«Լյուդվիգ Դավթյան» փաստաբանական գրասենյակը կազմակերպում է մեկօրյա դասընթաց՝ “Հայցի հարուցումը քաղաքացիական դատավարությունում” թեմայով:
Դասընթացը վարելու է իրավագիտության թեկնածու, փաստաբան Լյուդվիգ Դավթյանը։
Դասընթացն անցկացվելու է 2024թ․ փետրվարի 2-ին՝ 3 ժամ տևողությամբ՝ ժամը 10։00-ից 13:00-ն՝ օնլայն (հեռավար) եղանակով։
Դասընթացի արժեքը 12,000 ՀՀ դրամ է։
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ներքևում առկա էլեկտրոնային հայտը մինչև 2024թ․ փետրվարի 1-ը։ Մինչև 2024թ․ հունվարի 20-ը գրանցվելու դեպքում գործում է զեղչ 15 %։
Դասընթացն ուղեկցվելու է հատկապես հայց հարուցելու հետ կապված գործնական խնդիրներ քննարկելով։ Մասնակիցներին կտրամադրվեն գործնական նյութեր և հայցադիմումիների օրինակներ տարբեր իրավական վեճերով:
Քննարկվող հարցեր
Հայցադիմումի ճիշտ կազմման դատավարական նշանակությունը
Հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջներ
Հայցադիմումին կցվող փաստաթղթերը
Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը
Ապացույցի ապահովման միջնորդությունը
Հայցադիմումի պատասխանը
Հակընդդեմ հայցադիմումը
Հայցադիմումը վարույթ ընդունելը
Հայցադիմումի ընդունումը մերժելը
Հայցադիմումը վերադարձնելը:
Օրենսդրական կարգավորումների և դատական գործերի օրինակների քննարկման արդյունքում դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն ճիշտ հայցադիմում կազմելու և հաջող հայց հարուցելու հմտություն։
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +37491066880 հեռախոսահամարով կամ գրել մեզ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]