ՀՀ իրավունքի զարգացմանը նպաստելու ծրագիր
Նախագիծ N 101
Հրապարակված՝ 23.05.2020
Նախագծի նկարագրությունը
Նախագծի նպատակը Հայաստանի իրավունքի զարգացմանը նպաստելն է։ Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել իրավավերլուծական գործունեություն ՀՀ Սահմանադրական դատարանին ուղղված դիմումների վերաբերյալ գործերով։ Ծրագրի շրջանակներում կտրամադրվեն փորձագիտական եզրակացություններ իրավունքի տարբեր ոլորտներում Սահմանադրական դատարանին ուղղված դիմումների հիման վրա հուցված վարույթներով։
1. Հիմնական հայեցակարգը
Ծրագրի նպատակը ՀՀ փաստաբանների պալատի՝ որպես իրավապաշտպան կազմակերպության գիտավերլուծական կենտրոնի կարողությունների ամրապնդումն է իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար: Այդ նպատակով նախատեսվում է գիտավերլուծական կենտրոնի գործունեության մեջ ներգրավել փորձագետ-փաստաբանների, խթանել կենտրոնի առավել ակտիվ և իրավավերլուծական գործունեությունը, հրապարակել կետրոնի գիտավերլուծական գործունեության արդյունքները:
Ծրագրի շրջանակներում գիտավերլուծական կենտրոնն իր գործունեությամբ կնպաստի սահմանադրական դատարանում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, արդյունավետ և արդար քննությանը՝ անկախ փորձագիտական որակյալ կարծիք տալու միջոցով։
Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է խթանել ՀՀ ՓՊ գիտավերլուծական կենտրոնի իրավաբանական փորձագիտական գործունեությունը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված անհատական սահմանադրական դիմումների վերաբերյալ գործերով։
2. Փորձագետների ընտրությունը
Ծրագրին մասնակցելու համար փորձագետ փաստաբանների ընտրության գործընթացը նախատեսվում է կազմակերպել մրցույթով՝ ծրագրի թափանցիկությունը, օբյեկտիվությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար: Մրցույթը կկազմակերպվի գրավոր (փաստաթղթային գնահատում) և բանավոր (հարցազրույց) փուլերով:
Ներկայացված դիմումները գնահատելու համար կստեղծվի անկախ հանձնաժողով՝ կազմված ՀՀ փաստաբանների պալատի նախագահից, նրա տեղակալից, Ծրագրի համակարգողից, ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարից։
Մրցույթի առաջին՝ փաստաթղթային գնահատման փուլում հանձնաժողովի կողմից ընտրված դիմողները կհրավիրվեն հարցազրույցի (երկրորդ փուլ): Հարցազրույցի փուլում հանձնաժողովը նույն կազմով կանկացնի հարցազրույց դիմող փաստաբանների հետ և հարցազրույցի արդյունքում հանձնաժողովը կընտրի ծրագրին մասնակցող փաստաբաններին:
Հարցազրույցի արդյունքում ընտրված փաստաբաններին կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր ծրագրին մասնակցելու համար:
3. Փորձագիտական-վերլուծական գործունեություն
Փորձագետ փաստաբանների ընտրությունից հետո վերջիններս կիրականացնեն իրավավերլուծական գործունեություն և կտրամադրեն գրավոր եզրակացություններ Սահմանադրական դատարանին ուղղված դիմումների վերաբերյալ։ Այս գործունեության տևողությունն է 12 ամիս ժամանակը Գրավոր եզրակացությունների տրամադրումը կիրականացվի յուրաքանչյուր ամիս։ Այս գրավոր եզրակացությունները կուղարկվեն ՀՀ սահմանադրական դատարան, ինչպես նաև կտեղադրվեն ՀՀ փաստաբանների պալատի կայքում։
Նախագիծը նախատեսվում է իրականացնել դրամաշնորհային միջոցներով։
Նախագծի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։