են իրենք միջոցներ ձեռնարկել առևտրային, բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների և հեղինակային իրավունքների ապահովման ուղղությամբ։ Կայքը համակարգողը պատասխանատվություն չի կրում օգտագործողների կողմից իրեն հրապարակման ներկայացված տեղեկությունների հրապարակման համար, եթե նույնիսկ դրանք գաղտնի տեղեկություններ էին։
12․3․
Կայքը համակարգողը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքի օգտատիրոջ կամ այցելուի կողմից Կայքի օգտագործմամբ կամ դրա օգտագործման հետ կապված գործողությունների հետևանքով ուղղակի կամ անուղղակի ձևով առաջացած որևէ կորստի կամ վնասի համար (այդ թվում՝ Կայքի հետ կապված այլ Կայքի կամ Կայքում տեղադրված որևէ նյութի կամ տեղեկատվության օգտագործման արդյունքում առաջացած որևէ կորստի կամ վնասի համար), որը ներառում է՝
ա) որևէ օգուտի կամ եկամտի կորուստը, ինչպես նաև բաց թողնված օգուտը,
բ) բիզնեսի կորուստը կամ որևէ այլ վնասը,
գ) շահույթի նվազումը, կորուստը կամ նախատեսված պայմանագրի չկնքումը,
դ) պայմանագրի փոփոխությունը կամ լուծումը,
ե) տվյալների կորուստը,
զ) կամքի (մտադրությունների) կորուստը,
է) ցանկացած այլ կորուստը, վնասը կամ որևէ այլ բացասական հետևանքը:

13․ Բովանդակային ձևաչափ և թույլատրելիություն

13․1․ Սույն կետում սահմանվող բովանդակային ձևաչափը վերաբերում է օգտատերերի կողմից Կայքը համակարգողին ներկայացվող ցանկացած տեղեկատվությանը կամ նյութին (ներկայացված տեղեկատվություն), որը նրանց կողմից Կայքը համակարգողին է տարամադրվում Կայքում հարապարակելու համար:
13․2․ Օգտատերերը պարտավոր են հավաստիանալ, որ նախագիծը կամ Լեքսիսին ներկայացված ցանկացած տեղեկատվություն համապատասխանում է սույն կետում նշված բովանդակային ձևաչափին և թույլատրելիության չափանիշներին:
13․3․ Նախագիծը և ներկայացված տեղեկատվությունը պետք է՝
ա) լինի ճշգրիտ (եթե այն փաստեր է պարունակում), ողջամիտ (եթե այն կարծիք է կամ գնահատական) և ցանկացած ժամանակ՝ թարմացված,
բ) լինի ներկայացված օգտատիրոջ կողմից անձամբ կամ այն անձի կողմից, ով լիազորված է դա անելու օգտատիրոջ անունից և նրա օգտին,
գ) կապակցված լինի որևէ նախագծի կամ ծրագրի հետ և վերաբերի Կայքի առարկային և նպատակներին,
դ) համապատասխանի թույլատրելիության չափանիշներին,
ե) համապատասխանի օրենսդրության պահանջներին:
13․4․ Նախագիծը և ներկայացված տեղեկատվությունը չպետք է՝
ա) պարունակի որևէ տվյալ կամ ձևակերպում, որն ունի զրպարտող, սպառնացող, վիրավորական բնույթ կամ քարոզում է ատելություն, բռնություն, խտրականություն կամ այլ անօրինական գործողություն կամ գործունեություն, կամ որը ենթադրում է ներխուժում մեկ այլ անձի մասնավոր կյանք,
բ) խախտի այլ անձի հեղինակային կամ հարակից իրավունքները,
գ) խախտի երրորդ անձի հանդեպ օգտատիրոջ կողմից ստանձնած որևէ պարտականություն, այդ թվում՝ որևէ պայմանագրային կամ որևէ գաղտնիքի պահպանման պարտականություն,
դ) վերաբերի այնպիսի նախագծերի, որոնք կապված են այնպիսի գործունեության հետ, որն առնչվում է՝
– պայթուցիկ սարքերի կամ ռազմամթերքի, զինվորական, պաշտպանական կամ ոստիկանական սարքավորումների կամ հանդերձանքի և նմանատիպ այլ ապրանքների,
– ահաբեկչության ֆինանսավորմանը կամ փողերի լվացմանը,
– սեռական շահագործմանը կամ մարդկանց առևտրին,
– դրամախաղերի (կամ շահումով) խաղերին կամ դրանց հետ կապված սարքեր սարքավորումների,
– ծխախոտագործությանը, ծխախոտի վաճառքին կամ դրա հետ կապված ցանկացած այլ գործունեությանը,
– թմրանյութերի, հոգեմետ նյութերի արտադրությանը, վաճառքին կամ այլ կերպ տարածմանը,
– օրենսդրությամբ արգելված որևէ գործունեությանը:
ե) նպատակ հետապնդի հանդես գալ մեկ այլ անձի անունից, խեղաթյուրել կամ սխալ ներկայացնել օգտատիրոջ կամ այն անձի ինքնությունը, որի անունից հանդես է գալիս օգտատերը,
զ) կեղծ տպավորություն թողնի այն մասին, որ օգտատերը որևէ կերպ կապված է Կայքը համակարգողի հետ և գործում է նրա անունից, եթե այդպիսի իրավասություն Կայքը համակարգողի կողմից վերջինիս պաշտոնապես չի տրամադրվել:
13․5․ Կայքում հրապարակման ներկայացվող տեղեկատվությունը պետք է համապատասխանի առնվազն հետևյալ թույլատրելիության չափանիշներին՝
ա) տեղեկատվությունը պետք է համապատասխանի օրենսդրության պահանջներին, ինչպես նաև Կայքի օգտագործման կանոններին և պայմաններին,
բ) տեղեկատվությունը պետք է նկարագրված լինի առավելագույնս հստակ և ճիշտ,
գ) տեղեկատվությունը պետք է վերաբերի գործունեության թույլատրելի տեսակների և հետապնդի իրավաչափ նպատակ։


14․ Տեղեկատվության հրապարակումը, փոփոխումը և հեռացումը

14.1. Կայքը համակարգողն իրավունք ունի պահանջելու հրապարակել Օգտագործման կանոններին համապատասխանող տեղեկատվությունը կամ իր հայեցողությամբ մերժելու ամբողջությամբ կամ մասնակիորեն հրապարակել ներկայացված տեղեկատվությունը:
14․2․ Կայքը համակարգողն իրավունք ունի հետագայում վերաօգտագործել կամ վերանայել ներկայացված տեղեկատվությունն իր կոմունիկացիոն/հաղորդակցական գործունեության մեջ:
14․3․ Նույնիսկ եթե օգտատիրոջ կողմից Կայքը համակարգողին հրապարակման ներկայացված տեղեկատվությունը կամ դրա մի մասը պաշտպանված է օգտատիրոջ մտավոր սեփականության կամ հեղինակային իրավունքներով կամ պարունակում է բանկային, առևտրային, ծառայողական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք, այնուամենայնիվ`  օգտատերը, հրապարակման ներկայացնելով տեղեկատվությունը Կայքը համակարգողին, դրանով մեխանիկորեն երաշխավորում է անվճար լիցենզիայի/թույլտվության տրամադրում վերջինիս հրապարակելու այդ տեղեկատվությունը Լեքսիսում:
14․4․ Կայքը համակարգողն իրավասու է մերժել տեղեկատվության հրապարակումը կամ հեռացնել Կայքում արդեն իսկ հրապարակված տեղեկատվությունը՝ իրավական սահմանափակումների, Օգտագործման կանոնների, անձի պատվի, արժանապատվության, գործարար համբավի, հեղինակային իրավունքների, բանկային, առևտրային, ծառայողական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքի պաշտպանության նպատակով կամ այլ իրավաչափ նկատառումներից ելնելով՝ այդ մասին իրազեկելով օգտատիրոջը։ Օգտատերն իրավունք չունի Կայքը համակարգողից պահանջելու որևէ լրացուցիչ հիմնավորում ներկայացված տեղեկատվության հրապարակումը մերժելու կամ հրապարակված տեղեկատվությունը հեռացնելու վերաբերյալ:
14․5․ Կայքը համակարգողն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել Կայքի նկարագիրը, արտաքին տեսքը, տեղեկատվության դասավորությունը, ֆունկցիոնալությունը կամ տեխնիկական կարգավորումները:
14․6․ Անհրաժեշտության դեպքում Կայքը համակարգողն իրավասու է կասեցնել Կայք մուտք գործելը կամ Կայքի հասանելիությունը կամ փակել այն անորոշ ժամանակով:
14․7․ Կայքը համակարգողը որևէ պարտավորություն չի կրում թարմացնելու որևէ ժամկետանց տեղեկատվություն կամ նյութ:

15․ Վճարումներ

Կայքը համակարգողն իրավունք ունի Կայքի որոշակի հնարավորություններն ու գործիքներն օգտագործելու և ծառայություններից օգտվելու համար սահմանելու որոշակի վճարումներ՝ ըստ իր իսկ կողմից սահմանված գնացուցակի և վճարման կարգի՝ այդ մասին նախապես ծանուցելով Կայքի օգտատերերին և հրապարակելով համապատասխան տեղեկատվությունը Կայքում:

16․ Կասեցում և դադարեցում

16․1․ Կայքի օգտագործման կանոնները խախտելը կարող է հանգեցնել Կայքի օգտագործման իրավունքի անհապաղ և ժամանակավոր կամ մշտական սահմանափակման կամ օգտատիրոջ կողմից ներկայացված և հրապարակված տեղեկատվության կամ նյութի անհապաղ և ժամանակավոր կամ մշտական հեռացման:
16․2․ Որևէ երրորդ անձի կողմից բողոք ներկայացվելու դեպքում առ այն, որ տեղեկատվությունը ներկայացված է բովանդակային չափանիշների խախտմամբ, Կայքը համակարգողն իրավունք ունի մինչև վերևում նշված որևէ միջոց ձեռնարկելը, համապատասխան գրանցված օգտատիրոջից պահանջել ներկայացնելու պարզաբանումներ որոշակի ժամկետում:
16․3․ Կայքը համակարգողը որևէ պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ կողմից Օգտագործման կանոնների խախտման կամ այդ խախտումներին ի պատասխան ձեռնարկվող վերևում նշված միջոցների և դրանց հետևանքների համար: Սույն կետում նշված ձեռնարկվող միջոցները սպառիչ չեն, և Կայքը համակարգողն իրավասու է ձեռնարկելու այլ միջոցներ, այդ թվում՝ դիմելու իրավապահ մարմիններին կամ նախաձեռնելու այլ իրավական գործընթացներ օգտատիրոջ դեմ:

17․ Ներկայացված տեղեկատվության և անձնական տվյալների պաշտպանություն

17․1․ Կայքը համակարգողի կողմից տեղեկություն պահանջելու միակ նպատակը դրա օգտագործումն է բացառապես Կայքի առարկայի և նպատակների շրջանակներում:
17․2․ Գրանցված օգտատերերի կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները հասանելի են նրանց, և վերջիններս կարող են Կայքը համակարգողից էլեկտրոնային նամակի միջոցով խնդրել ջնջել կամ փոփոխել որևէ տեղեկություն սեղմ ժամկետներում, և այդ պահանջը Կայքը համակարգողի կողմից ենթակա է անհապաղ կատարման Օգտագործման կանոններին համապատասխան:
17․3․ Կայքը համակարգողը գաղտնի է պահում և իր սերվեր(ներ)ում անվտանգ կերպով պահպանում է օգտատերերի կողմից ներկայացված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:
17․4․ Կայքի օգտագործմամբ օգտատերերը տալիս են իրենց համաձայնությունը Կայքը համակարգողին Կայքի, դրանում առկա ցանկացած հրապարակային տեղեկատվությունը ցանկացած երրորդ անձին փոխանցելու կամ ցանկացած միջոցով տարածելու համար՝ ելնելով Կայքի գործարկման և դրա զարգացման նպատակներից:  
17․5․ Կայքը համակարգողն իրավասու է պահանջել և ստանալ որոշակի անձնական տվյալներ ֆիզիկական անձանցից: Այդ տվյալները ենթակա են պաշտպանության անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական պահանջներին համապատասխան: Անձնական տվյալների պաշտպանության այլ պահանջները և մանրամասն կարգավորումները, բացի սույն կանոններից, ներառված են նաև Գաղտնիության քաղաքականության փաստաթղթում, որը կազմում է սույն Օգտագործման կանոնների անբաժանելի մասը:

18․ Տեխնիկական կարգավորումներ

18․1․ Կայքի օգտատերերի կամ այցելուների կողմից Կայքում հրապարակված ցանկացած տեղեկատվություն օգտագործելիս Կայքի վրա հղում կատարելը պարտադիր է` պայմանով, որ վերջիններս դա անեն օրինական կերպով և վնաս չպատճառեն Կայքը համակարգողի հեղինակությանը կամ չփորձեն առևտրային առավելություն ձեռք բերել նրա նկատմամբ:
18․2 Օգտատերերն իրավունք չունեն Կայքի վրա հղում կատարել այնպիսի եղանակով կամ նպատակով, որպեսզի ցույց տան, թե իբր հանդես են գալիս որպես Կայքը համակարգող կամ նրա անունից կամ հանդիսանում են Կայքը համակարգողի աշխատակից։  
18․3․ Օգտատերերն իրավունք չունեն Կայքն օգտագործել գիտակցաբար տեխնոլոգիական վիրուսներ կամ վնասակար այլ նյութեր տարածելու համար: Օգտատերերն իրավունք չունեն փորձել չարտոնված մուտք գործել Կայք կամ դրա սերվեր, որի վրա այն պահպանվում է, կամ որևէ համակարգիչ կամ այլ սարքավորում կամ տվյալների բազա, որը կապված է Կայքի հետ: Ցանկացած նման չարտոնված մուտքը կամ դրա փորձը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։
18․4․ Կայքը համակարգողը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքի վրա իրականացված որևէ վիրուսային հարձակման կամ այլ վնասակար գործողությունների հետևանքով օգտատերերի մոտ առաջացած կորուստների, վնասների կամ ցանկացած այլ բացասական հետևանքների համար, որոնք ծագել են Կայքում հրապարակված, դրանում նշված այլ կայքերի կամ նյութերի օգտագործման կամ դրանց ներբեռնման հետևանքով:

19․ Փոփոխություններ և թարմացումներ

19․1․ Կայքը համակարգողն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանի փոփոխել և լրացնել Օգտագործման կանոնները, և օգտատերերը պարտավոր են Կայքն օգտագործել ըստ կատարված փոփոխությունների և լրացումների:
19․2․ Օգտագործողների կողմից Կայք մուտք գործելը և Կայքից որևէ կերպ օգտվելը նշանակում է համաձայնության սույն Օգտագործման կանոններին։ Կայքում կատարված փոփոխությունների և լրացումների մասին տեղեկանալը և այդ թարմացումներին հետևելը օգտատերերի պարտականությունն է։ 

20․ Հետադարձ կապ