Օգտագործման կանոններ

Վերջին թարմացումը՝ հունվար 2024

Բովանդակություն

1․ Ընդհանուր դրույթներ

1.1. «Լեքսիս – նախագծերի խթանման խումբ. Օգտագործման կանոններ» վերտառությամբ սույն փաստաթուղթը, որը www.lexis.am կայքում (այսուհետ նաև՝ Լեքսիս կամ Կայք) հիշատակվում է «Լեքսիսի օգտագործման կանոններ» կամ «Օգտագործման կանոններ» անվանումով, սահմանում է այն կանոնները, պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն Կայքում հրապարակված նախագծերի հեղինակների (նախագծողների), ներդրողների և Կայքի այցելուների (այսուհետ՝ օգտատերեր կամ օգտագործողներ) կողմից Կայքից օգտվելիս:

1.2. Կայքի օգտագործման կանոնները չեն սահմանափակվում բացառապես սույն փաստաթղթում շարադրված կանոններով։
Կայքի օգտագործման կանոններ են հանդիսանում նաև
Կայքի այլ բաժիններում և դրա օգտագործման վերաբերյալ առանձին ծանուցումներում, ուղեցույցներում, հաճախ տրվող հարցերի պատասխաններում տեղ գտած կանոնները, պահանջներն ու պայմանները, ինչպես նաև Կայքի տեխնիկական կարգավորումները, որոնք Կայքում հրապարակված Գաղտնիության քաղաքականության և այլ փաստաթղթերի հետ միասին կազմում են սույն օգտագործման կանոնների անբաժանելի մասը, ունեն սույն փաստաթղթում տեղ գտած կանոններին համարժեք նշանակություն (այսուհետ ամբողջը միասին՝ Օգտագործման կանոններ) և պարտադիր են պահպանման Կայքի բոլոր օգտատերերի կողմից:

1.3. Կայքի օգտատերերը (այդ թվում՝ այցելուները) պարտավոր են պահպանել Կայքի Օգտագործման կաննոները։ Օգտվելով Կայքից՝ Կայքի օգտատերերը կոնկլյուդենտ ձևով տալիս են իրենց համաձայնությունը Կայքի Օգտագործման կանոններին ծանոթացած լինելու և դրանց հետ համաձայն լինելու մասին՝ ընդունելով, որ այդ կանոնները չպահպանելը վերջիններիս համար կարող է առաջացնել բացասական հետևանքներ։

1.4. Կայքում նախագծեր կամ հոդվածներ հրարապարակելու համար դրանք Կայքը համակարգողին ուղարկելիս կամ Կայքի համապատասխան տեխնիկական կարգավորումներում նշված այլ ձևերով Կայքն օգտագործելիս օգտատերերը պետք է նշեն, որ կարդացել և ընդունում են Oգտագործման կանոնները, ներառյալ նաև՝ Գաղտնիության քաղաքականությունը և համաձայն են դրանցում շարադրված պահանջների հետ, ինչը նշանակում է Կայքը համակարգողի և օգտատիրոջ միջև պայմանագրային հարաբերությունների ծագում, որի բովանդակությունը սահմանվում է Օգտագործման կանոններով:

 

2․ Սահմանումներ

Կայքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը (շարադրված են այբբենական կարգով՝ Ա-Ֆ).

առևտրային նախագիծ – բիզնես գաղափար կամ բիզնես ծրագիր, որի հիմնական նպատակը շահույթ ստանալն է

օգտատեր – Կայքն օգտագործող, ով որպես այդպիսին կարող է հանդիսանալ նախագծողը, ներդրողը կամ Կայքի այցելուն, ով Կայքի տեխնիկական կարգավորումներին համապատասխան, դրանում հաշիվ բացելով կամ առանց դրա, որևէ ձևով օգտագործում է Կայքը որոշակի տեղեկատվություն ստանալու, օգտագործելու կամ հրապարակելու համար

դրամաշնորհային առաջարկ – սոցիալական, գիտական, կրթական, առողջապահական, մշակութային, կրոնական, բնապահպանական և այլ բնագավառի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային առաջարկ, որն ուղղված է որոշակի դրամաշնորհի հայտարարության մեջ շարադրված խնդիրների լուծմանը

