ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Մենք տրամադրում ենք իրավաբանական աջակցություն ցանկացած ոլորտում առևտրային և անձնական գործարքներում:

Մեր իրավաբանական ծառայություններն ընդգրկում են ներքին և միջազգային գործարքներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Գործարքների իրավական սպասարկումը ենթադրում է դրանց իրավաբանական ուղեկցումը` կոնտրագենտների հետ բանակցությունների վարումից մինչև գործարքի վերջնական կնքումը:

Այս ծառայությունները ներառում են.

  • գործարքի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստում,
  • գործարքի հնարավոր ռիսկերի և իրավական արդյունքների գնահատում և պարզաբանում մինչև դրա ստորագրումը,
  • ակտիվների և հարակից ռիսկերի պատշաճ ուսումնասիրություն,
  • կողմի ներկայացուցչության ապահովումը գործարքում,
  • բանակցությունների վարում կոնտրագենտների հետ,
  • պայմանագրերի, համաձայնագրերի, հուշագրերի և համագործակցության փաստաթղթերի ցանկացած այլ ձևի մշակում,
  • օրենքով պահանջվող տարբեր ձևաթղթերի լրացում և փաթեթների նախապատսարտում՝ գործարքներում հարկային և մաքսային արտոնություններից օգտվելու համար,
  • արտահանման և ներմուծման իրավական հսկողություն,
  • գործարքի կամ դրանից բխող իրավունքների պետական գրանցման գործընթացին աջակցություն և այլն:

Գործարքի հետ կապված՝ մենք մեր հաճախորդներին ներկայացնում ենք նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի գործակալությունում և այլ մարմիններում:

Մենք օգնում ենք նաև փորձագիտական գնահատումների և ֆինանսական վերլուծությունների մշակման գործընթացում գործարքը հաջողությամբ ավարտելու համար:

Երկիրը խնդիր չէ:

Ներկայացուցչություն

Մեր թիմը կօգնի ձեզ ներկայացնել և պաշտպանել ձեր իրավունքներն ու շահերը բոլոր դատարաններում ու պետական մարմիններում։

Պաշտպանություն

Մեր քրեական գործերով պաշտպաններն ունեն տարիների փորձ ձեզ լավագույն իրավաբանական օգնությունը ցուցաբերելու համար:

Ստացեք անվճար իրավաբանական խորհրդատվություն