ՀՀ քրեական իրավունք, 571-600

571. Նշվածներից ո՞րը նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասում որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն.

Correct! Wrong!

572. Նշված հանցագործություններից որի՞ սուբյեկտ կարող է լինել փաստաբանը.

Correct! Wrong!

573. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը.

Correct! Wrong!

574. Փաստաբանի նկատմամբ սպանության սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, ՀՀ քրեական օրենսգրքում՝

Correct! Wrong!

575. Քրեական գործով ապացույցներ կեղծելու սուբյեկտ կարող է լինել.

Correct! Wrong!

576. Եթե ցմահ ազատազրկում կրող անձը դիտավորյալ այնպիսի նոր հանցանք է կատարել, որի համար նշանակվում է ազատազրկում, ապա նրան պայմանական վաղաժամկետ ազատելու համար անհրաժեշտ 20 տարվա ժամկետի ընթացքը.

Correct! Wrong!

577. Ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելը որպես անչափահասի նկատմամբ կիրառվող դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կարող է նշանակվել.

Correct! Wrong!

578. Ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե.

Correct! Wrong!

579. Հանդիպակաց մեքենայի կուրացնող լույսերի ազդեցությունից ձին խրտնել է, որի հետևանքով սայլը շրջվել է, ուղևորը՝ մահացել: Որակե՛լ սայլվորի արարքը.

Correct! Wrong!

580. Ա-ն, աշխատելով որպես մեքենավար, վարելով «ՄՈՒԱԶ» մակնիշի N1 ինքնաթափը, երթևեկելի գոտու վայրէջքային տեղամասում բեռնատարը կանգնեցնելուց հետո անիվները չի թեքել դեպի հանքուղու կողապատը, իսկ վարորդի տեղը թողնելուց առաջ ինքնաարգելակումը միացնելու համար կառավարման վահանակի վրայի հատուկ սեղմակով չի զրոյացրել հիդրավլիկ համակարգի ճնշումը, այսինքն` չի ապահովել կանգառի անվտանգությունն ու չի բացառել մեքենայի ինքնաբերաբար շարժումը, որի արդյունքում ինքնաթափն ինքնաբերաբար ընթացել է ցած և վրաերթի է ենթարկել ապարաբարձիչ մեքենայի մեքենավար Գ-ին: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Որակե՛լ Ա-ի արարքը.

Correct! Wrong!

581. ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքի համար պատասխանատվության կարող է ենթարկվել.

Correct! Wrong!

582. ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի համաձայն՝ ապօրինի հարստանալու սուբյեկտ է համարվում.

Correct! Wrong!

583. Ս-ն, գտնվելով թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, իր տան դիմաց վիճաբանության մեջ է մտել իր փեսա Մ-ի հետ՝ նախկինում իր ընտանիքի անդամների հասցեին արված հայհոյանքի դիմաց պարզաբանում ստանալու կապակցությամբ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Մ-ի կենսականորեն կարևոր օրգանների շրջանին` կրծքավանդակին և որովայնին, ու կյանքից զրկել Մ-ին: Որակե՛լ Ս-ի արարքը.

Correct! Wrong!

584. Վ-ն իր բնակարանում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է վթարի ենթարկվելու կապակցությամբ իրեն տեսակցության եկած հարևան Հ-ի հետ և, վիրավորվելով վերջինիս կողմից շարունակաբար իրեն ուղղված վիրավորանքներից, անսպասելի վերցրել է սեղանին դրված դանակը և նստած դիրքից հարվածել Հ-ի որովայնին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս, որից հետո դանակը գցել է սեղանին և իր կնոջ՝ Օ-ի հետ վերջինիս (այն է՝ Հ-ին) օգնություն ցույց տվել: Այնուհետև Օ-ն իրենց տուն է կանչել Հ-ի կնոջը, որն էլ ամուսնուն (այն է՝ Հ-ին) ուղեկցել է տուն: Գիշերվա ընթացքում Հ-ի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Որակե՛լ Վ-ի արարքը.

Correct! Wrong!

585. Ս-ն, աշխատելով տաքսի ծառայությունում, իր վարմանը հանձնված «ԳԱԶ 31105411» մակնիշի ավտոմեքենայով «Ա» կայարանից Բագրատաշեն գյուղ է տեղափոխել չորս ուղևորի, որոնցից մեկը «Այրում» կայարանում որպես ուղեվարձ նրան վճարել է 10.000 դրամ անվանական արժեքով Ծ-04795926 սերիա-համարի հայկական թղթադրամ, որը չի համապատասխանել պետական ստանդարտներին: Ս-ն հաջորդ օրը նկատելով, որ թղթադրամը չի համապատասխանում սահմանված ստանդարտներին, նշված թղթադրամը տվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ա-ին, իսկ վերջինս նույն օրը այդ թղթադրամով փորձել է առևտուր կատարել, որը չի հաջողվել: Որակե՛լ Ս-ի արարքը.

