Մենք տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն անհատներին և կազմակերպություններին իրավունքի այն բոլոր ոլորտներում, որտեղ մենք աշխատում ենք։
Յուրաքանչյուր գործով մեր փաստաբաններն իրականացնում են խորը և համակողմանի ուսումնասիրություն հավաստիանալու համար, որ մեր հաճախորդների գործունեությունը համահունչ է օրենքի պահանջներին:
Մենք խորհրդատվություն ենք մատուցում նաև դատական փորձաքննություններին և փորձագիտական ապացույցներին առնչվող հարցերով և օգնում ենք պատշաճ փորձագիտական կազմակերպություն և փորձագետ ընտրելիս:
Մեզ կարող եք հարցեր ուղղել անշարժ գույքի ձեռքբերման, ներդրումներ կատարելու, ցանկացած տեսակի բիզնես հիմնելու, ցանկացած գործարք կնքելու, քաղաքացիություն, կացության կարգավիճակ կամ աշխատանքի թույլտվություն ստանալու կամ այլ իրավական խնդիրներով։