Ինչպես կազմել սոցիալական ձեռներեցության նախագիծ
Ծանոթացեք ուղեցույցին սոցիալական ձեռներեցության նախագիծ կազմելիս
Սոցիալական ձեռներեցությունը առևտրային նախագիծ է, որի արդյունքում ձեռք բերվող շահույթը օգտագործվում է հանրօգուտ նպատակներով և ուղղվում նախագծի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերին։
Սոցիալական ձեռներեցությունը առևտրային գործունեոություն է, որն օգտագործում է բիզնեսը լուծելու սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական, բնապահպանական կամ այլ խնդիրներ։ Տիպականորեն սոցիալական ձեռնարկատիրությունն իրականացվում է ոչ-առևտրային կազմակերպության կողմից, որն օգտագործում է բիզնեսի հնարավորությունները եկամուտ ստանալու և իր առաքելությունն իրականացնելու համար։
Սոցիալական ձեռներեցության նախագիծը կազմելիս և ձևաթուղթը լրացնելիս հաշվի առեք, որ այն բովանդակում է ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային նախագծին բնութագարական տեղեկություններ:
Այս բաժնում անհրաժեշտ է տրամադրել հակիրճ տեղեկատվություն ձեր կամ ձեր կազմակերպության մասին։ Այս բաժնի նպատակը ներդրողին համոզելն է, որ դուք կամ ձեր կազմակերպությունը լավագույն թեկնածուն եք նախագիծն իրականացնելու համար, և ներդրվող միջոցները ծախսվելու են արդյունավետ։
Այս բաժնում կարող եք ներառել՝
Նկատի ունեցեք, որ Օգտագործման կանոններին համապատասխան, ձեր ընտրությամբ՝ Կայքում կարող է հրապարակվել՝ ա) միայն նախագծի սեղմագիրը, բ) նախագիծն ամբողջությամբ կամ գ) նախագիծն ամբողջությամբ՝ կից նյութերի հետ միասին։
Նախագծի սեղմագիրը դրա համառոտագիրն է՝ առանց նախագծի մանրամասների, որը ներառում է՝
ա) նախագծի վերնագիրը,
բ) հակիրճ նկարագրությունը,
գ) իրականացման վայրը,
դ) նախագծի տեսակը և ոլորտը,
ե) պահանջվող ներդրման տեսակը և չափը,
զ) ներդրման ժամկետը և վերադարձի պայմանները։
Սոցիալական ձեռներեցության նախագիծն անհրաժեշտ է սկսել դրա ամփոփ նկարագրությամբ։ Այս հակիրճ նկարագրությունն իր բովանդակությամբ նույնն է, ինչ որ ոչ առևտրային կամ առևտրային նախագծի ամփոփումը կամ սեղմագիրը։
Այս բաժնում հակիրճ նկարագրեք ձեր սոցիալական ձեռներեցության նախագծի առանցքային կետերն ու հիմնական բովանդակությունը։
Նախագծի սեղմագրում հրապարակվող վերևում նկարագրված տվյալները նախագծի ներկայացման ձևաթղթում պարտադիր լրացման ենթակա դաշտեր են։
Այս բաժնում հիմնավորեք նախագծի իրականացման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը՝ դրանում ներառելով տեղեկություններ շահառուների, նրանց խնդրի (կարիքի)՝ ձեր առաջարկած լուծման և դրա օգուտների մասին։
Կարիքների նկարագրության մեջ անհրաժեշտ է բացատրել, թե որը կամ որոնք են ձեր կողմից բացահայտված խնդիրը կամ խնդիրները, ինչպես են դրանք բացահայտվել, որոնք են դրանց լուծման արդյունավետ միջոցները։
Այս բաժնում պահանջվում է նկարագրել այն իրավիճակը կամ խնդիրը, որին ուղղված է ձեր նախագիծը՝ ներառելով նաև ապացույցներ, վիճակագրություն, փորձագետների կարծիքներ, որոնք ևս հաստատում են խնդրի գոյությունը։ Նկարագրեք նաև այն լուծումները, որոնց կիրառմամբ նախատեսում եք հաղթահարել նկարագրված խնդիրները։
Այս բաժնում անհրաժեշտ է նկարագրել այն արդյունքը, որին ուղղված է ձեր նախագիծը։ Շարադրեք նախագծի ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ նպատակները՝ նշելով նաև այդ նպատակներին հասնելու միջոցները։ Այդ միջոցները պետք է լինեն անհրաժեշտ, իրատեսական և հստակ՝ ժամկետների մատնանշմամբ։
Այս բաժինում անհրաժեշտ է նկարագրել ապրանքների արտադրության, վաճառքի և ծառայությունների մատուցման գործողությունները։
Այս բաժինն ըստ էության գործողությունների պլան է, որը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները․
Գործողությունների պլանում նշեք յուրաքանչյուր գործողության կատարման ժամկետներն ու ժամանակացույցը։
Այտեղ անհրաժեշտ է նկարագրել վաճառքին և մարկետինգին վերաբերող տեղեկություններ, այդ թվում՝
Այս բաժնում նկարագրվում է նախագծի մոնիտորինգի ռազմավարությունը և արդյունքների գնահատումը։ Այստեղ ներառեք նաև գնահատման ժամանակացույցը և տեղեկություններ գնահատողի մասին՝ ներառյալ նաև գնահատման համար անհրաժեշտ հմտությունները, միջոցներն ու ծախսերը։ Անհրաժեշտ է պլանավորել նախագծի իրականացման սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատականը։ Այստեղ ներառեք նաև տեղեկություններ որակական և քանակական գնահատման չափանիշների մասին։
Այս բաժինը ներառում է տեղեկություններ ծախսերի և եկամուտների մասին՝ մոտ երեք-հինգ տարիների հաշվարկով։ Այս բաժնում նկարագրվում են ծրագրի հիմնական ծախսերը, ներառյալ՝ հիմնական սարքավորումների ձեռքբերման, աշխատակազմի, մարկետինգային, այլ։ Այս ծախսերի գումարները կարող են համալրվել դրամաշնորհների, ձեռնարկատիրական եկամուտների կամ փոխառությունների ներգրավմամբ։
Սոցիալական ձեռներեցության նախագծի բյուջեն կարող է ներառել տեղեկություններ, որոնք կվերաբերեն՝
Այս բաժնում կարող եք շարադրել ցանկացած տեղեկություն, որը ձեր կարծիքով կարևոր է իմանալ նախագծում ներդրում կատարելու մասին որոշում կայացնելու համար։
Ոչ առևտրային նախագիծը սոցիալական ծրագիր է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ուղղված է սոցիալական, գիտակրթական, բժշկական, մշակութային, բնապահպանական կամ այլ խնդիրների լուծմանը և հանրօգուտ բարիքի ստեղծմանը։
Առևտրային նախագիծը բիզնես գաղափար է, բիզնես պլան կամ առաջարկ, որի հիմնական նպատակը շահույթ ստանալն է։ Ձեր նախագիծը կարող է վերաբերել որոշակի ապրանքների արտադրությանը, վաճառքին կամ ծառայությունների մատուցմանը։