Առևտրային նախագիծը բիզնես գաղափար է, բիզնես պլան կամ առաջարկ, որի հիմնական նպատակը շահույթ ստանալն է։ Ձեր առևտրային նախագիծը կարող է վերաբերել ապրանքների արտադրությանը, վաճառքին, ծառայությունների մատուցմանը կամ այլ ձեռնարկատիրական գործունեությաւնը։
Առևտրային նախագծի ներկայացման ձևաթուղթը լրացնելիս և դրա յուրաքանչուր բաժնի բովանդակությունը գրելիս հաշվի առեք ստորև շարադրված հասկացություններն ու վերնագրերի նշանակությունը։
Այս բաժնում անհրաժեշտ է տրամադրել հակիրճ տեղեկատվություն ձեր կամ ձեր կազմակերպության մասին։ Այս բաժնի նպատակը ներդրողին համոզելն է, որ դուք կամ ձեր կազմակերպությունը լավագույն թեկնածուն եք նախագիծն իրականացնելու համար, և ներդրվող միջոցները ծախսվելու են արդյունավետ։
Այս բաժնում կարող եք ներառել՝
Նկատի ունեցեք, որ Օգտագործման կանոններին համապատասխան, ձեր ընտրությամբ՝ Կայքում կարող է հրապարակվել՝ ա) միայն նախագծի սեղմագիրը, բ) նախագիծն ամբողջությամբ կամ գ) նախագիծը և կից նյութերն ամբողջությամբ։
Նախագծի սեղմագիրը դրա համառոտագիրն է՝ առանց նախագծի մանրամասների, որը ներառում է՝
ա) նախագծի վերնագիրը,
բ) հակիրճ նկարագրությունը,
գ) իրականացման վայրը,
դ) նախագծի տեսակը և ոլորտը,
ե) պահանջվող ներդրման տեսակը և չափը,
զ) ներդրման ժամկետը և վերադարձի պայմանները։
Այս բաժնում հիմնավորեք նախագծի իրականացման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը՝ դրանում ներառելով տեղեկություններ շահառուների, նրանց խնդրի (կարիքի)՝ Ձեր առաջարկած լուծման և դրա օգուտների մասին։
Նախագծում անհրաժեշտ է ցույց տալ շուկայի ուսումնասիրության ձեր արդյունքները և այն գործողությունները, որոնք կապահովեն, որպեսզի դուք շուկայում մրցակցային դիրք ունենաք։ Նախագիծը պետք է պարունակի տարբեր մեթոդների և ռազմավարությունների նկարագիրը, որը կօգնի ձեզ շուկայում լինել առաջատարը։ Այսպիսով, շատ կարոր է այդ ուղղությամբ ձեր պլանավորած գործողությունների հաջորդականությունը մանրամասն շարադրել նախագծում։
Գնահատելու համար նախագծի հեռանկարային լինելը՝ ներդրողները պետք է տեղեկություններ ստանան նախագծողի մարկետինգային և գովազդային ռազմավարության, ապրանքների գնահատման, աշխատակիցների ներգրավման, ապրանքների ձեռք բերման աղբյուրների մասին։
Մասնավորապես, այս բաժինը կազմելիս փորձեք մանրամասնել հետևյալը․
Նախագծում անհրաժեշտ է տեղեկություններ ներառել նաև առաջարկվող բիզնեսի տեխնիկական և կառավարման ասպեկտների մասին։
Սա նշանակում է, որ ձեր առաջարկը պետք է տեղեկություներ բովանդակի բիզնեսի կառավարման և վարչական անձնակազմի, բիզնեսի տեղակայման, գործառնական ծախսերի, սարքավորումների մատակարարների, հումքի աղբյուրների, կադրային ռեսուրսի և այլ վարչակառավարչական միջոցառումների և դրանց ծախսերի մասին։
Այսպիսով, այնքանով, որքանով կիրառելի է, նախագծում շարադրեք տեղեկություններ հետևյալի մասին․
Այս բաժնի առանցքային նպատակը ներդրողին ցույց տալն է նրա շահագրգռվածությունը նախագծում ներդրում կատարելու համար։ Ուստի, այստեղ անհրաժեշտ է առավել մանրամասն տեղեկություններ շարադրել պահանջվող ներդրման, նախագծի ֆինանսավորման այլ աղբյուրների, նախագծի եկամտաբերության և եկամուտների մասին։ Ներդրողների համար պետք է հասկանալի լինի, թե ինչպես է իրենց ներդրումն օգնելու ձեր նախագծի իրականացմանը, ինչպես և երբ են իրենց ներդրած միջոցները վերադարձվելու և ինչ են իրենք շահելու ձեր նախագծում ներդրում կատարելուց։
Նախագծի ֆինանսավորմանը վերաբերող բաժնում անհրաժեշտ է ներառել տեղեկություններ, որոնք կվերաբերեն՝
Այս բաժնում անհրաժեշտ է շարադրել նախագծի իրականացման ժամանակացույցը սկսած նախապատրաստումից մինչև ավարտելը։ Սա կարևոր է, որպեսզի պոտենցիալ ներդրողների համար հստակ լինի, թե վերջիններիս ինչ ժամանակահատվածում են գտնվելու բիզնես հարաբերությունների մեջ։ Այս ժամկետների սահմանումը կարևոր է նաև ձեզ համար հետևելու ձեր բիզնես նպատակների իրականացմանը
Այսպիսով, այս բաժնում կարևոր է նշել նախագծի պլանավորված գործողությունների միջանկյալ և վերջնական ժամկետները և ժամանակացույցը։
Այս բաժնում նկարագրվում է ներդրողների կողմից ձեր բիզնեսից դուրս գալու կարգը և պայմանները։ Այն պետք է ներառի նաև տվյալներ, թե ինչպես պետք է վարվեք այն դեպքում, երբ բիզնեսը ձախողվի։
Սովորաբար ելքի ռազմավարությունը ներառում է մեկ այլ ընկերության կողմից բիզնեսի բաժնեմասերի գնման, վարչակազմի կամ աշխատակազմի փոխարինման, հավատարմագրային կառավարման հանձնելու կամ այլ տարբերակներ։
Այսպիսով, նախագծում պլանավորեք Ձեր գործողությունները բիզնեսի ձախողման դեպքում՝ նկարագրելով դրա պահպանման կամ մեկ այլ անձի կամ ընկերության հանձնելու Ձեր ծրագիրը։
Այստեղ, կարող եք շարադրել ցանկացած այլ տեղեկություն, որը ձեր կարծիքով կարևոր է ներդրողների համար։
Օրինակ, կարող եք անդրադառնալ նախագծի ոլորտում պետական առանձնահատուկ մոտեցումներին և աջակցության ծրագրերին, տնտեսական զարգացման գործում ձեր նախագծի դերակատարության և դրա հետագա հեռանկարի մասին և այլն։
Ոչ առևտրային նախագիծը սոցիալական ծրագիր է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ուղղված է սոցիալական, գիտակրթական, բժշկական, մշակութային, բնապահպանական կամ այլ խնդիրների լուծմանը և հանրօգուտ բարիքի ստեղծմանը։
Սոցիալական ձեռներեցությունը առևտրային նախագիծ է, որի արդյունքում ձեռք բերվող շահույթը օգտագործվում է հանրօգուտ նպատակներով և ուղղվում նախագծի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերին։