Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացում՝ 2021թ․ մարտ

Բովանդակություն

Ներածություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը, որը կազմում է www.lexis.am կայքի (այսուհետ՝ Կայք) Օգտագործման կանոնների անբաժանելի մասը, սահմանում է օգտատերերի կողմից www.lexis.am կայքը համակարգող գրասենյակին (այսուհետ՝ Կայքը համակարգող) ներկայացված տեղեկությունների օգտագործման պայմանները, նպատակներն ու կարգը, ինչպես նաև դրանց հավաքագրման եղանակները, տիրապետելու և պաշտպանությունն ապահովելու դրույթները։

Սույն Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է այն տեղեկությունների օգտագործմանը, որոնք անհրաժեշտ են Կայքի պատշաճ գործարկման համար:

Ո՞վ է Կայքը համակարգողը

“Լեքսիս”-ը հիմնադրվել է “Լյուդվիգ Դավթյան” փաստաբանական գրասենյակի կողմից, որն էլ հանդիսանում է Կայքը համակարգող գրասենյակը։

Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան  0038, Աբելյան 6/1
ԱՅ ԹԻ ՊԱՐԿ Բիզնես կենտրոն
4-րդ հարկ, 403 B սենյակ
Հեռ․՝ + 374 91 066 880
Վեբ կայք՝ www.lexis.am
էլեկտրոնային փոստ՝ [email protected]

Ինչո՞ւ ենք մենք օգտագործում անձնական տվյալները:

Կայքի օգտատերերի կողմից անձնական տվյալների հավաքագրման նպատակը Կայքը համակարգողի կողմից վերջիններիս ինքնության մեջ հավաստիանալն է հնարավոր անիրավաչափ գործողությունները և չարաշահումները կանխելու, իր և այլ անձանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգտատերերի հետ կապ հաստատելը՝ Կայքի առարկայի և նպատակների հետ կապված խնդիրների լուծման նպատակով։

Տվյալների օգտագործումը օրինական և իրավաչափ է, քանի որ այն անհրաժեշտ է հանրությանը հետաքրքրող խնդիրների լուծման համար (որպեսզի հնարավոր լինի Կայքի ֆունկցիոնալ կիրառությունը՝ որպես հանրային հասանելիություն ունեցող հարթակ, որը գործում է որպես համաշխարհային էլեկտրոնային միջավայր իրավունքի ոլորտում):

Ի՞նչ անձնական տվյալներ ենք մենք հավաքում և օգտագործում:

Մեր կողմից հավաքվող և օգտագործվող անձնական տվյալներն են.

  • կայքի օգտվող ֆիզիկական անձանց անուն, ազգանունները,
  • կայքից օգտվողների հեռախոսահամարները, հասցեները և  էլեկտրոնային փոստի հասցեները,
  • այլ տեղեկություններ, որոնք կարող են կամավոր ներկայացվել ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող տվյալներում և փաստաթղթերում։
 

Մեկնաբանություններ և գրադարան (media)

Այցելուների կողմից Կայքում մեկնաբանություններ թողնելու դեպքում մենք հավաքում ենք տվյալներ, որոնք թողնվում են մեկնաբանությունների բաժնում, ինչպես նաև օգտագործողի IP հասցեն և զննարկչի տվյալները (browser user agent string)` սպամի հայտնաբերման նպատակով։
Ձեր էլեկտրոնային փոստի հասցեից ստեղծված անանուն տողը, որը կոչվում է Hash, կարող է ուղարկվել Gravatar ծառայություն պարզելու համար արդյոք դուք այն օգտագործում եք, թե ոչ։ Gravatar ծառայության գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://automattic.com/privacy/։ Ձեր մեկնաբանության հաստատումից հետո Ձեր պրոֆիլի լուսանկարը հասանելի է դառնում հանրությանը Ձեր մեկնաբանության համատեքստում։
Կայքում լուսանկարներ ներբեռնելիս անհրաժեշտ է խուսափել դրանց տեղակայման վերաբերյալ տվյալներ ներառելուց (EXIF GPS): Օգտագործողները կարող են վերբեռնել կայքում հրապարակված ցանկցած լուսանկար և այլ նյութ՝ հղում կատարելով դրանց վերբեռնման հղման վրա՝ պահպանելով Կայքի օգտագործման կանոնները։
 

Կոնտակտի կամ դիմումի ձևաթղթեր

Մենք օգտագործում և պահպանում ենք կոնտակտային և դիմումի ձևաթղթերով մեզ ներկայացված տեղեկությունները Կայքի առարկային և նպատակին համապատասխան ծառայություններ մատուցելու համար։
 

