Տպել
Email

Անվճար իրավաբանական օգնության իրավական կարգավորումները ՀՀ-ում

Նախագիծ N 103
Հրապարակված՝ 07.06.2020

Նախագծի նկարագրությունը

Ծրագրով նախատեսվում է իրականացնել գիտական հետազոտություն և ուսումնասիրել քրեական դատավարությունում պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնության իրավունքի ապահովման պետության քաղաքականությունը որպես արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի երաշխավորման բաղադրատարր:

Ծրագրի մանրամասները

Փաստաբանի աշխատանքը հիմնականում բազմաբնույթ փաստաթղթերի հետ տարվող աշխատանք է: Որքան այդ աշխատանքն իրականացվում է ճիշտ կազմակերպված ու կանոնակարգված ձևով, այնքան արդյունավետ է իրականացվում փաստաբանական իրավապաշտպան գործունեությունը:

Շատ դեպերում փաստաբանական վարույթների բազմազանությունն ու գործերի մեծածավալությունը, ինչպես նաև փաստաբանի աշխատանքի ծավալն ու փաստաթղթերի մեծ քանակությունը թույլ չեն տալիս ժամանակին և պատշաճ ձևով կազմակերպելու փաստաբանական գործունեությունը գրասենյակում և գրասենյակից դուրս: Ոչ ճիշտ աշխատանքի կազմակերպումն էլ կարող է հանգեցնել դատավարական և վարույթային (վարչական, կատարողական) ժամկետների խախտման, փաստաբանի կողմից իրականացվող իրավապաշտպան գործառույթի անարդյունավետության: 

Փաստաբանական էլեկտրոնային գրասենյակի մշակման ծրագրի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները փաստաբանական գործունեության բնագավառում ներդնելն ու արդյունավետորեն կիրառելն է: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա փաստաբանական գրասենյակներում փաստաթղթաշրջանառությունը կազմակերպել պատշաճ մակարդակով, արդյունավետորեն համակարգել և վերահսկել գրասենյակի աշխատակիցների աշխատանքը, էլեկտորնային եղանակով արխիվացնել փաստաբանական վարույթները: Այդ ծրագրի ներդրման վերջնական նպատակը իրավապաշտպան գործառույցի լիարժեք իրականացմանը նպաստելն է: Այդ նպատակով նախատեսվում է ծրագրի արդյունքում մշակված փաստաբանական էլեկտրոնային գրասենյակը ներդնել Հայաստանում գործող փաստաբանական գրասենյակներում՝ վերջիններիս համար կազմակերպելով ծրագրի գործարկման սեմինարներ և պրեզենտացիաներ:

Նախատեսվում է էլեկտրոնային համակարգում ներդնել այնպիսի բաժիններ, ինչպիսիք են, մասնավորապես, փաստաթղթերի մուտքը և ելքը, փաստաթղթերի շարժը, փաստաթղթերի արխիվացումը, գործի ամբողջ ընթացքը, փաստաբանական վարույթների ժամանակացույցը, փաստաբանի գործնական օրագիրը, գրասենյակի ղեկավարի հանձնարարությունները, դրանց կատարման ընթացքը, պատվիրատուների հետ պայմանագրերի էլեկտրոնային կնքման հնարավորություն, գրասենյակի հաշվապահություն, փաստաթղթերի, ինչպես նաև գործերի հետ կապված լուսանկարների, տեսաձայնագրությունի ներբեռնման հնարավորություններ և այլն:

Ծրագրի իրականացման համար առաջարկվում է ստեղծել աշխատանքային խումբ փաստաբանների և համակարգչային ծրագրավորողների կազմով, ովքեր կաշխատեն փաստաբանական էլեկտրոնային գրասենյակի համակարգի մշակման վրա:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել վենչուրային կապիտալի, դրամաշնորհի կամ այլ տեսակի ներդրման միջոցով։

Ծրագրի գործողությունների պլանը և դրա վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունները կներկայացվեն պահանջի դեպքում։