ՀԱՐՑԵՐ
Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ
Լեքսիսը վեբ հարթակ է խթանելու նախագծերի զարգացմանը։ Այն առաջարկում է տարբեր գործիքներ և ծառայություններ ներդրումներ գտնելու և նախագծեր իրականացնելու համար։
Լեքսիսը կայքում հրապարակում է ձեր նախագծերը և որոնում է ներդրողներ դրանք իրականացնելու համար։
Ձեր նախագծի իրականացմանն ուղղված ներդրում գտնելու համար Լեքսիսն օգնում է նախագիծը կազմել այնպես, որպեսզի այն պարունակի ներդրողների համար կարևոր ամբողջ տեղեկություններն ու առանցքային կետերը։ Կայքը հնարավորություն է տալիս նաև կցելու նախագծին առնչվող բոլոր նյութերը, լուսանկարներն ու տեսագրությունները, բիզնես պլանները, ներկայացումներն ու այլ նյութերը։ Դուք կարող եք Լեքսիսում պատվիրել նաև Ձեր նախագիծը և դրան առնչվող փաստաթղթերը կազմելու ծառայություն։
Նախագծեր գտնելու և դրանցում ներդրումներ կատարելու համար Լեքսիսը հրապարակում է տարբեր նախագծողների կողմից կազմված բազմաբնույթ նախագծեր և ապահվում է նրանց և ներդրողների միջև կապը։
Լեքսիսը հրապարակում է տարբեր նախագծողների կողմից հրապարակված մատուցում է իրավաբանական, ֆինանսական, մարքեթինգային և ՏՏ բնագավառի ծառայություններ, ինչպես նաև մատուցում է ծառայություններ նախագծերի կազմման և իրականացման ուղղություններ։ Մենք հրապարակում ենք նաև ուղեցույցներ և հոդվածներ, որոնք կարող են օգտակար լինել գրավիչ նախագծեր կազմելու համար։
Նախագծողն այն անհատը, անձանց խումբը կամ կազմակերպությունն է, որը հանդիսանում է նախագծի հեղինակը, նախաձեռնողը
անհատ, անձանց խումբ կամ կազմակերպություն, որը տրամադրում է ֆինանսական միջոցներ նախագծի իրականացման համար՝ հատուցմամբ կամ անհատույց
Լեքսիսում օգտագործվող “ներդրում” հասկացությունը նշանակում է ոչ միայն ներդրում որևէ բիզնեսում կամ առևտրային ընկերության կապիտալում, այլ նաև դրամաշնորհային աջակցությունը, վարկի, փոխառության, լիզինգի տրամադրումը, ֆրանչայզինգը կամ որևէ այլ ձևով նյութական օժանդակությունը որոշակի նախագծի իրականացմանը։
Այո, մինչև նախագիծը հրապարակելը Լեքսիսի աշխատակազմն ստուգում է դրա համապատասխանությունը Լեքսիսի օգտագործման կանոններին։ Դրանց չհամապատասխանելու դեպքում Լեքսիսն առաջարկում է փոփոխել նախագիծը՝ հակառակ դեպքում նախագծի հրապարակումը մերժվում է։
Լեքսիսը երկլեզու կայք է՝ հայերեն և անգլերեն։ Կայքում նախագծերը հրապարակվում են այդ լեզուներից մեկով կամ երկուսով միաժաման։ Այլ լեզուներով ներկայացված նախագծերը վճարի դիմաց կարող են թարգմանվել Լեքսիսի կողմից։
Այո, մինչև Լեքսիսի կողմից նախագիծը հրապարակելը ստուգվում է դրա համապատասխանությունը Օգտագործման կանոններին։ Անհրաժեշտության դեպքում նախագծողին առաջարկվում է այն համապատասխանեցնել Կանոններին՝ հակառակ դեպքում նախագծի հրապարակումը մերժվում է։
Ներկայացված նախագիծը հրապարակվում է ներկայացումից հետո եռօրյա ժամկետում, եթե այն վերանայելու առաջարկ չի արվում։
Լեքսիսում նախագիծը հրապարակված է մնում երեք տարի, եթե մինչ այդ այն չի հեռացվում Լեքսիսի կամ օգտատիրոջ կողմից։ Ներկայացված նախագծերի և դրանց կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունների թարմացումը Լեքսիսում խրախուսվում է։
Այո, նախագիծը կարող է ջնջվել կամ փոփոխվել ցանկացած ժամանակ օգտագործողի կողմից։ Լեքսիսը ևս իրավունք ունի առաջարկելու փոփոխել կամ ջնջել նախագիծը, կամ դա անել ինքնուրույն, եթենախագիծն արդեն իսկ ստացել է ֆինանսավորում կամ իրականացվել է կամ այն չի համապատասխանում թույլատրելիության չափանիշներին կամ օգտատերը խախտում է Օգտագործման կանոններ։
Եթե ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները դեռ չեք ստացել, ազատորեն կարող եք կապ հաստատել մեզ հետ։
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան 0038, Աբելյան 6/1,
ԱՅ ԹԻ ՊԱՐԿ Բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 403 B սենյակ,
Հեռ․՝ + 374 91 066 880,
Վեբ կայք՝ www.lexis.am,
էլ․ փոստ՝ info@lexis.am