Այլ կայքերից տեղադրված նյութեր

Կայքը կարող է պարունակել այլ կայքերից տեղադրված նյութեր (լուսանկարներ, տեսանյութեր, հոդվածներ, այլ), որոնց բովանդակությունը և ձևը նույնն է, ինչ որ դրանց սկզբնական տեղադրման կայքերում։

Այդ կայքերը կարող են հավաքել Ձեր մասին տվյալներ, օգտագործել cooki-ներ, օգտագործել երրորդ անձի կողմից Ձեզ հետևող միջոցներ, մոնիտոր իրականացնել Ձեր կողմից այդ կայքերի տվյալների օգտագործման նկատմամբ, եթե Դուք ունեք հաշիվ և կայքն օգտագործում եք Ձեր հաշիվ մուտք գործելով։
 

Որքա՞ն ժամանակ են պահպանվում Ձեր տվյալները:

Ձեր կողմից թողնված մեկնաբանության տվյալները և դրա մետատվյալները պահպանվում են անորոշ ժամանակով։ Դա նրա համար, որպեսզի մենք կարողանանք ճանաչել և հաստատել յուրաքանչյուր հաջորդ մեկնաբանություն՝ առանց այն փոփոխվողների հերթում պահելու։
Մենք պահպանում ենք այն օգտատերերի անձնական տվյալները, որոնք օգտագործում են կայքը դրանում անձնական հաշիվ բացելով և իրենց հաշիվ մուտք գործելով (դրա առկայության դեպքում)։ Նրանք կարող են ցանկացած ժամանակ փոփոխել, լրացնել կամ ջնջել իրենց անձնական տվյալները (բացառությամբ իրենց օգտանունը փոփոխելու)։ Կայքը համակարգողը ևս կարող է փոփոխել և ջնջել այդ տվյալները։

Մենք պահպանում ենք հավաքված տվյալները միայն այն ժամանակահատվածում, որն անհրաժեշտ է այդ տվյալները հավաքելու կամ օգտագործելու համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները։

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները:

Էլեկտրոնային ձևաչափով բոլոր տվյալները (էլեկտրոնային նամակներ, փաստաթղթեր, վերբեռնված նյութեր և այլն) պահպանվում են Կայքը համակարգողին կամ նրա գործընկեներին պատկանող սերվերում, որոնք համապատասխանում են տվյալների պահպանության անվտանգության համակարգերին ներկայացվող բոլոր պահանջներին:

Ո՞ւմ են հասանելի Ձեր տվյալները

Ձեր տվյալները հասանելի են կայքը համակարգողի իրավասու աշխատակազմին՝ «անհրաժեշտ է իմանալ» սկզբունքով: Կայքը համակարգողի աշխատակազմը գաղտնիության պահպանման վերաբերյալ տալիս է առանձին հայտարարություն և վերջինիս հետ կնքվում է գաղտնիության պահպանման և չբացահայտման համաձայնագիր։ Նույնաբովանդակ համաձայնագիր է կնքվում նաև հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, տեղեկատվական-ծրագրային, մարքետինգային կամ այլ ծառայություններ մատուցող անկախ պայմանագրային փորձագետների հետ Կայքը համակարգողի կողմից վերջիններիս ծառայություններ պատվիրելու դեպքում։

Կայքի օգտատերերի համաձայնությամբ անձնական տվյալները կարող են բացահայտվել երրորդ անձանց կամ հրապարակվել Կայքում։

Այցելուների մեկնաբանությունները կարող են ստուգվել նաև ինքնաշխատ եղանակով՝ սպամի բացահայտման նպատակով։

Ի՞նչ իրավունքներ ունեք Ձեր անձնական տվյալների կապակցությամբ

Ձեր տվյալների հետ կապված Դուք ունեք դրանց հասանելիության, հրապարակման, ուղղելու, փոփոխելու, ջնջելու, արգելափակելու իրավունքներ, եթե գտնում եք, որ այդ տվյալները ճիշտ կամ ամբողջական չեն: Դուք կարող եք այդ նպատակով կապնվել Կայքը համակարգողի հետ՝ Կայքում հրապարակված կոնտակտային տվյալների օգտագործմամբ:

Եթե կայքում ունեք բացված անձնական հաշիվ կամ թողել եք մեկնաբանություն Կայքում, կարող եք պահանջել, որպեսզի Կայքը համարգողը Ձեզ տրամադրի մեր մոտ պահպանվող Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները։ Դուք նաև կարող եք պահանջել, որպեսզի մենք ջնջենք այդ տվյալները։ Սա չի վերաբերում այն տեղեկություններին, որոնք մենք պարտավոր ենք պահպանել կազմակերպական, իրավական և անվտանգության նպատականերով օգտագործելու համար։

Հետադարձ կապ

Եթե ունեք մեկնաբանություններ կամ հարցեր՝ կապված տվյալների պաշտպանության հետ կամ որևէ բողոք, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: