ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ

Կորպորատիվ ծառայությունների շրջանակներում մեր գրասենյակի կողմից իրականացվում է նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության իրավական ուսումնասիրություն (աուդիտ) և ռիսկերի գնահատում:

Գրասենյակի կողմից մատուցվող իրավավերլուծական ծառայությունները ներառում են`

  • հաճախորդի գործունեության ընդհանուր իրավական վերլուծություն, խորհրդատվություն, հետագա աշխատանքների պլանավորում,
  • հիմնադիր փաստաթղթերի և այլ կորպորատիվ փաստաթղթերի իրավական փորձաքննություն,
  • գործարքների իրավական գնահատում՝ դրանց ճշտության և փաստաթղթերի ամբողջականության վերաբերյալ,
  • իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կարգավորող ներքին, անհատական և այլ փաստաթղթերի իրավական վերլուծություն,
  • կոնտրագենտներից, պետական մարմիններից ստացված փաստաթղթերի (նամակների, ծանուցումների, բողոքների, ակտերի, առարկությունների, գրությունների, տեղեկանքների և այլն) վերլուծություն,
  • դատական գործերի իրավական վերլուծություն և այլն:

Բիզնեսի ծավալները կամ գտնվելու վայրը խնդիր չէ:

Ստացեք անվճար իրավաբանական խորհրդատվություն