ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Մեր փորձառու իրավաբանների թիմը ներկայացնում և պաշտպանում է մեր վստահորդների շահերը դատական տարբեր ատյաններում, այդ թվում` ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ, ինչպես նաև հակակոռուպցոին, սնանկության, վարչական և սահմանադրական դատարաններում:

Գրասենյակն իրականացնում է նաև վստահորդների շահերի պաշտպանությունը կատարողական վարույթի (դատական ակտերի հարկադիր կատարման) ընթացքում
Ներպետական ատյաններում նախատեսված պաշտպանության միջոցները սպառելու դեպքում վստահորդի շահերի պաշտպանությունը մենք կարող ենք իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և այլ միջազգային իրավապաշտպան կառույցներում:

Իրավաբանական ներկայացուցչության ծառայությունը ընդգրկում է նաև հաճախորդների իրավունքների և շահերի ներկայացումը հարկային, մաքսային, լիցենզավորող մարիններում, քաղաքապետարաններում և այլ վարչական մարմիններում։

Միջսահմանային հարցերում մենք համագործակցում ենք մեր արտասահմանյան գործընկերների հետ` մեր հաճախորդներին արտասահմանում ներկայացնելու համար:

Գործի բարդությունը խնդիր չէ:

Պաշտպանություն

Մեր քրեական գործերով պաշտպաններն ունեն տարիների փորձ ձեզ լավագույն իրավաբանական օգնությունը ցուցաբերելու համար:

Ստացեք անվճար իրավաբանական խորհրդատվություն