Դրամաշնորհների հատկացման մրցույթ. ճգնաժամային աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին (արդարադատության մատչելիություն)

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվում է դրամաշնորհների հատկացման մրցույթ քաղաքացիական հասարակության կառույցների համար:

Բարձրորակ տրիկոտաժի արտադրության ձեռնարկության հիմնում Հայաստանում

Նախագծով առաջարկվում է բարձրորակ տրիկոտաժի արտադրության ձեռնարկություն հիմնել Հայաստանում: Արտադությունը նախատեսվում է հիմնել ճապոնական Shima Seiki ֆիրմայի տրիկոտաժե ապրանքների արտադրման սարքավորումների օգտագործման վրա:

Ապացույցների ազատ տեղաշարժը ԵՄ-ում

Նախագիծը հետազոտական ծրագիր է, որի առարկան ապացույցների տարբեր տեսակների ձեռքբերման, օգտագործման և գնահատման հարցերն են Եվրոպական միությունում։ Նախագծի նպատակը ապացույցների և ապացուցման հիմնախնդիրների բացահայտումն է ԵՄ անդամ պետությունների իրավական համագործակցության համատեսքտում։

Աջակցություն բիզնեսին․ արտահանման խթանում

Ծրագիրն ուղղված է Հայաստանում գործարարական ծրագրեր ու բիզնես գաղափարներ ունեցող անձանց կողմից բիզնեսի հիմնմանը և գործարարական գործունեության ծավալմանը նպաստելուն։ Նախագծի նպատակն է նաև սկսնակ, փոքր ու միջին ձեռնարկատերերի բիզնես գործունեությանն օժանադակելն ու արտահանման խթանումը։

Փաստաբանի էլեկտրոնային գրասենյակ

Փաստաբանական էլեկտրոնային գրասենյակի մշակման ծրագրի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները փաստաբանական գործունեության բնագավառում ներդնելն ու արդյունավետորեն կիրառելն է։ Նախատեսվում է մշակել էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել փաստաթղթերի ճիշտ շրջանառությունը գրասենյակներում։

Անվճար իրավաբանական օգնության իրավական կարգավորումները ՀՀ-ում

Ծրագրով նախատեսվում է իրականացնել գիտական հետազոտություն և ուսումնասիրել քրեական դատավարությունում պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնության իրավունքի ապահովման պետության քաղաքականությունը որպես արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի երաշխավորման բաղադրատարր:

Պրո-բոնո իրավաբանական օգնություն

Ծրագիրն ուղղված է ՀՀ-ում դատական բարեփոխումների իրականացմանը նպաստելուն, որի շրջանակներում կապահովվի նաև ՀՀ փաստաբանների պալատի կարողությունների զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ծրագրով նախատեսվում է մատուցել անվճար իրավաբանական օգնություն Երևանում և ՀՀ բոլոր մարզերում բնակվող սոցիալապես խոցելի խմբերին։

ՀՀ իրավունքի զարգացմանը նպաստելու ծրագիր

Ծրագրի նպատակը ՀՀ իրավունքի զարգացմանը նպաստելն է։ Նախատեսվում է ծրագրում ներգրավել փորձագետ-փաստաբանների և իրականացնել գիտավերլուծական գործունեություն իրավունքի տարբեր ոլորտներում: Ծրագրի շրջանակներում ներգրավված փաստաբանները կիրականացնեն ՀՀ սահմանադրական դատարանին ուղղված դիմումների ուսումնասիրություն և կտրամադրեն եզրակացություններ։

Օգտագործված անվադողերի վերամշակում

Նախագծով նախատեսվում է ստեղծել անվադողերի վերամշակման արտադրամաս, որտեղ կվերամշակվեն անվադողեր և ռետինե ու ռեզինե այլ թափոններ: ՎԵրամշակված թափոնների կարտադրվեն ռետինե սալիկներ, սպորտային հատակներ։ Նախագծով հետաքրքրված անձինք կարող են կապ հաստատել նախաձեռնողի հետ ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար։

Թեյերի արտադրություն

Նախագծով նախատեսվում է կազմակերպել բուսական թեյերի արտադրություն: Կստեղծվի շուրջ 10 հոգանոց խումբ, ովքեր կհավաքեն տարբեր խոտաբույսեր ՀՀ տարբեր մարզերից և համայնքներից։ Հավաքված խոտաբույսերը կլվացվել, կչորացվեն համապատասխան տեխնոլոգիայով, կփաթեթավորվեն և կառաքվեն մանրամեծածախ գնորդներին։ Մանրամասները կներկայացվի միայն նախագծով հետաքրքրված անձանց։