ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Մենք նախապատրաստում կամ վերանայում ենք տարբեր իրավական փաստաթղթեր ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար:
Մեր փորձառու իրավաբաններին կարող եք պատվիրել մշակելու այնպիսի իրավական փաստաթղթեր, ինչպիսիք են՝

  • դիմումներ և բողոքներ,
  • իրավական հարցումներ,
  • միջնորդություններ և բացարկներ,
  • հայցադիմումներ, հայցադիմումի պատասխաններ,
  • վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, դրանց պատասխաններ,
  • անհատական սահմանադրական դիմումներ,
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված դիմումներ,
  • դատական գործերով իրավական եզրակացություններ,
  • իրավական վերլուծություններ և պատշաճ ուսումնասիրության զեկույցներ,
  • պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր,
  • կորպորատիվ փաստաթղթեր,
  • կազմակերպության ներքին իրավական ակտեր,
  • գաղտնիության քաղաքականություն,
  • օգտագործման կանոններ և պայմաններ,
  • լիցենավորման կամ թույլտվությունների հայտեր,
  • նշանակալից մասնակցության դիմումներ,
  • համակենտրոնացման հայտարարագրեր
  • գույքի և եկամուտների հայտարարագրեր
  • իրական շահառուի վերաբերյալ հայտարարագրեր և այլն:

 

Մեր փորձագիտական խումբը կնախապատրաստի ձեզ անհրաժեշտ իրավաբանական փաստաթուղթը ցանկացած լեզվով՝ կազմված ճշգրիտ, խնամքով և գրագետ:

Լեզուն խնդիր չէ:

Ստացեք անվճար իրավաբանական խորհրդատվություն