Correct! Wrong!

586. Ս-ն «ԱԲԳ» տաքսի ծառայության ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենան ոգելից խմիչքների ազդեցության տակ վարելու ժամանակ փողոցների խաչմերուկում չի ենթարկվել երթևեկությունը կարգավորող, նշված վայրում ծառայողական պարտականություններ կատարող ճանապարհային ոստիկանության տեսուչ Գ-ի օրինական պահանջներին, դուրս գալով ավտոմեքենայից` հայհոյանքներ է տվել նրա հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածել Գ-ի մարմնի տարբեր մասերին, գործադրել վերջինիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Որակե՛լ Ս-ի արարքը.

Correct! Wrong!

587. Ա-ն, աշխատելով որպես քննիչ, Վ-ի կողմից խարդախությամբ խոշոր չափերով գումարներ հափշտակելու փաստի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անձնական դրդումներով՝ Վ-ին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով, քրեական գործում եղած մի շարք փաստաթղթերի բովանդակությունը ենթարկել է փոփոխության՝ դրանցում տեղեկություններ մտցնելով Վ-ի կողմից հանցագործությունների կատարման հանգամանքների, այդ թվում՝ կատարման ժամանակի և հափշտակված գումարի չափի վերաբերյալ, ինչպես նաև կազմել է փաստաթղթեր: Կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հիմք ընդունելով՝ Ա-ն որոշում է կայացրել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմությունն անցնելու հիմքով Վ-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, դրանով իսկ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող Վ-ին ազատել է քրեական պատասխանատվությունից: Որակե՛լ Ա-ի արարքը.

Correct! Wrong!

588. Ա-ն Ախթալայի լեռնահարստացման համակարգի վերականգնման և գունավոր մետաղների խտանյութի արտադրության կազմակերպման նպատակով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ և «Մեթըլ-Փրինս ԷԼ ԹԻ ԴԻ» կորպորացիայի միջև կնքվել է համատեղ գործունեության պայմանագիր: Դրա համաձայն` վերջինիս կողմից ներդրված գումարներով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում Ա-ն իրականացրել է կոմբինատի վերակառուցման և վերականգնման աշխատանքներ: Կանխիկ գումարով սարքավորումներ ձեռք բերելու նպատակով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրեն Ա-ի հրամանով ստեղծվել է գնման հանձնաժողով: Նշված ծրագրի իրականացման ընթացքում Ա-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ներդրված գումարներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ ձեռք բերված ապրանքանյութական արժեքների իրական գները գնման հանձնաժողովից թաքցնելով, հանձնարարել է հանձնաժողովի նախագահին, որ իր կողմից ներկայացված և ձեռք բերվածից ավել նշված գների ցուցակով կազմել շուկայից ձեռքբերման միակողմանի գնման ակտեր և այդ միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 9.155.500 ՀՀ դրամ: Որակե՛լ Ա-ի արարքը.

Correct! Wrong!

589. Ի-ն Կոտայքի մարզի Հանքավան գյուղի տարածքով հոսող Մարմարիկ գետում զանգվածային ոչնչացման եղանակով` հոսանքալարերի օգնությամբ, բեղլու և այլ տեսակի ձկներ է արդյունահանել, որի ընթացքում գետի հուն մտած Դ-ն հանկարծակի ձեռք տալով գետի ջրերում գտնվող հոսանքալարերին, էլեկտրահարվել է և մահացել: Որակե՛լ Ի-ի արարքը.

Correct! Wrong!

590. Ա-ն 2016-2018 ժամանակահատվածում միջնակարգ դպրոցում շրջանառվող մի շարք պաշտոնական փաստաթղթերում` աշակերտների շարժի մատյաններում, դասամատյաններում և հիմնական կրթության վկայականների բաշխման մատյաններում, ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելու միջոցով, առանց կրթություն ստանալու և ավարտական քննություններ հանձնելու կազմել և հիմնական կրթության կեղծ վկայականներ է հանձնել 52 աշակերտի: Արդյունքում՝ սահմանված կրթական ծրագիրը չանցած, բավարար ուսում չստացած աշակերտները կեղծ վկայականների օգտագործմամբ հնարավորություն են ստացել նորմատիվ ակտերի խախտմամբ շարունակելու հետագա ուսումը: Որակե՛լ արարքը.

Correct! Wrong!

591. Ս-ն պոկումով բացահայտ հափշտակել է Ա-ի` 15.000 ՀՀ դրամ արժեքով ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են 6.000 դրամ, 15.000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ «Սոնի Էրիկսոն» մակնիշի բջջային հեռախոս` խոսելաքարտով, 10.000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ ոսկյա մատանի, 3.100 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով զարդեր, ինչպես նաև Ա-ի անձնագիրը, սոցիալական քարտը, փաստաբանի վկայականը, գրասենյակի ու տան բանալիները: Որակե՛լ Ս-ի արարքը.

