Լեքսիսում պարբերաբար հրապարակվում են թեստեր իրավաբան ուսանողների և իրավունքով հետաքրքրված անձանց համար։
Թեստային հարցերը իրավունքի տարբեր ոլորտներից են՝ հիմնված Հայաստանի Հանրապետության օրենսդրության վրա։
Թեստերը նախապատրաստված են ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընդունելության քննության շտեմարանի հիման վրա և օգտակար են նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի դիմորդների համար։
Ներկայումս Լեքսիսում տեղադրված են 2024 թվականի գարնանային հոսքի ընդունելության քննության շտեմարանի թեստերը։
Մենք կազմակերպում ենք դասընթացներ, որոնք կօգնեն նախապատրաստվել փաստաբանական ակադեմիայի ընդունելության գրավոր և բանավոր քննություններին։ Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ:
«Լյուդվիգ Դավթյան» փաստաբանական գրասենյակը կազմակերպում և անցկացնում է իրավաբանական մասնագիտական պրակտիկա իրավաբան ուսանողների, սկսնակ իրավաբանների, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների և շրջանավարտների համար։
Պրակտիկան ղեկավարում է իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Լյուդվիգ Դավթյանը։
Պրակտիկան անցկացվում է տեսական դասընթացներին զուգահեռ՝ գործնական նյութերի հիման վրա։
Գրասենյակում պրակտիկա անցնելու համար անհրաժեշտ է գրանցվել էլեկտրոնային հայտի միջոցով։
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +37491066880 կամ գրել մեզ՝ [email protected]