Որոնեք այստեղ

Ծանոթացեք Լեքսիսի տերմիններին

Ինչի՞ց սկսել։ Մինչև նախագիծ ուղարկելը բացահայտեք հասկացությունների նշանակությունը Լեքսիսում

Նախագծող – անհատ, անձանց խումբ կամ կազմակերպություն, որը հանդիսանում է նախագծի հեղինակը, նախաձեռնողը

Ներդրող – անհատ, անձանց խումբ կամ կազմակերպություն, որը տրամադրում է ֆինանսական միջոցներ նախագծի իրականացման համար՝ հատուցմամբ կամ անհատույց

այցելու – յուրաքանչյուր օգտատեր, ով այցելում է www.lexis.am կայք Լեքսիսը կարող է օգտակար լինել բիզնես գաղափարներ ունեցող բոլոր անհատների, ստարտափերի, բանկերի, վարկային կազմակերպությունների, հիմնադրամների, մասնավոր ընկերությունների, ներդրումային ընկերությունների, հասարակական կազմակերպությունների և այլ անձանց ու անձանց խմբերի համար։

նախագիծ – առևտրային, ոչ առտրային նախագիծ կամ սոցիալական ձեռներեցության (ձեռնարկատիրության) ծրագիր, որը Լեքսիսի օգտատերը (օգտագործողը) առաջարկում է իրականացնել որոշակի ֆինանսավորման դեպքում

առևտրային նախագիծ – որոշակի բիզնես ծրագիր կամ գաղափար, որի հիմնական նպատակը շահույթ ստանալն է։ Առևտրային նախագիծը կարող է վերաբերել որոշակի ապրանքների արտադրությանը, վաճառքին կամ որոշակի ծառայությունների մատուցմանը

ոչ առևտրային նախագիծ – սոցիալական ծրագիր, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ուղղված է սոցիալական, գիտակրթական, բժշկական, մշակութային, բնապահպանական կամ այլ խնդիրների լուծմանը և հանրօգուտ բարիքի ստեղծմանը։

սոցիալական ձեռներեցություն – այլ կերպ նաև՝ սոցիալական ձեռնարկատիրություն, առևտրային նախագիծ, որի արդյունքում ձեռք բերվող շահույթը օգտագործվում է հանրօգուտ նպատակներով և ուղղվում նախագծի շարունակականությունը ապահովելու համար անհրաժեշտ ծախսերին։

նախագծի ոլորտ – բնագավառ, որին վերաբերում է նախագիծը, ինչպիսիք են, օրինակ, գյուղատնտեսություն և բնական ռեսուրսներ, տրանսպորտ և բեռնափոխադրումներ, թափոնների վերամշակում, ապրանքների վաճառք կամ արտադրություն և այլն։
Եթե ձեր նածագիծը չի ընդգրկվում կայքում թվարկված ոլորտներից որևէ մեկում, խնդրում ենք նշել  այլ։

ներդրում – դրամաշնորհի, փոխառության, վարկի, լիզինգի տրամադրումը, ֆրանչայզինգը կամ որևէ այլ նյութական օժանդակության տրամադրումը որոշակի նախագծի իրականացման համար

դրամաշնորհ – գումարը, որը կառավարությունը կամ որևէ հաստատություն տրամադրում է անհատին կամ կազմակերպությանը իրականացնելու որոշակի նախագիծ լուծելու համար սոցիալական, գիտական, գիտակրթական, առողջապահական, բնապահպանական կամ այլ խնդիրներ

փոխառություն – ֆիանսական միջոցներ, որոնք պարքտքով վերցվում են որոշակի անհատից, անձանց խմբից կամ կազմակերպությունից որոշակի ժամանակով և ենթակա են վերադարձման որոշակի տոկոսներով կամ առանց դրանց

վարկ – բանկի, վարկային կազմակերպության կամ այլ ֆինասնական հաստատության կողմից տրամադրվող գումար՝ որոշակի նպատակով, որոշակի ժամանակահատվածով և որոշակի պայմաններով օգտագործելու համար։

ֆրանչայզինգ – որոշակի վճարման դիմաց երրորդ անձին տրվող թույլտվություն կամ լիցենզիա ծավալելու բիզնես գործունեություն՝ ձեր բիզնեսի անվանման, լոգոյի, խոհրդանշանների, տեխնոլոգիաների և բիզնես մոդելի օգտագործմամբ

լիզինգ – նյութական աջակցություն, որով կողմերից մեկը համաձայնում է որոշակի վճարի դիմաց վարձակալել մյուս կողմի ձեռք բերած հողամասը, տրանսպորտը, սարքավորումները կամ այլ գույքը՝ որոշակի նախագծի իրականացման համար։

 վենչուրային կապիտալ – ներդնողի կապիտալ, որը նախատեսված է շուկայում տեղի համար պայքարող սկսնակ ընկերությունների կամ ստարտափների ֆինանսավորման համար։ Այն ներդրման տեսակ է, որը տրամադրվում է ներդրողների կողմից այն նոր բիզնեսներին, որոնք ունեն զարգացման շատ մեծ հեռանկար։

կապիտալ ներդրում – ընկերությանը տրամադրված ֆինանսական ռեսուրսներ՝ բիզնեսի հետագա ընդլայնման համար։ Դա կարող է վերաբերել ընկերության երկարաժամկետ ակտիվների ձեռքբերմանը, ինչպիսիք են անշարժ գույքը, սարքավորումները։

բիզնեսի վաճառք առևտրային ընկերությունում ունեցած բաժնի ամբողջական կամ մասնակի վաճառք՝ մեկ կամ մի քանի գործարքներով

Ճիշտ նախագիծ կազմելու ճանապարհին

Հետևիր Լեքսիսին որակյալ նախագիծ կազմելու համար

Թույլատրվում է

  • լինի ճշգրիտ (եթե այն փաստեր է պարունակում), ողջամիտ (եթե այն կարծիք է կամ գնահատական) և ցանկացած ժամանակ՝ թարմացված,
  • լինի ներկայացված օգտատիրոջ կամ այն անձի կողմից, ով լիազորված է դա անելու օգտատիրոջ անունից և նրա օգտին,
  • կապված լինի որևէ նախագծի կամ ծրագրի հետ, վերաբերի կայքի գործարկման առարկային և նպատակներին,
  • համապատասխանի թույլատրելիության չափանիշներին,
  • համապատասխանի օրենսդրության պահանջներին:

Չի թույլատրվում

  • պարունակի որևէ տվյալ կամ ձևակերպում, որն ունի զրպարտող, սպառնացող, վիրավորական բնույթ կամ քարոզում է ատելություն, բռնություն, խտրականություն կամ այլ անօրինական գործողություն կամ գործունեություն, կամ որը ենթադրում է ներխուժում մեկ այլ անձի մասնավոր կյանք,
  • խախտի այլ անձի հեղինակային կամ հարակից իրավունքները,
  • խախտի երրորդ անձի հանդեպ օգտատիրոջ կողմից ստանձնած որևէ պարտականություն,
  • վերաբերի օրենսդրությամբ արգելված որևէ գործունեությանը,
  • նպատակ հետապնդի անօրինական հանդես գալ մեկ այլ անձի անունից, խեղաթյուրել կամ սխալ ներկայացնել օգտատիրոջ կամ նրա անունից հանդես եկող անձի ինքնությունը,
  • կեղծ տպավորություն թողնի այն մասին, որ օգտատերը որևէ կերպ կապված է կայքը համակարգողի հետ և գործում է նրա անունից, եթե այդպիսի իրավասություն կայքի համակարգողի կողմից վերջինիս պաշտոնապես չի տրամադրվել:

Նախագծի ներկայացման ձևաթուղթ

Հետևիր հերթական քայլերին նոր նախագիծ ներկայացնելու ձևաթուղթը լրացնելիս։ Կարող ես նախ կարդալ համապատասխան ուղեցույցները։

Նախագծեր տարբեր ոլորտներում

Էներգիա Տեխնոլոգիաներ Անշարժ գույք Տուրիզմ Առևտուր Ֆինանսներ

Ուսումնասիրիր ոլորտները, որտեղ Լեքսիսն հրապարակում է նախագծեր։
Իմացիր ավելին քո նախընտրած ոլորտի մասին։

Քայլեր ձևաթղթի ներկայացումից հետո

Ստուգում

Ձեր նախագիծն ստանալուց հետո Լեքսիսն առավելագույնը եռօրյա ժամկետում ստուգում է դրա համապատասխանությունը Օգտագործման կանոններին։

Վերանայում

Օգտագործման կանոններին չհամապատասխանելու դեպքում Ձեզ կառաջարկվի վերանայել նախագիծը և այն համապատասխանեցնել կանոններին։

Հրապարակում

Օգտագործման կանոններին համապատասխանելու դեպքում Ձեր նախագիծը կհրապարակվի Լեքսիսում։

Դեռ չե՞ք գտել ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը։
Կարդացեք նաև Հաճախ տրվող հարցերը և Օգտագործման կանոնները։

Ծառայություններ

Մենք առաջարկում ենք համալիր և մատչելի ծառայություններ

Մենք հոգ ենք տանում ձեր նախագծի մասին՝ խնայելով Ձեր գումարներն ու ժամանակը։
Մենք օգտագործում ենք լավագույն լուծումներն ու նորագույն տեխնոլոգիաները ձեր գաղափարները կյանքի կոչելու համար։
Ձեզ լիարժեք օգնություն ցուցաբերելու համար մենք համագործակցում ենք տեղական և օտարերկրյա իրավաբանական ֆիրմաների,  ֆինանսական, հաշվապահական, մարքեթինգային և ՏՏ ընկերությունների հետ։

– Ներդրումային գրավիչ նախագծերի կամ սոցիալական ծրագրերի  կազմում, որոնք կբավարարեն համապատասխան պահանջներին,
– ներդրումային առաջարկների ներդրումային նախագծի նյութերի կազմում,

– ներդրումային ծրագրերի և նախագծերի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների նախապատրաստում,
– դրամաշնորհային հայտարարությունների, ծրագրերի և դրամաշնորհային առաջարկությունների նախագծում:

– ներդրողների որոնում ձեր նախագծի համար,
– նախագծերի որոնում ներդրումային առաջարկների համար,
– ներդրողների և նախագծողների միջև կապի ապահովում և փաստաթղթերի փոխանակում։

– նախագծերի վերաբերյալ տեղեկությունների և հայտարարությունների տարածում սոցիալական բազմաթիվ լրատվամիջոցներով,
– վեբկայքերի, տեսանյութերի, լուսանկարների, մարկետինգային նյութերի և ՏՏ լուծումների պատրաստում ձեր նախագծերի, առաջարկվող ապրանքների և ծառայությունների վերաբերյալ

– նախագծերի և դրան առնչվող փաստաթղթերի թարգմանություն տարբեր լեզուներով։

– ներդրումների բնագավառում իրավաբանական, ֆինանսական և հաշվապահական ծառայություննների մատուցում։