Correct! Wrong!

592. Կ-ն ալկոհոլ օգտագործած վիճակում փողոցում հանդիպել է նախկին հարևան Ա-ին, ով եղել է իր ազգական և Կ-ի հարևան Ն-ին պատկանող «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով: Տեղյակ լինելով, որ, իբր, Ն-ն ցանկանում է վաճառել ավտոմեքենան, Կ-ն այդ թեմայով զրուցել է Ա-ի հետ և զննել մեքենան: Զրույցի ընթացքում Ա-ն և Կ-ն ավտոմեքենայի արժեքի շուրջ համաձայնության չեն եկել, այդ առթիվ կոպիտ տոնով խոսել են միմյանց հետ, ինչը վերածվել է փոխադարձ քաշքշուքի: Այնուհետև Ա-ից վրեժխնդիր լինելու նպատակով Կ-ն գնացել է իրենց տուն և բակում գտնվող խորդանոցից վերցնելով հարվածող-փշրող սառը զենք համարվող մահակը՝ վերադարձել է և տեսել, որ վերը նշված ավտոմեքենան կանգնած է նույն վայրում, իսկ Ա-ն այնտեղ չէ: Մոտենալով ավտոմեքենային՝ Կ-ն իր մոտի մահակով և մայթեզրին ընկած քարով հարվածել և կոտրել է ավտոմեքենայի բոլոր ապակիները, վնասել թափքի մետաղական հատվածները՝ Ն-ին պատճառելով 850.000 ՀՀ դրամ գույքային վնաս, որից հետո դիմել է փախուստի: Որակե՛լ Կ-ի արարքը.

Correct! Wrong!

593. Բիայնան հանգուցյալ ծնողների բնակարանը սեփականաշնորհել է իր անվամբ, որը հետագայում իր ամուսնու՝ Մարկոսի հետ վաճառել է: Բնակարանի վաճառքից հետո Արմենի մայրը՝ Գրետան, իր քրոջից՝ Բիայնայից, և նրա ամուսնուց՝ Մարկոսից, բազմիցս պահանջել է հանգուցյալ ծնողների բնակարանի վաճառքից ստացած գումարի իր փայաբաժինը: Արմենը մորաքրոջ ամուսնուց՝ Մարկոսից, պահանջել է իր մոր՝ Գրետայի հասանելիք 5.500 ԱՄՆ դոլար փայաբաժինը: Մերժում ստանալուց հետո Արմենը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, օգտագործելով ակնհայտ կեղծ պայմանագիրը, Մարկոսին պատկանող 4.024.000 ՀՀ դրամ արժողությամբ միկրոավտոբուսը 2.837.350 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարով վաճառել է Վարդգեսին՝ Մարկոսին պատճառելով էական վնաս: Որակե՛լ Արմենի արարքը.

Correct! Wrong!

594. Ներքոհիշյալ ո՞ր դեպքում «ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը» հանցանքը որակյալ չի համարվում: Այն դեպքում, երբ այն կատարվել է.

Correct! Wrong!

595. ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե…».

Correct! Wrong!

596. ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով քրեորեն պատժելի է.

Correct! Wrong!

597. Դատավարության ներքոհիշյալ մասնակիցներից ո՞վ չի կարող հանդիսանալ «ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը» հանցանքի սուբյեկտ.

Correct! Wrong!

598. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված և փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձևով աջակցելը քրեորեն պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքի 334.1 հոդվածով՝

Correct! Wrong!

599. Ցանկանալով պահեստից խոշոր չափերի յուրացում կատարել` պահեստապետը, ում վստահված է գույքը, իր նպատակն իրականացնում է մեկ շաբաթում երեք անգամ զգալի չափերով յուրացում կատարելով: Ինչպե՞ս պետք է որակվի արարքը՝ նկատի ունենալով, որ հափշտակված ընդհանուր արժեքը խոշոր է: Հանցավորը պետք է մեղադրվի.

Correct! Wrong!

600. Ցանկանալով պահեստից խոշոր չափերի գույքի յուրացում կատարել` գործարանի պահեստապետը, ում վստահված է գույքը, իր նպատակն իրականացնելու համար մեկ շաբաթում երեք անգամ զգալի չափերով յուրացում է կատարում, սակայն բռնվում է վերջին անգամ գործարանի տարածքից գույքը դուրս բերելու պահին: Ինչպե՞ս պետք է որակվի նրա արարքը, եթե հափշտակված գույքի ընդհանուր արժեքը խոշոր չէ: Հանցավորը պետք է մեղադրվի.

Correct! Wrong!

ՀՀ քրեական իրավունք, 571-600