Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել միայն էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։ ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով: