ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱՐԲԵՐ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ

«Լյուդվիգ Դավթյան» փաստաբանական գրասենյակը կազմակերպում է թվով 4 առանձին դասընթացներ՝ հետևյալ թեմաներով՝

Դասընթաց 1 Իրավաբանական մեթոդաբանություն
Դասընթաց 2 Քաղաքացիական իրավունք
Դասընթաց 3. Վարչական իրավունք
Դասընթաց 4. Քրեական իրավունք

 

Դասընթացները վարելու է Գերմանիայի Հագենի համալսարանի դոցենտ, իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։

Դասընթացներն անկացվելու են 2021թ հուլիսի 13-ից օգոստոսի 5 Երևանում (դասընթացների անցկացման կոնկրետ հասցեն լրացուցիչ կհրապարակենք)։

Յուրաքանչյուր դասընթաց անցկացվելու է ընդհանուր՝ 12 ժամ տևողությամբ (4 օր՝ օրական 3 ժամ)՝ երեկոյան ժամը 18։00-ից 21-00-ն` ըստ ներքում բերված դասընթացների ծրագրի և ժամանակացույցի։

Յուրաքանչյուր դասընթացի արժեքը 100,000 ՀՀ դրամ է։

Մինչև հուլիսի 10-ը գրանցվելու դեպքում գործում է զեղչ 20 % (80,000 ՀՀ դրամ), ինչպես նաև կստանաք նվեր՝ Գոռ Հովհաննիսյանի հեղինակած “Ընդհանուր իրավագիտություն և իրավաբանական մեթոդաբանություն” դասագիրքը։

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ներքևում առկա էլեկտրոնային հայտը՝ դրանում նշելով այն դասընթաց(ներ)ը, որին (որոնց) ցանկանում եք մասնակցել։

Դասընթացներն ուղեկցվում են գործնական խնդիրներ լուծելով։ Բազմաթիվ խնդիրների լուծման միջոցով դասընթացի մասնակիցների մոտ կզարգանա տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և իրական կյանքում ծագող ցանկացած իրավական վեճի լուծումը գտնելու հմտություն։

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 091066880 հեռախոսահամարով, էլ. փոստ՝ [email protected]

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

ԴԱՍԸՆԹԱՑ 1․ Իրավաբանական մեթոդաբանություն – 2021թ․ հուլիսի 13-ից 16-ը

  • Իրավական նորմերի կոլիզիան և դրա հաղթահարման կանոնները (lex superior, lex posterior, lex specialis)։
  • Իրավական վեճերի լուծման մեթոդաբանություն (ինչպես հայկական իրավակարգում գտնել կոնկրետ իրավական վեճի լուծումը նախատեսող իրավանորմը և ինչպես կիրառել այն կոնկրետ վեճի լուծման համար)։
  • Իրավանորմերի մեկնաբանման մեթոդները։
  • Օրենսդրական բացերի հաղթահարման մեթոդները (Analogie, argumentum a fortiori, argumentum a contrario ևլն)։

ԴԱՍԸՆԹԱՑ 2․ Վարչական իրավունք – 2021թ․ հուլիսի 19-ից 22-ը

  • Վարչական իրավահարաբերություններ (հանրային իրավական և մասնավոր իրավական, ինչպես նաև վարչաիրավական և սահմանադրաիրավական վեճերի սահմանազատման կանոնները)։
  • Վարչական ակտ։ Վարչական ակտերի իրավաչափությունն ու հակաիրավականությունը։
  • Հայեցողությունը և դրա տեսակները։ Անորոշ իրավական հասկացություն։
  • Վարչական դատավարություն (վարչական հայցեր և դրանց թույլատրելիության նախապայմանները)։

ԴԱՍԸՆԹԱՑ 3.  Քաղաքացիական իրավունք – 2021թ․ հուլիսի 26-ից 29-ը

  • Կամահայտնություն։ Կամահայտնության երեք բաղադրիչները՝ գործելու կամքը, սեփական հայտարարությունը գիտակցելը և իրավական առումով կաշկանդվելու կամքը։ Կամահայտնությունն ուղարկելու և ստանալու պրոբլեմները։
  • Պայմանագրեր կնքելը։ Պայմանագրային ազատություն։ Սիրալիրության սահմանազատումը պայմանագրից։ Լռությունն իրավական շրջանառության մեջ։ Falsa demonstratio non nocet սկզբունքը։
  • Ներկայացուցչություն։ Ներկայացուցչության նախապայմանները՝ սեփական կամահայտնություն, ներկայացվողի անունից, իր իրավազորության շրջանակում։ Կեղծ ներկայացուցչություն։ Թվացյալ ներկայացուցչություն։
  • Գործունակություն։ Անչափահասների իրավունքները։ Անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքների հասկացությունը ՀՀ քաղ․ օր․ 29-րդ հոդվ․ 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով։

ԴԱՍԸՆԹԱՑ 4.  Քրեական իրավունք – 2021թ․ օգոստոսի 2-ից 5-ը

  • Արարքի օբյեկտիվ փաստակազմը (պատճառականություն և օբյեկտիվ մեղսագրում)։ Արարքի սուբյեկտիվ փաստակազմը՝ դիտավորություն և դրա երեք տեսակները (dolus directus 1, dolus directus 2 և dolus eventualis)։ Անուղղակի դիտավորության սահմանազատումը գիտակցված անզգուշությունից։
  • Արարքի հակաիրավականությունը և մեղքը։ Արարքն արդարացնող ու ներող հիմքերը (տուժողի համաձայնությունը, անհրաժեշտ պաշտպանությունը, արդարացնող և ներող ծայրահեղ անհրաժեշտությունը, acio libera in causa-ի պրոբլեմը)։
  • Ավարտված և չավարտված հանցափորձ։ Հանցագործությունից կամովին հրաժարվելը։
  • Սխալը քրեական իրավունքում (error in persone vel objecto, aberratio ictus ևլն)։

Գրանցմանը մնաց ․․․

օր
ժամ
րոպե
վայրկյան

ՀԱՅՏ