Ճոպանուղու կառուցում Գառնիում

 Հրապարակված՝ 29.08.2020

Ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզի Գառնի համայնքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ճոպանուղու կառուցում Գառնիի հեթանոսական տաճարի հարևան տարածքից դեպի Ջութակասար, Հավուց Թառ և Գեղարդավանք: Ճոպանուղին կարող է օրական սպասարկել մինչև 1000 ուղևորի, ինչի արդյունքում օրվա եկամտաբերությունը կկազմի 8,000,000 ՀՀ դրամ: Սպասարկման վճարը կլինի համեմատ մատչելի, քան ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի շուրջ 40 աշխատատեղ:
Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ գումարի չափը կազմում է 21.0 մլն. եվրո:

 

Մանրամասների համար կարող եք դիմել մեզ։