Մեր մասին

Լեքսիսն օնլայն հարթակ է նախագծերի և ներդրումային հնարավորությունների մասին, որտեղ կարող եք հրապարակել բիզնես նախագծեր կամ սոցիալական ծրագրեր։

Լեքսիսն օգնում է գտնել ֆինանսական միջոցներ գաղափարներ իրականացնելու համար, ինչպես նաև հրապարակել ներդրումային առաջարկներ՝ գտնելու և ֆինանսավորելու նախընտրելի նախագծեր։

ԼԵՔՍԻՍ

նախագծերի խթանման խումբ

Գրավիչ նախագծեր

Լայնամասշտաբ տարածում

Ձեր նախագծի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ գտնելու համար Լեքսիսն օգնում է այն նախագծել և նկարագրել այնպես, որպեսզի ձեր նախագիծը ներառի ներդրողներին հետաքրքրող բոլոր կարևոր տեղեկություններն ու առանցքային կետերը։
Մենք օգնում ենք լայնորեն տարածել կայքում հրապարակված նախագծերը՝ հեշտությամբ գտնելու դրանց իրականացմանն ուղղված ներդրումներ։

գործիքներ

Օգտվիր Լեքսիսից
որակյալ նախագծեր կազմելու համար

Հասանելիություն

Հրապարակեք առևտրային և ոչ առևտրային նախագծեր և ստացեք հասանելիություն հրապարակված նախագծերին

Գովազդ

Գովազդեք ներդրումային նախագծեր և առաջարկներ սոցիալական լրատվամիջոցներով

Նախագծում

Կազմեք և թարգմանեք նախագծեր, առաջարկներ, բիզնես պլաններ և դրանց հետ կապված փաստաթղթեր

Օգտակար գործիքներ

Կիրառեք օգտակար գործիքներ կազմելու և զարգացնելու ներդրումային նախագծեր և առաջարկներ

Ծառայություններ

Ստացեք իրավաբանական, ֆինանսա-հաշվապահական, մարքեթինգային և ՏՏ ոլորտի ծառայություններ

Oգնություն

Հարցերի դեպքում դիմեք օգնության և սպասարկման ծառայությանը

Կազմիր և զարգացրու ցանկացած նախագիծ Լեքսիսում

ոլորտներ

Ընտրեք նախագծի ոլորտը

Դուք կարող եք ընտրել ձեզ համար նախընտրելի ոլորտը նախագիծ հրապարակելու համար կամ ներդրում կատարել որևէ նախընտրելի ոլորտում հրապարակված նախագծում։ Օրինակ, կարող եք ընտրել առևտուր, գյուղատնտեսություն, շինարարություն, արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, փոխադրումներ, թափոնների վերամշակում, ֆինանսներ, անշարժ գույք, զվարճություններ և հանգիստ կամ որէ այլ ոլորտ։

Իմանալ ավելին . . .

տեսաԿներ

Ընտրեք նախագծի տեսակը

Մեր կայքում հրապարակված գաղափարը կամ ներդրումային առաջարկը կարող է վերաբերել  որոշակի առևտրային կամ ոչ առևտրային նախագծի կամ սոցիալական ձեռներեցության ծրագրի ցանկացած ոլորտում։

Իմանալ ավելին . . ․

Ստացիր շահույթ և ստեղծիր հանրօգուտ բարիք

պրոֆեսիոնալ նախագծի միջոցով

Առևտրային

Առևտրային նախագիծը որոշակի բիզնես ծրագիր կամ գաղափար է, որի հիմնական նպատակը շահույթ ստանալն է։ Առևտրային նախագիծը կարող է վերաբերել որոշակի ապրանքների արտադրությանը, վաճառքին կամ որոշակի ծառայությունների մատուցմանը։

Ոչ առևտրային

Ոչ առևտրային նախագիծը սոցիալական ծրագիր է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ուղղված է սոցիալական, գիտակրթական, բժշկական, մշակութային, բնապահպանական կամ այլ խնդիրների լուծմանը և հանրօգուտ բարիքի ստեղծմանը։

Սոցիալական ձեռներեցություն

Սոցիալական ձեռներեցության ծրագիրը առևտրային նախագիծ է, որի արդյունքում ձեռք բերվող շահույթն օգտագործվում է հանրօգուտ նպատակներով և ուղղվում նախագծի շարունակականությունը ապահովելու համար անհրաժեշտ ծախսերին։

"Ներդրում"

ֆինանսավորում

Լեքսիսում օգտագործվող “ներդրում” հասկացությունը նշանակում է ոչ միայն ներդրում որևէ բիզնեսում կամ առևտրային ընկերության կապիտալում, այլ նաև դրամաշնորհային աջակցությունը, վարկի, փոխառության, լիզինգի տրամադրումը, ֆրանչայզինգը, ֆակտորինգը կամ  որևէ այլ ձևով նյութական օժանդակությունը որոշակի նախագծի իրականացմանը։

Ֆինանսավորման գործիքներ

Փնտրեք միջոցներ գաղափարների համար

Գտեք ֆինանսավորում Լեքսիսի միջոցով

Դրամաշնորհ

Դուք կարող եք դիմել կառավարության կամ այլ հաստատությունների կողմից հայտարարված դրամաշնորհների՝ սոցիալական, գիտական, կրթական, առողջապահական, բնապահպանական և այլ հարցերի լուծմանն ուղղված ձեր նախագիծն իրականացնելու համար:

Փոխառություն

Ձեր առևտրային նախագծի իրականացման համար կարող եք օգտագործել նպատակային փոխառության տարբերակը: Մենք հրապարակում ենք տարբեր փոխատուների կողմից առաջարկվող բիզնես փոխառությունների վերաբերյալ օգտակար տեղեկություններ։

Վարկ

Վարկը որևէ բանկի, վարկային կազմակերպության կամ այլ ֆինանսական հաստատության կողմից տրամադրվող գումար է՝ որոշակի նպատակով, ժամկետով և պայմաններով օգտագործելու համար։

Ֆրանչայզինգ

Դուք կարող եք քննարկել նաև ֆրանչայզինգի հնարավորությունը։ Ֆրանչայզինգը որոշակի վճարման դիմաց տրվող թույլտվություն է երրորդ անձին իրականացնելու բիզնես՝ ձեր բիզնեսի անվանման, լոգոյի, խոհրդանշանների, տեխնոլոգիաների և բիզնես մոդելի օգտագործմամբ։

Լիզինգ

Լիզինգը նյութական աջակցություն է, որով կողմերից մեկը համաձայնում է որոշակի վճարի դիմաց վարձակալել մյուս կողմի ձեռք բերած հողամասը, տրանսպորտը, սարքավորումները կամ այլ գույքը՝ որոշակի նախագծի իրականացման համար։

Վենչուրային կապիտալ

Վենչուրային կապիտալը լավագույն լուծումն է ստարտափերի, նորաստեղծ կամ նոր ձևավորվող բիզնեսների համար։ Այն ներդրման տեսակ է, որը տրամադրվում է ներդրողների կողմից այն նոր բիզնեսներին, որոնք ունեն զարգացման մեծ հեռանկար։

Կապիտալ ներդրում

Կապիտալ ներդրումը ընկերությանը տրամադրված ֆինանսական ռեսուրսների շարք է բիզնեսի հետագա ընդլայնման համար։ Դա կարող է վերաբերել ընկերության երկարաժամկետ ակտիվների ձեռքբերմանը, ինչպիսիք են անշարժ գույքը, սարքավորումները։

Բիզնեսի վաճառք

Եթե որոշել եք դուրս գալ բիզնեսից, վաճառել դրա մի մասը կամ գնել որևէ բիզնես, կարող եք ձեր առաջարկը ներկայացնել Լեքսիսին այն հրապարակելու համար: Մենք տեղադրում ենք հայտարարություններ տարբեր բիզնեսների առուվաճառքի մասին:

Յուրաքանչյուրի համար

Լեքսիսը բոլորի համար է

Նախագծող

Լեքսիսը նախագծողներին օգնում է՝
— կազմել իրենց նախագծերը և հրապարակել դրանք Լեքսիսում,
— որոնել և գտնել ներդրումներ,
— կապ հաստատել ներդրողների հետ։

Հրապարակելով նախագծեր Լեքսիսում՝ դուք մեծացնում եք ձեր շանսերը գտնելու ֆինանսական միջոցներ ձեր նախագծի համար, քանի որ այն տեսանելի է դառնում աշխարհի տարբեր մասերում գտնվող բազմաթիվ ներդրողների համար։

Ներդրող

Լեքսիսը ներդրողներին օգնում է՝
— որոնել և գտնել նախընտրելի նախագծեր,
— դիմել կայքում հրապարակված իր համար նախընտրելի և գրավիչ նախագծերին,
— հրապարակել ներդրումային առաջարկներ, որոնք ներդրողը պատրաստ է ֆինանսավորել համապատասխան նախագծի դեպքում,
— կապ հաստատել ներդրողների հետ։

Սահմանումներ

Նախագծողը նախագծի հեղինակը (նախաձեռնողը) հանդիսացող անհատն է, անձանց խումբը կամ կազմակերպությունը։

Ներդրողը նախագծի իրականացման համար ֆինանսական միջոցներ տրամադրող անհատը, անձանց խումբը  կամ կազմակերպությունն է։

Կազմիր և զարգացրու նախագիծդ Լեքսիսի հետ այսօր