Հոդվածների հրապարակման ուղեցույց

Վերջին թարմացում՝ 2024թ․ հունվար

Բովանդակություն

1. Հավաստումներ

Խնդրում ենք նախ նշել հասանելի կոնտակտային տվյալներ և անձնական տեղեկություներ (կարող եք ուղարկել CV կամ կարճ ինքնակենսագրություն) և կցեք մեկ բարձրորակ լուսանկար 3X4 չափսի։ Յուրաքանչյուր հոդված հրապարակելիս մենք կհրապարակենք նաև հեղինակի կարճ կենսագրական սեղմագիրը:
Կարող եք ներկայացնել նաև տեղեկություններ ձեր կազմակերպության, զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ՝ նշելով կազմակերպության հեռախոսը, էլեկտրոնային փոստի և վեբ կայքի հասցեները։

2. Հեղինակային իրավունք

Ուղարկելով Ձեր հոդվածը հրապարակման՝ Դուք երաշխավորում եք, որ դրանով չեք խախտում մեկ այլ անձի հեղինակային կամ այլ իրավունքները կամ օրինական շահերը  և չունեք շահերի բախում որևէ անձի կամ կազմակերպության հետ։

3. Բովանդակություն

Ձեր հոդվածի բովանդակությունը պետք է վերաբերի Լեքսիսի էությանն ու նպատակներին։ Այն կարող է ունենալ կրթական, տեղեկատվական կամ գիտական բնույթ և վերաբերել իրավական տարբեր հիմնախնդիրների։ Եթե համոզված չեք, թե Լեքսիսն արդյոք հետաքրքրված է ձեր հոդվածի թեմայով, մինչև հոդվածը ներկայացնելը խնդրում ենք քննարկել Լեքսիսի թիմի հետ։

4. Գովազդի արգելք

Հոդվածը կամ դրա մասը չպետք է հետապնդի առևտրային նպատակներ և ուղղված լինի որոշակի ապրանքի կամ ծառայության գովազդմանը։ Յուրաքանչյուր նման ձևակերպում կհեռացվի կամ հնարավորության դեպքում կփոխարինվի ընդհանուր բնույթի ձևակերպումներով։

5. Ծավալ

Հրապարակման ներկայացված հոդվածի ծավալը պետք է լինի 1000-2000 բառ, համակարգային շարվածքով, տողերի միջև հեռավորությունը՝ մեկ։ Առավել ծավալուն հոդվածները կարող են վերադարձվել հեղինակին՝ այն կրճատելու կամ տարբեր հոդվածների բաղդատելու համար։ Նշված սահմանափակումները չեն տարածվում գիտավերլուծական հոդվածների վրա, որոնք պետք է համապատասխանեն այդպիսի աշխատանքներին սովորաբար ներկայացվող պահանջներին։

6. Ձևաչափ

Մենք նախընտրում ենք հոդվածները հրապարակման համար ստանալ MS Word ձևաչափով։ Խնդրում ենք խուսափեք նյութերը PDF կամ այլ ձևաչափով ուղարկելուց։ Քննարկվում են բացառապես էլեկտրոնային եղանակով ուղարկված նյութերը։ Մեզ համար նախընտրելի տառատեսակը Times New Roman տառատեսակն է։ Դուք կարող եք պարզապես Ձեր հոդվածն ամբողությամբ copy paste անել մեզ ուղղված էլեկտրոնային նամակում և այն ուղարկել այդ ձևաչափով։

7․ Վերանայում և փոփոխում

Մենք բարձր ենք գնահատում հոդվածը հնարավորինս ճշգրիտ, ընթեռնելի և հետաքրքիր դարձնելու Ձեր ջանքերը:
Մեր խմբագրական թիմը ստուգում է բոլոր հոդվածները։ Այս գործընթացն ընդհանուր առմամբ տևում է մոտ երկու շաբաթ։ Այս ժամկետի ընացքում Դուք էլեկտրոնային նամակով կտեղեկացվեք, թե արդյոք մենք հետաքրքրված ենք ձեր հոդվածի հրապարակմամբ, և եթե այո, երբ ենք նախատեսում այն հրապարակել։
Մենք կարող ենք վերանայել ձեր հոդվածն այս ուղեցույցին համապատասխան՝ կատարելով քերականական, խմբագրական փոփոխություններ։ Խմբագրական խումբը կարող է կապ հաստատել հեղինակի հետ՝ հոդվածի վերանայման հետ կապված հարցեր ունենալու կամ դրանում էական բովանդակային փոփոխությունների կատարումը նրա հետ համաձայնեցնելու անհրաժեշտության դեպքում։
 

8․ Հրապարակում և հեռացում

Սույն ուղեցույցին համապատասխանելու դեպքում հոդվածը հրապարակվում է Լեքսիսի համապատասխան էջում, ինչի մասին հեղինակը ծանուցվում է։

Լեքսիսն իրավասու է մերժել հոդվածի հրապարակումը կամ հեռացնել կայքում հրապարակված հոդվածը՝ ելնելով Լեքսիսի Օգտագործման կանոններից, կամ ապահովելու համար անձի արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը կամ հաշվի առնելով որևէ այլ իրավաչափ նպատակի իրականացումը, ինչի մասին հեղինակը ծանուցվում է նախապես։ Հեղինակն իրավունք չունի Լեքսիսից պահանջել լրացուցիչ հիմնավորումներ հրապարակումը մերժելու կամ հեռացնելու վերաբերյալ։

9. Թույլտվություններ

Եթե դուք նախապես հրապարակել եք հոդվածը մեկ այլ հրապարակողի միջոցով, խնդրում ենք մինչև հոդվածը Լեքսիսին հրապարակման ներկայացնելը, համոզվեք, որ վերջինս համաձայն է թույլատրել վերահրապարակելու հոդվածը մեկ այլ միջոցով։  Մենք պարտավորություն չենք ստանձնում ձեռք բերել որևէ համանման թույլտվություն ձեր հոդվածի հրապարակման համար։ Մենք կակնկալենք, որ Կայքում ձեր հոդվածի հղումը ևս կտեղադրեք ձեր բլոգում, համացանցի ձեր էջերում և/կամ հոդվածի բնօրինակը հրապարակողի կայքում։ Խնդրում ենք տրամադրել բնօրինակը հրապարակողի բոլոր տվյալները։

10. Վճարումներ

Դուք մեզ չեք վճարում Լեքսիսում հոդված հրապարակելու համար։
Մենք Ձեզ չենք վճարում Լեքսիսում հոդված հրապարակելու համար։

11. Համաձայնություն

Ուղարկելով ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և հոդվածը Լեքսիսում հրապարակման համար՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն ուղեցույցի, Օգտագործման կանոնների և Գաղտնիության քաղաքականության պահանջներն ընդունելու մասին։