Տպել
Email

Պրո-բոնո իրավաբանական օգնություն

Նախագիծ N 102
Հրապարակված՝ 23.05.2020

Նախագծի նկարագրությունը

Ծրագիրն ուղղված է ՀՀ դատական բարեփոխումների իրականացմանը նպաստելուն, որը կաջակցի նաև ՀՀ փաստաբանների պալատի կարողությունների զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Ծրագրի մանրամասները

Իրավաբանական խորհրդատվություն – Pro-bono դրամաշնորհային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) հիմնական բովանդակությունն անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացմանն օժանդակելն է։ Ծրագիրն ուղղված է հասարակական տարբեր խոցելի շերտերի իրավաբանական օգնության ապահովմանը, և ըստ այդ չափանիշի՝ ծրագիրը ներառում է 3 ինքնուրույն բաղադրիչներ (ուղղություններ).

ա) Մարզերում անվճար իրավաբանական խորհրդատվություն (բաղադրիչ 1),

բ) Ազատազրկված անձանց համար կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում անվճար իրավաբանական օգնության կազմակերպում (բաղադրիչ 2),

գ) Վարորդների իրավունքների պաշտպանություն (բաղադրիչ 3)։

Իրավաբանական օգնությունը կտրամադրվի ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանների կողմից, իսկ փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վերջիններիս վարձատրությունն ակնկալվում է իրականացնել դրամաշնորհային միջոցներով:

(Ծրագրի բաղադրիչներից յուրաքանչյուրի ժամանակացույցը, իրականացվող գործողություննների նկարագրությունը, ծրագրի բյուջեն և այլ մանրամասնություններ կներկայացվեն պահանջի դեպքում):