դրամաշնորհի ծրագիր – սոցիալական, գիտական, կրթական, առողջապահական, մշակութային, կրոնական, բնապահպանական և այլ բնագավառի խնդիրների լուծմանն ուղղված հեղինակային ծրագիր, որը նախագծվում է դրա հեղինակի կողմից այն ֆինանսավորելու դեպքում այդ ծրագիրն իրականացնելու իր մտադրության մասին 

դրամաշնորհի հայտարարություն – սոցիալական, գիտական, կրթական, առողջապահական, մշակութային, կրոնական, բնապահպանական և այլ բնագավառի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիր, որը հայտարարվել է որևէ ներդրողի՝ ֆինանսավորողի կողմից և բովանդակում է այդ ծրագիրն իրականացնելու համար ֆինանսավորում տրամադրելու մտադրություն որոշակի պահանջների բավարարող անձանց և կազմակերպություններին

կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, բաժնետիրական ընկերություն, տնտեսական ընկերակցություն, պետական ոչ առևտրային կազմակերպություն, հասարակական կազմակերպություն, հիմնադրամ, կոոպերատիվ կամ այլ կազմակերպաիրավական ձև ունեցող հաստատություն, որն իր իրավասու ներկայացուցչի միջոցով Կայքն օգտագործում է որպես ներդրող կամ նախագծող

Կայքը համակարգող – www.lexis.am կայքի սեփականատեր, հիմնադիր և գործարկող գրասենյակ՝ Լյուդվիկ Դավթյան փաստաբանական գրասենյակ, որը գրանցված և գործում է Հայատանի Հանրապետությունում

նախագծող ֆիզիկական անձ (անհատ), անհատ ձեռնարկատեր, անձանց խումբ կամ կազմակերպություն, որը Կայքում գրանցվել է որպես առևտրային կամ ոչ առևտրային նախագծի կամ սոցիալական ձեռներեցության նախագծի հեղինակ, նախաձեռնող

ներդրողֆիզիկական անձ (անհատ), անհատ ձեռնարկատեր, անձանց խումբ կամ կազմակերպություն, որը որոշակի պայմաններով` հատուցմամբ կամ անհատույց, ֆինանսական միջոցներ է տրամադրում առևտրային կամ ոչ առևտրային նախագծի իրականացման համար

ներդրում – Կայքի իմաստով ներդրումը ենթադրում է ոչ միայն ֆինանսական միջոցների ներդրումը որոշակի բիզնեսի մեջ կամ սոցիալական ծրագրի իրականացման գործում, այլ նաև դրամաշնորհային աջակցությունը, վարկ կամ փոխառություն ստանալը կամ տրամադրելը, ֆրանչայզինգը կամ ցանկացած այլ ձևով տրամադրվող կամ ակնկալվող ֆինանսական օժանդակությունը որևէ նախագծի իրականացման համար

նախագիծ – առևտրային (ներդրումային) կամ ոչ առևտրային նախագիծ (ծրագիր), որը Կայքում գրանցված օգտատերն առաջարկում է իրականացնել որոշակի ներդրման
(ֆինանսավորման) դեպքում

ոչ առևտրային նախագիծ – սոցիալական ծրագիր, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ուղղված է սոցիալական, գիտական, կրթական, առողջապահական, մշակութային, կրոնական, բնապահպանական և այլ բնագավառի խնդիրների լուծմանը և հանրօգուտ նպատակների իրականացմանը

սոցիալական ձեռներեցություն – սոցիալական ձեռնարկատիրություն կամ այլ կերպ՝ սոցիալական ձեռնարկություն, որն իր էությամբ առևտրային նախագիծ է, որի արդյունքում ձեռք բերվող շահույթն օգտագործվում է հանրօգուտ նպատակներով և նախագծի շարունակականությունը ապահովելու համար անհրաժեշտ ծախսերին

տեղեկատվության ներկայացում Կայքի օգտատիրոջ կողմից ցանկացած տեղեկատվության գրանցումը (լրացումը) Կայքի որևէ բաժնում Կայքի համապատասխան գործիքների օգտագործման միջոցով, էլեկտրոնային փոստով, կոնտակտային կամ նախագծերի ներկայացման ձևաթղթով, ինչպես նաև կապի այլ միջոցներով դրանց ուղարկումը կամ տրամադրումը Կայքը համակարգողին   

տեղեկատվության հրապարակում – օգտատիրոջ կողմից Կայքը համակարգողին ներկայացված տեղեկատվությունը հասանելի (տեսանելի) դարձնելը հանրությանը, որն իրականացնում է Կայքը համակարգողը Կայքի օգտագործման կանոններին համապատասխան:

 

3․ Կայքի առարկան և նպատակը

3.1․ Կայքն օնլայն հարթակ է, որի նպատակն է կամուրջ ստեղծել ներդրումային նախագծերի հեղինակների (նախագծողների) և ներդրողների միջև: Կայքն ուղղված է խթանելու և ապահովելու ներդրումային հնարավորությունների տեսանելիություն ու հասանելիությունն օնլայն միջավայրում և նպաստելու դրանց իրականացմանը:

3.2. Կայքն ունի բացառապես տեղեկատվական, խորհրդատվական նշանակություն և չի կարող մեկնաբանվել որպես հրապարակված որևէ նախագծի պարտադիր ֆինանսավորման կամ իրականացման երաշխիք:

3.3. Կայքում գրանցվելը չի երաշխավորում որևէ նախագծի իրականացման համար ֆինանսավորում ստանալու պարտադիրություն և այն չի նշանակում հրապարակված նախագծի պարտադիր ֆինանսավորման նախապայման կամ դրա իրականացման երաշխավորում:

3.4.  Կայքը գործարկող գրասենյակը (Կայքը համակարգողը) ներդրումային ընկերություն չի հանդիսանում, ներդրումային ծառայություններ չի մատուցում, ներդրումային խորհրդատվություն չի տրամադրում։

 

 4․ Հավաստիացումներ

4.1. Կայքում նախագծեր ավելացնելու և Կայքի որոշ գործիքներից օգտվելու համար կայքի կարգավորումներով օգտատերերից պահանջվում է ներկայացնել կոնտակտային տվյալներ, լրացնել համապատասխան դաշտեր և տրամադրել որոշ անձնական տեղեկատվություն (անուն, ազգանուն կամ այլ։ Անձնական տվյալների պաշտպանության մասին կարգավորումները տե՛ս նաև Գաղտնիության քաղաքականությունում):

4.2. Կայքը համակարգողը որևէ կերպ պատասխանատու չէ երբևէ կամ որոշակի ժամանակահատվածում որևէ պատճառով Կայքի անհասանելիության համար:

4.3. Կայքը համակարգողն իրավասու է առանձին դեպքերում առանց նախնական ծանուցման կամ հիմնավորման սահմանափակել Կայքի որոշակի բաժիններ այցելուների կամ օգտագործողների մուտքը կամ հասանելիությունը Օգտագործման կանոններին համապատասխան:

4.4. Կայքը համակարգողի կողմից օգտատերերին ուղղված ծանուցումները, նկատառումները կամ այլ տեղեկություններն ուղարկվում են վերջիններիս կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին և համարվում են ստացված անկախ նրանց կողմից փաստացի ստանալու հանգամանքից:

4.5. Օգտատերերը պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրենց կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային նամակներն ստանալու ուղղությամբ և պետք է համոզվեն, որ այն հասանելի է միայն իրենց կամ այլ իրավասու անձանց:

4.6. Օգտատերերը կարող են կապ հաստատել Կայքը համակարգողի հետ՝ պահանջելով որոշակի տեղեկատվություն կամ ներկայացնել որոշակի պահանջներ՝ օգտագործելով օնլայն հետադարձ կապի ձևաթուղթը, կամ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, եթե ձևաթուղթը հասանելի չէ:

4.7. Օգտատերերը պարտավորր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու համար երրորդ անձանց կողմից Կայքում իրենց հաշիվ մուտք գործելը կամ իրենց օգտանվան կամ գաղտնաբառի անօրինական բացահայտելը երրորդ անձանց կողմից, եթե Կայքի տեխնիկական կարգավորումներին համապատասխան նախատեսված է Կայքում հաշիվ բացելու և դրա միջոցով Կայքից օգտվելու հնարավորություն: Նրանք պարտավոր են անմիջապես տեղեկացնել Կայքը համակարգողին ոչ իրավասու անձանց կողմից իրենց օգտանվան և գաղտնաբառի բացահայտման մասին:

4.8. Կայքը համակարգողն իրավունք ունի ցանկացած ժամանակ չթույլատրել որևէ օգտատիրոջ նույնականացման կոդի կամ գաղտանաբառի օգտագործումը, եթե նրա կարծիքով նշված օգտատերը խախտում է Օգտագործման կանոններից որևէ մեկը կամ չի համապատասխանում դրանց:

4.9. Oգտատերերը կարող են պատասխանատվություն կրել դիտավորյալ կամ անփութորեն իրենց նույնականացնող կոդի կամ գաղտանաբառի՝ երրորդ անձանց բացահայտելու համար, որոնք խախտում են Օգտագործման կանոնները կամ երրորդ անձի կողմից ցանկացած այլ խախտման համար, ինչը չի ազատում օգտատիրոջը կատարելու Օգտագործման կանոններով նախատեսված իր պարտավորությունները:

4.10. Օգտատերերը պարտավոր են միջոցներ ձեռնարկել, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր հասանելիություն ունեն Կայքին իրենց իսկ ինտերնետային կապից, ծանոթանան և տեղյակ լինեն սույն կանոններին և հետևեն դրանց։

5․ Տեղեկատվության հասանելիություն և բարեխղճություն

5.1. Օգտատերերը Օգտագործման կանոններին համապատասխան կարող են Կայքում հրապարակման համար ներկայացնել նախագծեր, նախագծերի սեղմագրեր և նախագծերին առնչվող նյութեր (օրինակ՝ տեսագրություններ, բիզնես պլաններ, ներկայացումներ և այլ) և ծանոթանալ կայքում հրապարակված նախագծերին և նյութերին, ինչպես նաև դիմել հրապարակված նախագծերին ֆինանսավորման համար։

5․2․ Հրապարակման համար նախագիծ ներկայացնելիս՝ նախագծողը պետք է նշի, թե որ մասն է ցանկանում հրապարակել՝ ա) միայն նախագծի սեղմագիրը, բ) նախագիծն ամբողջությամբ կամ գ) նախագիծը և կից նյութերը։

5․3․ Նախագծի սեղմագիրը դրա համառոտագիրն է՝ առանց նախագծի մանրամասների, որը ներառում է նախագծի վերնագիրը, հակիրճ նկարագրությունը, իրականացման վայրը, նախագծի տեսակը և ոլորտը, պահանջվող ներդրման տեսակը և չափը, առևտրային նախագծի և սոցիալական ձեռներեցության դեպքում՝ նաև ներդրման ժամկետը և վերադարձի պայմանները, իսկ ոչ առևտրային նախագծի դեպքում՝ ֆինանսավորման ժամկետը։։

5․4․ Նախագծի սեղմագրում հրապարակվող տվյալները նախագծի ներկայացման ձևաթղթում պարտադիր լրացման ենթակա դաշտեր են։

5․5․ Օգտագործողի (նախագծողի) կողմից ներկայացված նախագիծն ստանալուց հետո Կայքը համակարգողը ստուգում է դրա համապատասխանությունը Օգտագործման կանոններին և դրանց նախագծի համապատասխանության դեպքում նախագծի սեղմագիրը հրապարակում է  կայքում՝ առանց բացահայտելու նախագծողի անձը և կոնտակտային տվյալները։ Նախագիծը և նախագծողի տվյալները կայքում հրապարակվում են նույնականացման կոդերով։

5․6․ Կայքում հրապարակված նախագծերով հետաքրքրված օգտատերերն իրավունք ունեն դիմել այդ նախագծերին Կայքը համակարգողի միջոցով առանց բացահայտելու իրենց անձնական և կոնտակտային տվյալները նախագծողին։

