Լեքսիսն ստեղծվել է «Լյուդվիգ Դավթյան» փաստաբանական գրասենյակի կողմից, որը մատուցում է իրավաբանական ծառայություններ Հայաստանում և արտերկրում։
Կայքում կարող եք գտնել իրավաբանական ծառայությունների մասին տեղեկություններ, փաստաթղթերի ձևանմուշներ, իրավաբանական գրականություն և այլ օգտակար նյութեր։
Շնորհակալություն մեզ հետևելու համար։
Մենք կիրառում ենք պրոֆեսիոնալ և համապարփակ լուծումներ լավագույն աջակցությունը ցուցաբերելու համար անհատներին և կազմակերպություններին։
Մենք առաջարկում ենք համալիր ծառայություններ՝ համագործակցելով տեղական և օտարերկրյա իրավաբանական, ֆինանսական, հաշվապահական և փորձագիտական կազմակերպությունների հետ։
Մենք առաջարկում ենք որակյալ և արդյունավետ լուծումներ մատչելի պայմաններով։
Մենք հոգ ենք տանում ձեր իրավական խնդրի մասին՝ խնայելով ձեր ժամանակն ու միջոցները։
«Լյուդվիգ Դավթյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիրը, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Լյուդվիգ Դավթյանն է։
Լյուդվիգ Դավթյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան։ 2010թ. ԵՊՀ խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Լյուդվիգ Դավթյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է 2012 թվականից։
Ավստրիա
Բելառուս
Բելգիա
Բելիզ
Կիպրոս
Չեխիա
Եգիպտոս
Վրաստան
Գերմանիա
Հունաստան
Իտալիա
Լատվիա
Լիբանան
Ռուսաստան
Սերբիա
Շվեյցարիա
Հոլանդիա
Ուկրաինա
ԱՄԷ
ԱՄՆ
“Լյուդվիգ Դավթյան” փաստաբանական գրասենյակը Դենտոնս իրավաբանական գրասենյակի կողմից գործարկված Nextlaw Referral Network (NRN)-ի անդամ է։
NRN-ը իրավաբանական գրասենյակների առաջատար ցանց է։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել NRN-ի կայք՝ www.nextlawnetwork.com
“Լյուդվիգ Դավթյան” փաստաբանական գրասենյակը ներառված է Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին իրավաբանական ծառայություններ մատուցող իրավաբանական գրասենյակների ցանկում։ Ցանկը կազմվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Երևանում ԱՄՆ դեսպանատան կայք՝ https://am.usembassy.gov
Չնայած շատ դեպքերում դուք հնարավոր է կարող եք ինքնուրույն կարգավորել ձեր իրավական խնդիրն առանց փաստաբանի, բայց առավել ճիշտ կլինի, եթե ի սկզբանե դիմեք այդ ոլորտում մասնագետի, ով կօգնի ձեզ իմանալ ձեր իրավունքների մասին և պաշտպանել ձեզ:
Մեր նախկին և ներկա հաճախորդները կարող են ձեզ հետ կիսվել իրենց փորձով։ Վստահելու հարցում համոզվելու համար ճիշտ կլինի հարցնեք նրանց։
Գրասենյակն զբաղվում է տարբեր ոլորտների առնչվող իրավական խնդիրներով։
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կայքի “Ծառայություններ” բաժնում։
Կարող եք ակնկալել, որ ձեր գործով կզբաղվեն խելացի, փորձառու և բարեկիրթ փաստաբաններ, որոնք կուսումնասիրեն ձեր գործի յուրաքանչյուր մանրուք և կիրականացնեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր իրավունքներն ու շահերը լավագույն ձևով պաշտպանելու համար:
Այո, կարող եք մեզ հետ կապվել ցանկացած ժամանակ, երբ ձեզ հարմար է: Կարող ենք համաձայնեցնել օր և ժամ մեր գրասենյակում կամ ձեզ հարմար վայրում հանդիպելու համար: Մեզ կարող եք գրել նաև էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected] հասցեին։
Յուրաքանչյուր գործ տարբեր է, և որևէ գործով ծառայությունների արժեքը հնարավոր կլինի գնահատել գործին ծանոթանալուց հետո միայն: Կարող ենք միասին քննարկել ձեր գործը՝ իրավաբանական ծառայությունների արժեքը որոշելու համար։
Դատական գործի տևողությունը կախված է գործի փաստերից և բարդությունից: Մենք կարող ենք գնահատել ձեր գործի մոտավոր տևողությունը` գործի փաստերի և իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ունենալուց հետո:
Սկսելու համար կարող եք մեզ էլեկտրոնային նամակ ուղարկել ձեր իրավական խնդրի վերաբերյալ, որի ուսումնասիրությունից հետո մենք կապ կհաստատենք ձեզ հետ։
Կարող եք նաև զանգահարել մեզ՝ 091066880 հեռախոսահամարով։