Ջաջուռի ածխահանքի վերագործարկում

Հրապարակված՝ 29.08.2020

Նախագծի հեղինակը «ԿԱՐԻՆ ԳԵՈ» ՓԲԸ-ն է, որն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում: Ծրագրի նպատակն է վերականգնել Ջաջուռի ածխահանքի աշխատանքները: Ընկերության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Շիրակի մարզում և ընդհանրապես ՀՀ-ում Ջաջուռի ածխահանքը միակն է, որ ունի գորշ ածուխ:

Ընկերության կողմից նախատեսված Ջաջուռի ածխահանքի վերաթողարկման համար պահանջվող ամբողջ գումարը կազմում է 145 մլն ՀՀ դրամ, որից 45 մլն դրամը նախատեսվում է ներդնել ընկերության կողմից, իսկ մնացած 100 մլն ՀՀ դրամը պահանջվող ներդրման չափն է:

Աշխատողների թվաքանակը ծրագրի իրականացման դեպքում նախատեսվում է 5-ից հասցնել 20-ի:
Ծրագրի հետգնման ժամանակաշրջանը 5 տարի է:
Տարեկան եկամտաբերությունը՝ 25 %:

Մանրամասների համար կարող եք դիմել մեզ։