5.7. Կայքի օգտատերերը պարտավոր են Կայքը օգտագործել դրա առարկային և նպատակներին համապատասխան և զերծ մնալ անբարեխիղճ վարքագծից Կայքն օգտագործելիս։

5.8.  Կայքի օգնությամբ ներդրում կամ նախագիծ գտնելու և իրականացնելու դեպքում օգտատերերը պարտավոր են բարեխիղճ կերպով այդ մասին անհապաղ հայտնել Կայքը համակարգողին։

6․ Պատասխանատվությունից ազատ լինելը 

6.1. Կայքը համակարգողի կողմից Կայքում տեղեկատվությունը հրապարակվում է առանց դրա ճշտության մասին որևէ երաշխավորման կամ նախապայմանի:

6.2. Կայքը համակարգողը հրապարակում է միայն գրանցված օգտատերերի կողմից իրեն տրամադրված տեղեկատվությունը:

6.3. Կայքը համակարգողը կարող է վերանայել միայն իրեն տրամադրվող տեղեկատվության համապատասխանությունը ստորև նշված բովանդակային ձևաչափին ու թույլատրելիության չափանիշներին և պատասխանատվություն չի կրում օգտատերերի կողմից ներկայացված տեղեկությունների բովանդակության և ճշգրտության համար նրանց կամ երրորդ անձանց առջև:

6․4․ Օգտատերերը պարտավոր են իրենք միջոցներ ձեռնարկել առևտրային, բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների և հեղինակային իրավունքների ապահովման ուղղությամբ։ Կայքը համակարգողը պատասխանատվություն չի կրում օգտագործողների կողմից իրեն հրապարակման ներկայացված տեղեկությունների հրապարակման համար, եթե նույնիսկ դրանք գաղտնի տեղեկություններ էին։

6.5. Կայքը համակարգողը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքի օգտատիրոջ կամ այցելուի կողմից Կայքի օգտագործմամբ կամ դրա օգտագործման հետ կապված գործողությունների հետևանքով ուղղակի կամ անուղղակի ձևով առաջացած որևէ կորստի կամ վնասի համար (այդ թվում՝ Կայքի հետ կապված այլ Կայքի կամ Կայքում տեղադրված որևէ նյութի կամ տեղեկատվության օգտագործման արդյունքում առաջացած որևէ կորստի կամ վնասի համար), որը ներառում է՝

ա) որևէ օգուտի կամ եկամտի կորուստը, ինչպես նաև բաց թողնված օգուտը,
բ) բիզնեսի կորուստը կամ որևէ այլ վնասը,

գ) շահույթի նվազումը, կորուստը կամ նախատեսված պայմանագրի չկնքումը,

դ) պայմանագրի փոփոխությունը կամ լուծումը,

ե) տվյալների կորուստը,

զ) կամքի (մտադրությունների) կորուստը,

է) ցանկացած այլ կորուստը, վնասը կամ որևէ այլ բացասական հետևանքը:


7․ Բովանդակային ձևաչափ և թույլատրելիություն

7.1. Սույն կետում սահմանվող բովանդակային ձևաչափը վերաբերում է օգտատերերի կողմից Կայքը համակարգողին ներկայացվող ցանկացած տեղեկատվությանը կամ նյութին (ներկայացված տեղեկատվություն), որը նրանց կողմից Կայքը համակարգողին է տարամադրվում Կայքում հարապարակելու համար:

7.2. Օգտատերերը պարտավոր են հավաստիանալ, որ նախագիծը կամ Լեքսիսին ներկայացված ցանկացած տեղեկատվություն համապատասխանում է սույն կետում նշված բովանդակային ձևաչափին և թույլատրելիության չափանիշներին:

7.3. Նախագիծը և ներկայացված տեղեկատվությունը պետք է՝

ա) լինի ճշգրիտ (եթե այն փաստեր է պարունակում), ողջամիտ (եթե այն կարծիք է կամ գնահատական) և ցանկացած ժամանակ՝ թարմացված,

բ) լինի ներկայացված օգտատիրոջ կողմից անձամբ կամ այն անձի կողմից, ով լիազորված է դա անելու օգտատիրոջ անունից և նրա օգտին,

գ) կապակցված լինի որևէ նախագծի կամ ծրագրի հետ և վերաբերի Կայքի առարկային և նպատակներին,

դ) համապատասխանի թույլատրելիության չափանիշներին,

ե) համապատասխանի օրենսդրության պահանջներին:

7.4. Նախագիծը և ներկայացված տեղեկատվությունը չպետք է՝

ա) պարունակի որևէ տվյալ կամ ձևակերպում, որն ունի զրպարտող, սպառնացող, վիրավորական բնույթ կամ քարոզում է ատելություն, բռնություն, խտրականություն կամ այլ անօրինական գործողություն կամ գործունեություն, կամ որը ենթադրում է ներխուժում մեկ այլ անձի մասնավոր կյանք,

բ) խախտի այլ անձի հեղինակային կամ հարակից իրավունքները,

գ) խախտի երրորդ անձի հանդեպ օգտատիրոջ կողմից ստանձնած որևէ պարտականություն, այդ թվում՝ որևէ պայմանագրային կամ որևէ գաղտնիքի պահպանման պարտականություն,

դ) վերաբերի այնպիսի նախագծերի, որոնք կապված են այնպիսի գործունեության հետ, որն առնչվում է՝

պայթուցիկ սարքերի կամ ռազմամթերքի, զինվորական, պաշտպանական կամ ոստիկանական սարքավորումների կամ հանդերձանքի և նմանատիպ այլ ապրանքների,

ահաբեկչության ֆինանսավորմանը կամ փողերի լվացմանը,

սեռական շահագործմանը կամ մարդկանց առևտրին,

դրամախաղերի (կամ շահումով) խաղերին կամ դրանց հետ կապված սարքեր սարքավորումների,

ծխախոտագործությանը, ծխախոտի վաճառքին կամ դրա հետ կապված ցանկացած այլ գործունեությանը,

թմրանյութերի, հոգեմետ նյութերի արտադրությանը, վաճառքին կամ այլ կերպ տարածմանը,

օրենսդրությամբ արգելված որևէ գործունեությանը:

ե) նպատակ հետապնդի հանդես գալ մեկ այլ անձի անունից, խեղաթյուրել կամ սխալ ներկայացնել օգտատիրոջ կամ այն անձի ինքնությունը, որի անունից հանդես է գալիս օգտատերը,

զ) կեղծ տպավորություն թողնի այն մասին, որ օգտատերը որևէ կերպ կապված է Կայքը համակարգողի հետ և գործում է նրա անունից, եթե այդպիսի իրավասություն Կայքը համակարգողի կողմից վերջինիս պաշտոնապես չի տրամադրվել:

7.5. Կայքում հրապարակման ներկայացվող նախագիծը պետք է համապատասխանի առնվազն հետևյալ թույլատրելիության չափանիշներին՝
ա) նախագիծը պետք է համապատասխանի օրենսդրության պահանջներին, ինչպես նաև Կայքի օգտագործման կանոններին և պայմաններին,
բ) նախագիծը պետք է նկարագրված լինի առավելագույնս հստակ և ճիշտ,
գ) նախագիծը պետք է վերաբերի գործունեության թույլատրելի տեսակների և հետապնդի իրավաչափ նպատակ։


8․ Տեղեկատվության հրապարակումը, փոփոխումը և հեռացումը

 8.1. Կայքը համակարգողն իրավունք ունի պահանջելու հրապարակել Օգտագործման կանոններին համապատասխանող տեղեկատվությունը կամ իր հայեցողությամբ մերժելու ամբողջությամբ կամ մասնակիորեն հրապարակել ներկայացված տեղեկատվությունը:

8.2. Կայքը համակարգողն իրավունք ունի հետագայում վերաօգտագործել կամ վերանայել ներկայացված տեղեկատվությունն իր կոմունիկացիոն/հաղորդակցական գործունեության մեջ:

8.3. Նույնիսկ եթե օգտատիրոջ կողմից Կայքը համակարգողին հրապարակման ներկայացված տեղեկատվությունը կամ դրա մի մասը պաշտպանված է օգտատիրոջ մտավոր սեփականության կամ հեղինակային իրավունքներով կամ պարունակում է բանկային, առևտրային, ծառայողական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք, այնուամենայնիվ`  օգտատերը, հրապարակման ներկայացնելով տեղեկատվությունը Կայքը համակարգողին, դրանով մեխանիկորեն երաշխավորում է անվճար լիցենզիայի/թույլտվության տրամադրում վերջինիս հրապարակելու այդ տեղեկատվությունը Լեքսիսում:

8.4. Կայքը համակարգողն իրավասու է մերժել տեղեկատվության հրապարակումը կամ հեռացնել Կայքում արդեն իսկ հրապարակված տեղեկատվությունը՝ իրավական սահմանափակումների, Օգտագործման կանոնների, անձի պատվի, արժանապատվության, գործարար համբավի, հեղինակային իրավունքների, բանկային, առևտրային, ծառայողական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքի պաշտպանության նպատակով կամ այլ իրավաչափ նկատառումներից ելնելով՝ այդ մասին իրազեկելով օգտատիրոջը։ Օգտատերն իրավունք չունի Կայքը համակարգողից պահանջելու որևէ լրացուցիչ հիմնավորում ներկայացված տեղեկատվության հրապարակումը մերժելու կամ հրապարակված տեղեկատվությունը հեռացնելու վերաբերյալ:

8.5. Կայքը համակարգողն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել Կայքի նկարագիրը, արտաքին տեսքը, տեղեկատվության դասավորությունը, ֆունկցիոնալությունը կամ տեխնիկական կարգավորումները:

8.6. Անհրաժեշտության դեպքում Կայքը համակարգողն իրավասու է կասեցնել Կայք մուտք գործելը կամ Կայքի հասանելիությունը կամ փակել այն անորոշ ժամանակով:

8.7. Կայքը համակարգողը որևէ պարտավորություն չի կրում թարմացնելու որևէ ժամկետանց տեղեկատվություն կամ նյութ:

 

9․ Վճարումներ


Կայքը համակարգողն իրավունք ունի Կայքի որոշակի հնարավորություններն
ու գործիքներն օգտագործելու և ծառայություններից օգտվելու, այդ թվում՝ Կայքում գրանցվելու, նախագիծ ավելացնելու, հրապարակված նախագծերը տեսանելի դարձնելու համար սահմանելու որոշակի վճարումներ՝ ըստ իր իսկ կողմից սահմանված գնացուցակի և վճարման կարգի՝ այդ մասին նախապես ծանուցելով Կայքի օգտատերերին և հրապարակելով համապատասխան տեղեկատվությունը Կայքում:

10․ Կասեցում և դադարեցում

10.1. Կայքի օգտագործման կանոնները խախտելը կարող է հանգեցնել Կայքի օգտագործման իրավունքի անհապաղ և ժամանակավոր կամ մշտական սահմանափակման կամ օգտատիրոջ կողմից ներկայացված և հրապարակված տեղեկատվության կամ նյութի անհապաղ և ժամանակավոր կամ մշտական հեռացման:

10.2. Որևէ երրորդ անձի կողմից բողոք ներկայացվելու դեպքում առ այն, որ տեղեկատվությունը ներկայացված է բովանդակային չափանիշների խախտմամբ, Կայքը համակարգողն իրավունք ունի մինչև վերևում նշված որևէ միջոց ձեռնարկելը, համապատասխան գրանցված օգտատիրոջից պահանջել ներկայացնելու պարզաբանումներ որոշակի ժամկետում:

10.3.  Կայքը համակարգողը որևէ պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ կողմից Օգտագործման կանոնների խախտման կամ այդ խախտումներին ի պատասխան ձեռնարկվող վերևում նշված միջոցների և դրանց հետևանքների համար: Սույն կետում նշված ձեռնարկվող միջոցները սպառիչ չեն, և Կայքը համակարգողն իրավասու է ձեռնարկելու այլ միջոցներ, այդ թվում՝ դիմելու իրավապահ մարմիններին կամ նախաձեռնելու այլ իրավական գործընթացներ օգտատիրոջ դեմ:

 

11․ Ներկայացված տեղեկատվության և անձնական տվյալների պաշտպանություն

11.1. Կայքը համակարգողի կողմից տեղեկություն պահանջելու միակ նպատակը դրա օգտագործումն է բացառապես Կայքի առարկայի և նպատակների շրջանակներում:

11.2. Գրանցված օգտատերերի կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները հասանելի են նրանց, և վերջիններս կարող են Կայքը համակարգողից էլեկտրոնային նամակի միջոցով խնդրել ջնջել կամ փոփոխել որևէ տեղեկություն սեղմ ժամկետներում, և այդ պահանջը Կայքը համակարգողի կողմից ենթակա է անհապաղ կատարման Օգտագործման կանոններին համապատասխան:

11.3. Կայքը համակարգողը գաղտնի է պահում և իր սերվեր(ներ)ում անվտանգ կերպով պահպանում է օգտատերերի կողմից ներկայացված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

11.4. Կայքի օգտագործմամբ օգտատերերը տալիս են իրենց համաձայնությունը Կայքը համակարգողին Կայքի, դրանում առկա ցանկացած հրապարակային տեղեկատվությունը ցանկացած երրորդ անձին փոխանցելու կամ ցանկացած միջոցով տարածելու համար՝ ելնելով Կայքի գործարկման և դրա զարգացման նպատակներից:  

11.5. Կայքը համակարգողն իրավասու է պահանջել և ստանալ որոշակի անձնական տվյալներ ֆիզիկական անձանցից: Այդ տվյալները ենթակա են պաշտպանության անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական պահանջներին համապատասխան: Անձնական տվյալների պաշտպանության այլ պահանջները և մանրամասն կարգավորումները, բացի սույն կանոններից, ներառված են նաև Գաղտնիության քաղաքականության փաստաթղթում, որը կազմում է սույն Օգտագործման կանոնների անբաժանելի մասը:

 

12․ Տեխնիկական կարգավորումներ

 

12.1. Կայքի օգտատերերի կամ այցելուների կողմից Կայքում հրապարակված ցանկացած տեղեկատվություն օգտագործելիս Կայքի վրա հղում կատարելը պարտադիր է` պայմանով, որ վերջիններս դա անեն օրինական կերպով և վնաս չպատճառեն Կայքը համակարգողի հեղինակությանը կամ չփորձեն առևտրային առավելություն ձեռք բերել նրա նկատմամբ:

12.2. Օգտատերերն իրավունք չունեն Կայքի վրա հղում կատարել այնպիսի եղանակով կամ նպատակով, որպեսզի ցույց տան, թե իբր հանդես են գալիս որպես Կայքը համակարգող կամ նրա անունից կամ հանդիսանում են Կայքը համակարգողի աշխատակից։  

12.3. Օգտատերերն իրավունք չունեն Կայքն օգտագործել գիտակցաբար տեխնոլոգիական վիրուսներ կամ վնասակար այլ նյութեր տարածելու համար: Օգտատերերն իրավունք չունեն փորձել չարտոնված մուտք գործել Կայք կամ դրա սերվեր, որի վրա այն պահպանվում է, կամ որևէ համակարգիչ կամ այլ սարքավորում կամ տվյալների բազա, որը կապված է Կայքի հետ: Ցանկացած նման չարտոնված մուտքը կամ դրա փորձը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

12.4. Կայքը համակարգողը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքի վրա իրականացված որևէ վիրուսային հարձակման կամ այլ վնասակար գործողությունների հետևանքով օգտատերերի մոտ առաջացած կորուստների, վնասների կամ ցանկացած այլ բացասական հետևանքների համար, որոնք ծագել են Կայքում հրապարակված, դրանում նշված այլ կայքերի կամ նյութերի օգտագործման կամ դրանց ներբեռնման հետևանքով:

 

13․ Փոփոխություններ

Կայքը համակարգողն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանի փոփոխել և լրացնել Օգտագործման կանոնները, և օգտատերերը պարտավոր են Կայքն օգտագործել ըստ կատարված փոփոխությունների և լրացումների:

14․ Հետադարձ կապ